Բոլորս շունչներս պահած սպասում էինք Նիկոլի «կախարդական փայտիկի» հայանպաստ հնարքին. Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Արցախի բանակցային սեղան վերադառնալու փոխարեն ստացանք «կիրթ ու նորմալ» Ալիև:

Հայաստանի Երրորդ Հանրապետության ողջ պատմությունն ուղեկցվում է պայքարով հանուն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացման և Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման:

Քաղաքական էլիտաները, իշխանությունն ու ընդդիմությունը փոխվել են, բայց Արցախի խնդրի արդար ու հայանպաստ կարգավորումը եղել է մեր առաջնային հարցը: Իշխանությունները, իրար հաջորդելով, փորձել են քարը քարի վրա դնելով ամրացնել հայկական կողմերի դիրքերը բանակցություններում:

Բայց ահա եկավ ամենագետ Նիկոլն ու ասաց, որ ինքն ունի հարցի լուծման իր սեփական հայեցակարգը և խոստացավ Արցախի ամբողջական վերադարձ բանակցային սեղան: Բոլորս շունչներս պահած սպասում էինք Նիկոլի «կախարդական փայտիկի» հայանպաստ հնարքին, բայց, ցավոք սրտի, այստեղ էլ նրա փայտիկն անզոր գտնվեց:

Արցախի բանակցային սեղան վերադարձի փոխարեն ստացանք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ոչ հայանպաստ հայտարարություն, որը ես որակել եմ որպես ապտակ Հայաստանի իշխանություններին:

Ադրբեջանի և Թուրքիայի հակահայկական գործողություններին Հայաստանի իշխանությունը պատասխանեց` Ալիևին կիրթ և նորմալ մարդ համարելով: Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի հայանպաստ օրակարգերի փոխարեն ստացանք Դուշանբեի վերելակային անհեթեթ պայմանավորվածություն:

Փաշինյանի կողմից գովաբանված «ուղիղ կապի», արդյունավետ աշխատանքի փոխարեն ստացանք սպանված և վիրավոր զինծառայողներ:

Եվ վերջապես Արցախում և Հայաստանում միասնականության քարոզի փոխարեն Փաշինյանը խոսեց Արցախում գործող դավադիր ուժերի մասին, որը, ոչ ավել ոչ պակաս, ազգային խայտառակության դրսևորում էր:

Այսպիսով, հարկ է փաստել` Նիկոլ Փաշինյանի մեկամյա կառավարումը Արցախյան կարգավորման գործընթացում ոչ միայն մտահոգիչ է, այլև կորսված է:

Փաշինյանը ամբողջությամբ ձախողել է այս հարցը ևս»:

Ո՞նց հայ մայրիկին համոզես, որ իր զինվոր որդուն մուրաբա չուղարկի. Փաշինյան (Տեսանյութ) Ո՞ւմ աշխատավարձն է բարձրացել. Փաշինյանը փաստեր է ներկայացրել ՀՔԾ-ում վերականգնված գումարը 7 անգամ ավելի է, քան նախորդ 11 տարիներինը միասին վերցված. Փաշինյան Մի զինծառայողն ինքն իր վրա է կրակել. Դավիթ Տոնոյանը՝ նախօրեի միջադեպի մասին (Տեսանյութ) Ոնց որ էդ ասողների իշխանությունների օրոք հայերի 70 տոկոսը թիֆլիսահայ էր. Փաշինյանը հեգնեց (Տեսանյութ) 2019-ի վերջին Հայաստանում ստեղծվել են 81 534 նոր աշխատատեղեր. Փաշինյան Հայաստանը փակել է 80-ականների զենքերի ամոթալի էջը. Փաշինյան Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 453 ընտանիքի բնակարանի խնդիրը կլուծվի 2020թ. Հաջողվել է հարկային եկամուտները ավելացնել 505.4 միլիարդով. փաստ № 1 Այգավան գյուղում վիճաբանություն-ծեծկռտուքն ավարտվել է կրակոցներով. կան վիրավորներ Բարեւն էլ ժամով պիտի տանք. Փաշինյանն ասուլիսը սկսեց կատակով (Տեսանյութ) Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը՝ Կապանում (ուղիղ) Ներ­հա­սա­րա­կա­կան ու ներ­քա­ղա­քա­կան մթնո­լոր­տում կու­տակ­ված աղ­բը մաք­րե­լու ժա­մա­նա­կը «Մի ցու­ցիչ վերց­նելն ու այն ան­նա­խա­դեպ որա­կե­լը մի­ջազ­գա­յին տնտե­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում չի աշ­խա­տում» Ալավերդցիները կդիմե՞ն կտրուկ գործողությունների
Ամենաընթերցված
Քաղաքական դալտոնիզմը հաղթահարելու հրամայական Սա էլ կանցնի, ամուր եղեք․ Շարմազանով Գագիկ Ծառուկյանի խոսքերը խեղաթյուրել ցանկացող սորո... «Լատենտ համակրություն, Համլետի հոր ուրվական». սրան... Փողոց փակելով մարզպետ դառավ, հիմա ասում է՝ փողոցնե... «Սրանք մարդ չեն ու տղամարդ էլ չեն» Սոցցանցերում զինծառայողների ակտիվությունը հակառակո... Ուկրաինայի նախագահը կրճատել է նախարարների աշխատավա... «Միլիոններ տվե՛ք, թե չէ կարող է լավ չաշխատենք ասող... Սթափվել է պետք, կանգ առնել է պետք. օր առաջ. Արթուր... Արմեն Հովհաննիսյանը սեփական կյանքով փրկեց առնվազն ... Կոտայքում ունենք դպրոցներ, որտեղ դեռեւս ջեռուցումն... «Ու էս կենդանին ոստիկան է. Ականջդ կանչի, Վլադիմիր ... Եթե կարծում եք, թե նրանք փոշմանելու են, որ արել են... Գեորգի Կուտոյանն ու Հրայր Թովմասյանը մտերիմ ընկերն... «Ո՞րն է Գեորգի Կուտոյանի մահվան ձեր վարկածը». mamu... Արթուր Վանեցյանը գրառում է արել Ինստագրամում հայտնված սպիտակ վագրը Գ. Ծառուկյանին ... Նիկոլ Փաշինյանի ասուլիսը տեղի կունենա Կապանում Ստիպված եմ հիասթափեցնել վարչապետ Փաշինյանին. Հայաս...
website by Sargssyan