Մահացել է ՆԱՍԱ-ի տիեզերական առաքելության թռիչքների առաջին ղեկավարը
Ուշադրության կենտրոնումԱՄՆ-ում 96 տարեկանում մահացել է ՆԱՍԱ-ի տիեզերական առաքելությունների թռիչքների առաջին ղեկավար Քրիս Քրաֆթը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«ՆԱՍԱ-ի առաջին ղեկավարներից մեկի՝ Քրիս Քրաֆթի մահով Ամերիկան կորցրեց ազգային արժեքներից մեկը։ Մենք մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Քրաֆթի ընտանիքին»,- ասվում է ՆԱՍԱ-ի տնօրեն Ջիմ Բրայդենսթայնիհայտարարությունում։
«Քրիսը թիմի առանցքային անդամներից էր, որն օգնել է մեր ազգին մարդ ուղարկել տիեզերք ու Լուսին, նրա ավանդը անհնար է գերագնահատել»,- նշվում է հայտարարությունում։ «Քրիսը թռիչքների ղեկավարն էր տիեզերքի նվաճման պատմության ամենանշանակալի ժամանակներում, երբ մարդիկ առաջին անգամ դուրս եկան Երկրի ուղեծիր և տիեզերանավի սահմաններից դուրս»։
Նշվում է, որ իր աշխատանքի համար Քրաֆթը պարգևատրվել է ՆԱՍԱ-ի «Ականավոր առաջնորդության համար» մեդալով։ Ավելի ուշ նա ղեկավարել է ՆԱՍԱ-ի Լինդոն Ջոնսոնի անվան տիեզերական կենտրոնը։