Մեծ Բրիտանիան կոչ է անում Իրանին չեղարկել լցանավի անօրինական ձերբակալումը Հորմուզի նեղուցում
ՄիջազգայինՄեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանթը կոչ է արել Իրանին չեղարկել Stena Impero բրիտանական լցանավի անօրինական ձերբակալումը Հորմուզի նեղուցում, հաղորդում է BBC News-ը:
Հանթը հայտարարել է, որ տեղի ունեցածը բավականին լուրջ հարցեր է վերհանում, որոնք վերաբերում են Հորմուզի նեղուցում բրիտանական եւ միջազգային նավագնացության անվտանգությանը:
Ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր, որ ուրբաթ գիշերը Հորմուզի նեղուցում ձերբակալել է Stena Impero բրիտանական լցանավը: Ըստ իրանական ԶԼՄ-ների՝ բրիտանական լցանավը զավթելու պատճառը այդ լցանավի եւ ձկնորսական նավի բախումն էր:
ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ նշված է, որ Stena Impero բրիտանական նավթային լցանավը ձերբակալվել էր միջազգային նորմեր խախտելու հետեւանքով Հորմոզգան նահանգի նավահանգստային եւ ծովային կազմակերպության խնդրանքով: