Սաբոտա՞ժ, թե՞ անփութություն. տնտեսվարողներին ծանր օրեր են սպասվում

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել է, որ ՀԴՄ-ների առք ու վաճառքն ազատականացված է, բայց բիզնեսը չի արձագանքում: Գործարարների հետ բազմաթիվ քննարկումներից և իրավական փոփոխություններից հետո ազատականացվեց ՀԴՄ-ների դաշտը, և ըստ ՊԵԿ նախագահի՝ ընդամենը մեկ ընկերություն կա, որ հայտարարել է, որ ունենալու է որոշակի խմբաքանակ: Արդյունքում, տնտեսվարողները չեն կարողանում ՀԴՄ ձեռք բերել, առավել ևս կառավարության ու անձամբ վարչապետի խոստացած գնով՝ 60 հազար դրամով՝ 160 հազարի փոխարեն։ ՊԵԿ-ն էլ ասում է՝ առանց ՀԴՄ-ի չի թույլատրվում աշխատել, հակառակ դեպքում կտուգանեն։ Այն, որ կտուգանեն, կարծում ենք՝ որևէ մեկը չի էլ կասկածում՝ հաշվի առնելով, որ բյուջեն ամեն գնով լցնելու խնդիր է դրված: Սակայն արդյո՞ք դրա համար է ստեղծվել նման պատային իրավիճակը:

Գուցե խնդիրը այլ տեղ է, և ՊԵԿ-ում պարզապես ցանկանում են ՀԴՄ-ի ներմուծած գործի վրա ձեռքեր տաքացնել: Մի քանի ամիս առաջ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ նոր սերնդի ՀԴՄ-ների տեխնիկական սպասարկման ոլորտում հակամրցակցային իրավիճակ է: Երբ տնտեսվարողները ՀԴՄ սարքեր են ձեռք բերում Պետական եկամուտների կոմիտեին առընթեր «ՀԴՄ-ների ներդրման գրասենյակից», տեղի մասնագետները նրանց ուղղորդում են սարքի տեխնիկական սպասարկման պայմանագիր կնքել «Սմարթ սոլուշնս» ընկերության հետ: Այս ընկերության սեփականատերերը փոխկապակցվում են ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին և նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին։ Բաժնետերերից մեկը բժիշկ է, մյուսը՝ ռեստորանի մենեջեր, երկուսն էլ՝ կարծես անտեղյակ ընկերության գործունեության մանրամասներից։

Բացի այդ, տեղեկատվություն էր տարածվել, որ նոր սերնդի ՀԴՄ-ի գնման պայմանագիր ՊԵԿ-ը կնքել էր նույն Վարդան Հարությունյանի և Կարեն Կարապետյանի անվան հետ կապվող ընկերության հետ: Ընդ որում, տարօրինակն այդ պատմության մեջ այն էր, որ գնման պայմանագիրը գաղտնի էր պահվում: Վերջին շրջանում ՀԴՄ կտրոնների շուրջ կատարվող անհասկանալի գործընթացները կրկին ստիպում են մտածել, որ ՊԵԿ-ում կան պաշտոնյաներ, ովքեր շահագրգռված են այստեղ մոնոպոլ իրավունքների ձեռքբերմամբ…

Տիգրան Մնացականյանն ու Մարիամ Հովհաննիսյանը որդի են ունեցել (Լուսանկարներ) Նա փարթամ, ուժեղ տղա էր. մահվան օրը, երեկոյան հեռախոսով խոսել էր քրոջ ու հոր հետ.ինչպե՞ս կարող էր ինքնասպան լինել Ալեն Սիմոնյանը 114 միլիոն դրամով նոր, մեծ բնակարան է գնել. Գևորգյան ՀՀ պաշտպանության նախարարությունը կարևոր հայտարարություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է Բաց տարածքում դիմակ չկրելու համար արձանագրված ԲՈԼՈՐ տուգանքները չեղարկվելու են.Արթուր Ղազինյան Չի կարող լինել վերադարձ անցյալին. Սերժ Սարգսյանը պատասխանում է հարցերին (տեսանյութ) Կորոնավիրուսով վարակման անսպասելի ախտանիշ է հայտնի դարձել Ավտոմեքենան սահել է դեպի ձորը․ կան տուժածներ և զոհ Հայաստանում հաստատվել է մահվան ևս 5 դեպք. նոր տվյալներ Հայտնի է այն ռուսի անունը, որի բեռը կարող էր Բեյրութում պայթյունի պատճառ դառնալ «Հրապարակ»․ Ամբողջ գիշեր խուզարկել են՝ 3 անչափահաս երեխաներին սթրեսի ենթարկելով Շնորհակալ եմ Աննա Հակոբյանին. Արմեն Աշոտյան Ռուսական ավիաընկերությունը չեղարկել է փակ երկրներ նախատեսվաած չվերթները Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ
Ամենաընթերցված
Բաց տարածքում դիմակ չկրելու համար արձանագրված ԲՈԼՈ... "Չտես փրկիչն" ու Արժեք ստեղծողը «Նման վախկոտ ղեկավար Հայաստանը երբեք չի ունեցել».Ա... Ռոբերտ Քոչարյանն իրեն դրսևորեց որպես պետական գործի... Ամուր պետության հիմքում ամուր ու ազգային հենք ունե... Աշխատեք փողոցում կամ հանրային որևէ վայրում չհանդիպ... Ուղղակի զարմացած եմ, որ մարդիկ ըմբոստանում եմ ՍԴ դ... Հայկական կողմի պատասխան կրակով հակառակորդը լռեցվել... Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի դեմ հարձակում են ն... Գիշերը շփման գծում հարաբերական անդորր է եղել. ՊՆ խ... «Ալիևի գործերը հեչ լավ չեն, չգիտի զորքը մայրաքաղաք... Ինչ վնասներ է հասցրել հակառակորդը Տավուշի մարզի բն... Կոչեր անելու փոխարեն գործ անենք ամեն մեկս մեր տեղո... ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հեռախոսազրույց է ունե... ԿԳՄՍ նախարարը հայտնել է իրականացված մի շարք աշխատա... Քիչ առաջ միջազգային կառույցներին ուղարկեցինք գնդակ... Ամրացնենք մեր սահմանները նորովի. Նիկոլ Փաշինյան Նորաթուխ սփյուռքահայությունը «Նիկոլ-արևին» հեռվից ... Ոստիկաններն օրենք են խախտում՝ դիմակ չկրելով Ռոբերտ Քոչարյանը հրապարակել է վերջին շրջանում իր ը...
website by Sargssyan