Փաշինյանը նահանջի ճանապարհ է փնտրում. Ստամբուլյան կոնվենցիան չի՞ վավերացվի

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դիմել է Վենետիկի հանձնաժողովին՝ Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ եզրակացություն ստանալու նպատակով: Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունները իմպերատիվ բնույթ չունեն. դրանք խորհրդատվական եզրակացություններ են: ԵԽ անդամ պետություններից տարբեր դիմումներ են եղել այս մարմնին, և բնական է, որ Հայաստանը, ում նույնպես ընձեռված է այդ հնարավորությունը, օգտվի դրանից: Այս անգամ էլ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման շուրջ ստեղծված իրավիճակը ստիպեց գործադիրին դիմելու Վենետիկի հանձնաժողովի կարծիքին, ինչը վկայում է այն մասին, որ իշխանությունները կարևորում են այս մարմնի մասնագիտական եզրակացությունները:
 
 
Սակայն ի՞նչ նպատակ է հետապնդում այս քայլը: Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը սկսել է գիտակցել, թե ինչ քաղաքական գին կարող է վճարել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դիմաց, այն էլ դեկտեմբեր ամսին ընդառաջ, երբ վարչապետին անվստահություն հայտնելը իրավական տեսանկյունից հնարավոր է դառնում: Արդյո՞ք Փաշինյանը ուզում է գնալ նման ռեզոնանսային քայլի և ընդդիմության բերանը լեզու դնել, թերևս ոչ: Բացի այդ, այս հարցի շուրջ չկա կոնսենսուս անգամ Իմ Քայլը խմբակցության ներսում. մի շարք պատգամավորներ արդեն իսկ հայտնել են, որ դեմ են քվեարկելու վերոնշյալ կոնվենցիային, իսկ սա սպառնում է հանգեցնել ներթիմային բախումների, որոնք նույնպես Փաշինյանին հարկավոր չեն: Այդ իսկ պատճառով Փաշինյանը սկսել է ժամանակ շահել, առաջին քայլն էլ Վենետիկի հանձնաժողովին դիմելն է: Մյուս կողմից, գործին լծվել են կառույցներ, որոնք անգամ առավել կարևոր հանրային քննարկումների ժամանակ չէին շտապում կարծիք հայտնել, չենք խոսում կառավարությանը կոչ անելու մասին: Խոսքը Հանրային խորհրդի և Հայ Առաքելական եկեղեցու մասին է:
 
Այս կառույցները կոչ են արել կառավարությանը զերծ մնալ կոնվենցիայի վավերացումից: Այսինքն՝ Փաշինյանը փորձում է ցույց տալ «պատվիրատուներին», որ իր վրա կա նաև ներքին ճնշում, հետևաբար պետք է սպասել: Սակայն կսպասեն, թե ոչ, այն կենտրոնները, որոնք Փաշինյանին ցույց տված օգնության դիմաց այսօր իրենց փայն են ակնկալում. այ սա է հարցը…
Հերթական դատական հայցն ընդդեմ Արսեն Թորոսյանի ՍԴ-ն մերժել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա գործի քննությունը Արտաշատի թիվ 3 հիմնական դպրոցի ճաշարանի գործունեությունը կասեցվել է Այսօր երկրում կիրառվում է գռեհիկ երկակի ստանդարտների քաղաքականություն. Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ) Մենք հավատարիմ ենք խաղաղությանը. Լիլիթ Մակունցի ելույթը Միջխորհրդարանական միության գագաթաժողովում Բոլոր հնարավոր պատերազմները անսպասելի են սկսվում. Արմեն Գևորգյան Հոկտեմբերի 21-ից մեքենաների մաքսային ձևակերպումներն իրականացվելու են Գյումրիում Լևոն Արոնյանը Մեն կղզու մրցաշարի առաջատարներից է Արա Զոհրաբյանը պատրաստ է ստանձնել Հրայր Թովմասյանի դուստրերի շահերի պաշտպանությունը Արթուր Ջավադյանը մեկնել է Վաշինգտոն. Նա կմասնակցի ԱՄՀ եւ ՀԲ աշնանային նստաշրջանին ՈՒՂԻՂ. ասուլիս՝ ՍԴ նախագահ Հ. Թովմասյանի, նրա հարազատների նկատմամբ իրականացվող գործողությունների վերաբերյալ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական է ներկայացրել Սիրիայում հայկական առաքելության խումբը Հալեպի Զինվորական հոսպիտալին բժշկական պարագաներ է փոխանցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կանցկացվեն Կոմիտասի և Թումանյանի 150 ամյակներին նվիրված միջոցառումներ ՈւՂԻՂ․ Խորհրդարանական լսումներ՝ կուսակցությունների մասին օրենքի փոփոխության մասին
Ամենաընթերցված
Արա Զոհրաբյանը պատրաստ է ստանձնել Հրայր Թովմասյանի... ԱԱԾ են կանչվել Հրայր Թովմասյանի 75-ամյա թոշակառու ... ՀՀԿ գրասենյակ է այցելել ՀՔԾ քննիչը՝ առգրավելու Հրա... Ինձնից կոռուպցիոների կերպար կերտել չի ստացվի, բայց... Հմայակի գինը՝ զրո «Ամենաշատը ու անկեղծը գնահատում եմ Անդրանիկ Քոչարյ... Հոկտեմբերի 2-ը ՀՀ նորագույն պատմության մեջ կմնա որ... Բացահայտ քաղաքական հետապնդման հրաման տվողները պատժ... Հայաստանը տուն է եզդի ժողովրդի համար. Արարատ Միրզո... Մարիամ Փաշինյանը Gucci-ի մոդել Արմինեի մասին գրառո... Նման դեպքերը պետք է բացառվեն ու խստորեն պատժվեն. Բ... Երեսպաշտությունը դառնում է ձեր իշխանության երկրորդ... «Եկել եմ զորավարժությունների ընթացքին հետեւելու». ... Վաղը կարճատեւ անձրևներով օդը մաքրում ենք, և կրկին ... Ի պատասխան Երևանի ավագանու նախկին անդամ, «Այլընտրա... «Ռիվալ»-ի հերթական էջանագին պրովոկացիան «Միակ արժեքը, որի մասին դուք կարող եք խոսել, փողն ... Սեպտեմբերի 21-ին հազարավոր երեւանցիներ առաջին անգա... Արդարադատության նախարարություն ուղարկեցինք Քրեական... «Վերադառնալու որևիցե շանս չկա». Արմեն Գրգորյանը` Ս...
website by Sargssyan