Նորք-Մարաշի տներից մեկում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ
ՀասարակությունՀուլիսի 19-ին, ժամը 19:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցի տներից մեկում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան խոհանոցում:
Հրդեհը մարվել է ժամը 20։21-ին։
Այրվել են գազի կաթսան և պահարանը՝ մասամբ (մոտ 10 քմ). տուժածներ չկան: