Բոլորս շունչներս պահած սպասում էինք Նիկոլի «կախարդական փայտիկի» հայանպաստ հնարքին. Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Արցախի բանակցային սեղան վերադառնալու փոխարեն ստացանք «կիրթ ու նորմալ» Ալիև:

Հայաստանի Երրորդ Հանրապետության ողջ պատմությունն ուղեկցվում է պայքարով հանուն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացման և Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման:

Քաղաքական էլիտաները, իշխանությունն ու ընդդիմությունը փոխվել են, բայց Արցախի խնդրի արդար ու հայանպաստ կարգավորումը եղել է մեր առաջնային հարցը: Իշխանությունները, իրար հաջորդելով, փորձել են քարը քարի վրա դնելով ամրացնել հայկական կողմերի դիրքերը բանակցություններում:

Բայց ահա եկավ ամենագետ Նիկոլն ու ասաց, որ ինքն ունի հարցի լուծման իր սեփական հայեցակարգը և խոստացավ Արցախի ամբողջական վերադարձ բանակցային սեղան: Բոլորս շունչներս պահած սպասում էինք Նիկոլի «կախարդական փայտիկի» հայանպաստ հնարքին, բայց, ցավոք սրտի, այստեղ էլ նրա փայտիկն անզոր գտնվեց:

Արցախի բանակցային սեղան վերադարձի փոխարեն ստացանք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ոչ հայանպաստ հայտարարություն, որը ես որակել եմ որպես ապտակ Հայաստանի իշխանություններին:

Ադրբեջանի և Թուրքիայի հակահայկական գործողություններին Հայաստանի իշխանությունը պատասխանեց` Ալիևին կիրթ և նորմալ մարդ համարելով: Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի հայանպաստ օրակարգերի փոխարեն ստացանք Դուշանբեի վերելակային անհեթեթ պայմանավորվածություն:

Փաշինյանի կողմից գովաբանված «ուղիղ կապի», արդյունավետ աշխատանքի փոխարեն ստացանք սպանված և վիրավոր զինծառայողներ:

Եվ վերջապես Արցախում և Հայաստանում միասնականության քարոզի փոխարեն Փաշինյանը խոսեց Արցախում գործող դավադիր ուժերի մասին, որը, ոչ ավել ոչ պակաս, ազգային խայտառակության դրսևորում էր:

Այսպիսով, հարկ է փաստել` Նիկոլ Փաշինյանի մեկամյա կառավարումը Արցախյան կարգավորման գործընթացում ոչ միայն մտահոգիչ է, այլև կորսված է:

Փաշինյանը ամբողջությամբ ձախողել է այս հարցը ևս»:

ԱԱԾ-ն նոր բացահայտում է արել ՀՀ Զինված ուժերում մարզական ակումբ կբացվի. քննարկումներ խորհրդարանական հանձնաժողովում «Հրապարակ». Արցախին պետք են պատերազմով կոփված խիզախ առաջնորդներ. Ռ. Քոչարյան Շարունակվում է «Սասնա ծռերի» գործով դատական նիստը (ուղիղ) Հայտնի է ոստիկանության ծառայողների կողմից խոշտանգման ենթարկված անձի ինքնությունը․ ՀՔԾ Տավուշ աշխարհի գոհար Խորանաշատ վանական համալիրն ընդգրկված է Եվրոպայի պատմամշակութային արժեքների ցանկում ՀՀ Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 5 մարզերում «Հրապարակ». Փաշինյանի լոզունգը, թե ԼՂ խնդրի լուծումը պետք է բավարարի բոլոր կողմերին ոչինչ չասող խոսք է. Ռ. Քոչարյան Քրիստինե Պեպելյանը հոգ է տանում Սիլվա Հակոբյանի դստեր նկատմամբ, անգամ կերակրում նրան (լուսանկարներ, տեսանյութ) Երեւանում ամանորյա տոներին նախնական ծախսվելու է 425-430 մլն դրամ. ընդդիմադիր Դոլարը, եվրոն, ռուբլին թանկացել են Ռուբեն Թաթուլյանի ծննդյան արարողությունն անցել է ջերմ մթնոլորտում և առանց որևիցե միջադեպի Փաշինյանը՝ ՀԴՄ կտրոնների նոր վիճակագրության եւ 2020 թվականի անելիքների մասին Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան դպրոցում ֆիզկուլտուրայի դասի ժամանակ աշակերտը դանակահարել է դասընկերոջ
Ամենաընթերցված
Այդ գումարով քանի՞ տնակի հարց կլուծվեր․ Թեհմինա Վա... «Հանրային շահ» հասարակական կազմակերպության հայտարա... «Մեզ հետ սպառնալիքների լեզվով խոսելը ձեզ համար ավե... Դեսպանատունը հաստատել է՝ ԱՄԷ-ի նախագահի որդին Հայա... Այսուհետ զինվորին նվաստացնողը և ինքնասպանության դր... Հայաստանցիները մասսայաբար հրաժարվում են Հայաստանի ... Հայկ Մարությանը հրապարակել է փաստաթղթերի պատճեններ... Ես ճիշտ էի, Նիկոլը սխալվեց. Արմեն Աշոտյան «Չգիտեմ, թե հերթական սուտը գրելիս՝ ինչի՞ վրա է իր ... Սիրուշոյի նոր ուշագրավ նախաձեռնությունը. «Ամերիկայ... «Շշմելու» ցուցադրություն` ամենասիրուն մոդելներով․ ... Ավտովթարների աճը կանխարգելող օրինագծի ընդունումն ա... Այսօր շատերը մեզ մեղադրում են իշխանությունը Փաշինյ... Կտրուկ տաքացում ունենք. Սուրենյան Աննա Դանիբեկյանի հեռանալու հրամայականը. Արփինե Հով... Դատարանն արձանագրել է Արսեն Բաբայանի իրավունքների ... «Նիկոլի միֆերը ջարդվում են». Էդուարդ Շարմազանով «Ով է լինելու Փաշինյանի իշխանության այլընտրանքը՝ ի... Ինչո՞վ է 2020թ պետբյուջեն աննախադեպ. 20 փաստ՝ Արտա... Տուրքերը բարձրանում են. Երևանի ավագանու անդամ
website by Sargssyan