Արթուր Վանեցյանի հանձնարարականով աշխատանքային քննարկում է տեղի ունեցել ԱԱԾ-ում

ՀՀ ԱԱԾ տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանի հանձնարարականով տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որը նվիրված էր քրեադատավարական օրենսդրության առանձին հիմնադրույթներին և օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման իրավակարգավորումներին: Այս մասին հայտնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից:

Քննարկմանը ներկա էին ԱԱԾ տնօրենի տեղակալ, գնդապետ Է. Մարտիրոսյանը, քննչական դեպարտամենտի պետ, գնդապետ Ա. Աղաջանյանը և ԱԱԾ տարածքային ստորաբաժանումների ղեկավար աձնակազմը: Զեկույցով հանդես եկավ ԱԱԾ տնօրենի խորհրդական, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վ. Ենգիբարյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին առանձին քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման հիմքերին ու պայմաններին առնչվող հարցեր: Անդրադարձ եղավ խնդրո առարկայի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային պրակտիկայի վերջին զարգացումներին:

Միաժամանակ, բարձրացվեցին նաև առանձին հարցեր, որոնք վերաբերում էին քաղաքացիների դիմում-բողոքներին, հանցագործության մասին հաղորդումներին, նյութերի նախապատրաստմանը և այլն:

Հանդիպման ավարտին, ամփոփելով քննարկման արդյուքները, մասնակիցները կարևորեցին համապատասխան ոլորտներում որոշակի օրենսդրական փոփոխությունների կատարման անհրաժեշտությունը:

2020 թվականից միլիոնավոր օգտատերերի մոտ WhatsApp-ը կդադարի գործել ԱԺ քառօրյան շարունակվում է «Փաստ». Իշխանությունները կանգնած են փակուղու առաջ «Ժողովուրդ»․ Բարձրագույն դատական խորհրդի դեմ 21 դատական հայց կա «Փաստ». Օրինագծի երկրորդ ընթերցման ժամանակ «սղղացրել» են նորամուծություն, որով նոր բեռ են դնում քաղաքացիների վրա «ԱԿՈՒՆՔ»-ը 45 տարեկան է Դրամական պարգևից մինչև աշխատանք. «Չերամիզիա»-ն գեղարվեստի քոլեջի սաների համար հայտարարել է մրցույթ Թուղթը աղբ չէ, պլաստիկը՝ նույնպես «Ով էլ հիմա դիմի, նրանք չեն գա». Գ.Ծառուկյանը՝ արաբ ներդրողների վերադարձի մասին Զիրոյանին հանդիպեցի թատրոնի միջանցքում : Նրա մարդկային որակները նկատեցի վայրկյաններ անց Մեսիի հեթ-տրիկը և «Բարսելոնայի» վստահ հաղթանակը (տեսանյութ) Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ջերմաստիճանը կբարձրանա.Եղանակը Հայաստանում Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի շնորհավորական ուղերձը Արթուր Վանեցյանի ծննդյան առթիվ «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավորներն առաջարկում են նոր հարկատեսակ սահմանել ճանապարհաշինական աշխատանքների համար Դպրոցականների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. բժիշկները պայքարում են 16-ամյա տղայի կյանքի համար
Ամենաընթերցված
Այդ գումարով քանի՞ տնակի հարց կլուծվեր․ Թեհմինա Վա... «Հանրային շահ» հասարակական կազմակերպության հայտարա... «Մեզ հետ սպառնալիքների լեզվով խոսելը ձեզ համար ավե... Դեսպանատունը հաստատել է՝ ԱՄԷ-ի նախագահի որդին Հայա... Այսուհետ զինվորին նվաստացնողը և ինքնասպանության դր... Հայաստանցիները մասսայաբար հրաժարվում են Հայաստանի ... Հայկ Մարությանը հրապարակել է փաստաթղթերի պատճեններ... Ես ճիշտ էի, Նիկոլը սխալվեց. Արմեն Աշոտյան «Չգիտեմ, թե հերթական սուտը գրելիս՝ ինչի՞ վրա է իր ... Սիրուշոյի նոր ուշագրավ նախաձեռնությունը. «Ամերիկայ... «Շշմելու» ցուցադրություն` ամենասիրուն մոդելներով․ ... Ավտովթարների աճը կանխարգելող օրինագծի ընդունումն ա... Այսօր շատերը մեզ մեղադրում են իշխանությունը Փաշինյ... Կտրուկ տաքացում ունենք. Սուրենյան Աննա Դանիբեկյանի հեռանալու հրամայականը. Արփինե Հով... Դատարանն արձանագրել է Արսեն Բաբայանի իրավունքների ... «Նիկոլի միֆերը ջարդվում են». Էդուարդ Շարմազանով «Ով է լինելու Փաշինյանի իշխանության այլընտրանքը՝ ի... Ինչո՞վ է 2020թ պետբյուջեն աննախադեպ. 20 փաստ՝ Արտա... Տուրքերը բարձրանում են. Երևանի ավագանու անդամ
website by Sargssyan