Տավուշի մարզի նոր ոստիկանապետ է նշանակվել
ՔաղաքականությունՏավուշի մարզը նոր ոստիկանապետ ունի։
Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
«ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով Տավուշի մարզային վարչության պետ է նշանակվել Արմեն Գասպարյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր Արարատի մարզային վարչության պետի պաշտոնը»,-ասաց Ջանոյանը։
Հարցին, թե Արարատի մարզում նշանակում արվել է, Էդգար Ջանոյանն ասաց, որ այս պահին նշանակում չի արվել։
Նշենք, որ նախկինում Տավուշի ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնում էր Վահե Ղազարյանը, ով մայիսին վարչապետի առաջարկով նշանակվել է ոստիկանության զորքերի հրամանատար։