«Իմ քայլի» պատգամավորն առաջարկում է ՀՀ օրենսդրության մեջ ներդնել մայնինգ, կրիպտոարժույթ, բլոկչեյն եզրույթները

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը թվային ֆինանսական ակտիվների մասին օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել, որով առաջարկում է ամրագրել թվային տեխնոլոգիաների կիրառման արդյունքում ստեղծվող կրիպտոակտիվների, պահպանման եւ շրջանառման իրավակարգավորումները, ինչպես նաեւ դրա ստեղծման ընթացքում անձանց իրավասությունները, ներդնել մայնինգ, կրիպտոարժույթ, բլոկչեյն եզրույթները, ինչպես նաեւ մայնինգի արդյունքում ստեղծվող թվային ֆինանսական ակտիվը կամ կրիպտոարժույթը նույնականացվում է գույքի հետ:

Նախագծով սահմանվում է անձանց շրջանակը, որոնք կարող են զբաղվել թվային ֆինանսական ակտիվների գործարքներով, ինչպես նաեւ ամրագրվում են պայմաններ, որոնց առկայության դեպքում անձինք կարող են կրել հարկային պարտավորություններ: Օրենքի նախագծով առաջարկվում են վավերապայմաններ, որոնց պարագայում «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան կարող է իրականացվել համապատասխան անձանց նույնականացում:

«Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության  տարածքում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից թվային ֆինանսական ակտիվների ստեղծման (մայնինգ), պահպանման եւ շրջանառության հետ կապված իրավահարաբերությունները:

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հասկացությունները՝

1) թվային ֆինանսական ակտիվ` էլեկտրոնային տեսքով գույք, որը ստեղծվում է կրիպտոգրաֆիկայի միջոցով: Սույն գույքի նկատմամբ սեփականության իրավունքը վավերացվում է թվային գործարքների ռեեստրում համապատասխան թվային վավերապայմանների համապատասխանության ստուգման միջոցով,

2) թվային ֆինանսական ակտիվի մայնինգ՝ գործողություններ, որոնց արդյունքում կրիպտոարժույթի ձեռքբերման գործարքն ստուգվում եւ գրանցվում է բլոկչեյնում կամ թողարկվում է նոր թվային ֆինանսական ակտիվ,

3) թվային գործարքների ռեեստր (բլոկչեյն)՝ որոշակի ժամանակահատվածում թվային գործարքների ստեղծման եւ կառավարման համակարգված բազա,

4) կրիպտոակտիվ՝ թվային ֆինանսական ակտիվի տեսակ, որը ստեղծվում եւ հաշվառվում է թվային գործարքների ռեեստրում,

5) թվային դրամապանակ՝ ծրագրային տեխնիկական միջոց, որը թույլ է տալիս պահպանել թվային գրանցումների մասին տեղեկատվությունը եւ որի միջոցով ապահովվում է թվային գործարքների ռեեստրի հասանելիությունը:

Հոդված 3. Թվային ֆինանսական ակտիվների ստեղծումն ու պահպանումը

1. Սույն օրենքի իմաստով թվային ֆինանսական ակտիվի ստեղծում է համարվում կրիպտոակտիվի մայնինգը:

2. Կրիպտոակտիվների ստեղծմամբ եւ պահպանմամբ իրավասու են զբաղվելու իրավաբանական եւ ֆիզիկական անձինք, ինչպես նաեւ անհատ ձեռնարկատերերը:

3. Ֆիզիկական անձանց կողմից իրականացվող մայնինգը, կրիպտոակտիվների պահպանումը եւ օտարումը չի համարվում ձեռնարկատիրական գործունեություն, եթե այն իրականացվում է ինքնուրույն՝ առանց աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրերի հիմքով այլ ֆիզիկական անձի կամ անձանց ներգրավման:

4. Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, ինչպես նաեւ անհատ ձեռնարկատերերի կողմից թվային ֆինանսական ակտիվների ստեղծման եւ պահպանման գործունեության հետ կապված հարկային պարտավորությունների առաջացումը որոշվում է օրենքով սահմանված կարգով:

Հոդված 4. Թվային ֆինանսական ակտիվների շրջանառության առանձնահատկությունները

1. Թվային ֆինանսական ակտիվների սեփականատերերը իրավասու են իրականացնել կրիպտոակտիվների դրամով կամ այլ արժույթով փոխանակման գործարքներ: Հայաստանի Հանրապետության տարածքում թվային ֆինանսական ակտիվների փոխանակման այլ գործարքների ցանկը, ինչպես նաեւ այդ գործարքների կատարման կարգն ու պայմանները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով, որոնք  համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր պետական կառավարման մարմնի հետ:

2. Նման գործարքների մասին տեղեկություն պարունակող թվային գրառումները պետք է պահպանվեն թվային դրամապանակներում, որոնք կողմերի համար բացվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով: Կրիպտոակտիվները դրամի կամ այլ արժույթի փոխանակելու գործարքները, պետք է իրականացվեն Կենտրոնական բանկում գրանցված թվային ֆինանսական ակտիվների սակարկության կազմակերպման կանոններին համապատասխան:

3. Թվային դրամապանակը բացում է միայն դրա սեփականատիրոջ նույնականացման ընթացակարգը կատարումից հետո` «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

4. Թվային դրամապանակի բացման, թվային գրառումների մասին տեղեկատվության պահպանման, վարման, փակման կարգը, ինչպես նաեւ թվային թղթապանակների պաշտպանության նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանում է Կենտրոնական բանկը:

5. Կրիպտոարժույթների օտարումն ու փոխանակումը, որպես հարկման օբյեկտ, դիտարկվում են գույքային իրավունքների իրականացման տեսանկյունից:

Հոդված  5. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից»,–ասված է օրենքի նախագծում:

ԵՄ-ն խոստացել է նույն կերպ պատասխանել, եթե ԱՄՆ-ն Ֆրանսիայի համար մաքսատուրքեր սահմանի ՈՒՂԻՂ. Խոշոր հրդեհ «Մալաթիա մոլ»-ի շենքում Անցած շաբաթ Ադրբեջանի զինուժի կողմից արձակվել է շուրջ 1500 կրակոց. Արցախի ՊՆ Մասիվցի Անդիկի սպանությանն օժանդակելու մեջ մեղադրվող անձը կալանավորվել է Ամուլսարում ուրանի եւ թորիումի առկայության մասին․ ՀԲՃ (ֆոտո) Փորձել է քաղաքացու գրպանից փող հափշտակել, բայց հենց տեղում բռնվել է. նա բերման է ենթարկվել «Չելսիի» մեկնարկային կազմը՝ «Նորվիչի» հետ խաղում (ֆոտո) ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մանրամասներ է ներկայացրել Կրասնոդարի երկրամասում հայերի մասնակցությամբ վթարի մասին 35-ամյա գեղարքունիքցին թմրանյութը պահում էր տրակտորի մեջ, բայց ոստիկանները գտան 58-ամյա տղամարդը էլեկտրական զոդման սարքով աշխատելիս ընկել է բետոնե խառնիչի մեջ եւ մահացել Ամարասի դաշտում դիակ է հայտնաբերվել. նախնական տեղեկություններով նա մահացել է ցուլի հարվածից Ախալքալաքում առաջին դասարանցիների թիվը նվազել է 13 տոկոսով «Դպրոցների հարգելի տնօրեններ, 63 տարեկան մանկավարժներին աշխատանքից ազատելու որևէ մեկի հանձնարարականի մի ենթարկվեք». Բախշյան ԱՄՆ վարչակազմը որոշել է վերականգնել 2019-ի արտաքին օգնության ծրագրերի ֆինանսավորումը, այդ թվում Հայաստանի համար «Լիվերպուլ» - «Արսենալ». Բուքմեյքերների կանխատեսումը
Ամենաընթերցված
Անկախ նրանից թե ինչ որոշում կկայացնի վարչապետը, ես... Քիչ առաջ խորհրդակցություն անցկացրի «Ամուլսարի» հար... Սիրելինե՛րս, խոր շունչ քաշեք ու հանգստացեք. Մարիամ... Ամուլսարի շահագործման վերաբերյալ ԲՀԿ տեսակետը՝ նախ... Նախորդ տարվա համեմատ Սևանա լճից 51 միլիոն խմ ջուր ... Նիկոլ, դու հերթական անգամ ինքդ ես ապացուցում, որ Ս... Եթե անդառնալի թունավորեցիք Սեւանի ու Ջերմուկի ջրեր... Ամուլսարի հարցով հանդիպում կլինի կառավարությունում... «Հեղափոխությունը Հայաստանում դեռ անխուսափելի է».Մի... «Փոքր, բայց կարևոր փոփոխություն մեր ժամկետային զին... 1000 խոշոր հարկ վճարողների կողմից գեներացվել են 51... «Մարտի 1-ի գործով տեղի է ունեցել նախաքննական գաղտն... Միքայել Մինասյանը՝ BBC-ի աղմկահարույց հոդվածի մասի... Գյումրիում զինծառայողի կախված դի է հայտնաբերվել․ Ա... Անպտուղ պայքար՝ Գագիկ Ծառուկյան քաղաքական գործչի հ... Բավ է պնդեք, թե կոնվենցիայում չեք հանդիպել երրորդ ... Փաշինյանը ներկայացրել է Համահայկական 7-րդ խաղերի մ... Սոցիալական ցուցանիշները վկայում են տնտեսական «հրաշ... «Հայաստանն իմ Օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է». ... Նիկոլ Փաշինյանը իշխանավարում է մի համակարգով, որի ...
website by Sargssyan