Ինչո՞վ են զբաղված «նոր Հայաստանի» հին քաղաքապետները

Հետեհղափոխական Հայաստանում ստվերում են հայտնվել խոշոր քաղաքների՝ նախկին իշխանության մաս կազմող քաղաքապետները: Նրանցից շատերը շարունակեցին պաշտոնավարել, և հասարակության մի ստվար հատվածի մոտ տպավորություն է ստեղծվել, որ հինը հաջողությամբ մերվել է նորի հետ: Այդպե՞ս է արդյոք, և ինչո՞վ են անցած 15 ամիսների ընթացքում զբաղված եղել նախկին ՀՀԿ-ական քաղաքապետները: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը օրինակ, այս ողջ ընթացքում աշխատել է նոր իշխանությունների հետ խոսել մեսիջների տեսքով: Օրինակ՝ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Բալասանյանների ընտանիքը պատրաստվում է վաճառել Գյումրիում գործող «Անուշարան» հրուշակեղենի ֆաբրիկան, որտեղ աշխատում է շուրջ 100 աշխատակից: Բալասանյանները դրանով փորձում են «մեսիջ» ուղարկել նոր իշխանություններին, որ եթե շարունակեն իրենց վրա տուգանքներ գրելու քաղաքականությունը, ապա աշխատատեղեր կփակվեն, ինչը Գյումրիի նման աղքատ քաղաքում կարող է հակաիշխանական բունտի հանգեցնել: Գուցե և մեսիջը տեղ է հասել, համենայնդեպս Բալասանյանի հանդեպ ակնհայտ ճնշում այս ամիսների ընթացքում չի նկատվում: Ավելին, ինչ-որ տեղ նաև դուխ են տվել: Միայն այդպես կարելի է բացատրել քաղաքապետի դուխով պահվածքը ՌԴ դեսպանի հետ հանդիպման ժամանակ, երբ Բալասանյանը հայտարարեց, որ ռուսական տանկերը փչացնում են Գյումրիի ճանապարհները: Ռուսական տանկերը նախկինում էլ են վնաս հասցրել հայրաքաղաքի ենթակառուցվածքներին, սակայն Բալասանյանը երբևէ նման ելույթներ չէր ունենում:
 
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը նոր Հայաստանում ևս իրեն օտար չի զգում: Չհաշված Լոռու մարզպետի հետ քաղաքական գզվռտոցները՝ Ասլանյանի դիրքերը բացարձակապես չեն թուլացել: Վերջինս այնքան լեգիտիմություն ունի, որ կարողանում է հեշտությամբ լուծել գործադուլ հայտարարած վարորդների բարձրաձայնված խնդիրները:
 
Ինչ վերաբերվում է Աշտարակի և Գորիսի քաղաքապետերին, ապա նախկին հանրապետական երիտասարդները իրենց չեն կորցնում նաև իմքայլական իշխանության օրոք: Թովմաս Շահվերդյանը օրինակ, հաջողացրել է սերտ հարաբերություններ հաստատել Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի հետ. այդ հարաբերություններն այնքան սերտ են, որ մարզպետը միայն քաղաքապետին պատկանող «օբյեկտում» է ընդմիջումներ անում։
 
Ինչ վերաբերվում է Գորիսի անչափ ամբիցիոզ քաղաքապետ Առուշ Առուշանյանին, ըստ որոշ շրջանառվող լուրերի՝ նա այստեղ-այնտեղ հպարտանում է՝ ասելով, թե գործարար հայրը կարողացել է «վերևների» հետ լեզու գտնել և ամրապնդել իր դիրքերը քաղաքապետի պաշտոնում: Վերևների դաբրոն» քաղաքապետին նոր հնարավորություններ է տվել՝ շարժվել այնպես, ինչպես սիրտն է ուզում, և նա փորձեր է անում ազատվելու նրանցից, ովքեր նախկին իշխանությունների հետ որևէ կերպ առնչվում են․․.
«Վիզդ կկտրեմ». Սիրված դերասան Արտյոմ Կարապետյանը զինված հարձակման է ենթարկվել ոստիկանների ներկայությամբ Դավիթ Տոնոյանն ու Անջեյ Կասպրշիկը քննարկել են Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակը Հայաստանում կներդրվի կենդանիների հաշվառման համակարգ Հեղափոխականների կարճ հիշողությունը. ինչո՞ւ «Իմ քայլ»-ը մոռացության մատնեց մի շարք կարևոր նախագծեր Հայաստան են ներկրել խոշոր չափերով «Մետամֆետամին» տեսակի թմրամիջոց․ ԱԱԾ Իջևանի անտառում հովազը հարձակվել է քաղաքացու վրա «Սպայկա»-ի կապույտ բորբոսով պանրի արտահանումը ՌԴ թույլատրվեց Զինծառայողների անվտանգության ապահովման նպատակով անցկացվել են հրահանգավորումներ Ավինյանն անդրադարձավ Ողջի գետի աղտոտման խնդրին Գյումրու դեպոյի մեքենավարները դիմել են ԱԱԾ, դատախազություն, ոստիկանություն Գ.Ծառուկյանի հովանավորությամբ անցկացվել է բազկամարտի ուսանողական մրցաշար Դրական կարծիք ունեմ. Ավինյանը՝ «Վերնատուն» ակումբի մասին Գ.Ծառուկյանը Պետդումայում հանդիպել է Սերգեյ Նեվերովին և մասնակցել միջազգային համաժողովի Դատարանն արձանագրել է Արսեն Բաբայանի իրավունքների խախտման փաստը. Երվանդ Վարոսյան Հայաստանն ապահովել է կայուն աճ եւ դրական բարեփոխումներ. ՎԶԵԲ-ը հրապարակել է նոր զեկույց
Ամենաընթերցված
Դատարանն արձանագրել է Արսեն Բաբայանի իրավունքների ... «Նիկոլի միֆերը ջարդվում են». Էդուարդ Շարմազանով «Ով է լինելու Փաշինյանի իշխանության այլընտրանքը՝ ի... Ինչո՞վ է 2020թ պետբյուջեն աննախադեպ. 20 փաստ՝ Արտա... Տուրքերը բարձրանում են. Երևանի ավագանու անդամ Ինչ անել բռնապոպուլիզմի դեմ. սկիզբը Որպես մեծահոգի մարդ Արարատ Միրզոյանի օգնական Վահան... ԲՀԿ-ի թեկնածուն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժող... «Իլհամ Ալիևի պես «կիրթ» նախագահին հաջողվելու է Արց... Այժմ և երբևէ չեմ պատրաստվում մեկնաբանել իմ անձի շո... Աշոտյանը ՝ Հրայր Թովմասյանի կյանքի «մութ» դրվագներ... Նաիրի Հունանյանի շուրջը սկսել են հավաքվել այսօրվա ... Եւս մեկ զորամաս այսօրվանից անցավ զինվորների կերակր... Պետք է կատարվածից դասեր քաղենք․ Էդմոն Մարուքյան «Մնացականյանի արտահայտած ցանկացած միտք պետք է ընդո... Դուք ձեզ վառում եք ընկերներ, կողքից շատ խնդալու եք... Պարոն վարչապետ, կլինի՞ Խաչատուր Սուքիասյանին և Սամ... Խորհրդարանական դիվանագիտություն՝ 0, 0, 0. Արմեն Աշ... Ներդրողների համար «մեկ պատուհանի» սկզբունքի գործար... «Սա քարտ-բլանշ է Ադրբեջանին եւ սրա մեղավորը այսօրվ...
website by Sargssyan