Մոսկվայում բերման ենթարկվածների թիվը հասել է 1000-ի
ՄիջազգայինՄոսկվայում անհամաձայնության բողոքի ակցիայի ընթացքում ձերբակալվել է1074 մարդ: Այս մասին հայտնում է Մոսկվայում Ռուսաստանի ներքին գործերի նախարարության կայքը, գրում է «Lenta.ru»-ն:
Մոսկվայի քաղաքապետարանի շենքի դիմաց չթույլատրված հանրահավաքը կազմակերպվել է Մոսկվայի քաղաքային դումայի ընդդիմադիր թեկնածուների կողմից: Դատախազությունը շեշտում է, որ նման գործողությունների կազմակերպումը և դրանց մասնակցությունը հանգեցնում են «օրենքով սահմանված պատասխանատվության»: