1 օրում գրանցվել է 11 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել վնասվածքներ Իշխանությունները խուճապի մեջ են. «Մեր ձևով շարժումը» սպառնում է Փաշինյանի պաշտոնավարմանը Մահացել է «Շռամ Էդոն»՝ ՀՀ ամենալավ հետախույզներից մեկը․ 44–օրյա պատերազմի պարտությունը նա էլ չտարավ... Կոստեստի ՀԷԿ-ում կկառուցվեն լողացող արևային էլեկտրակայան և քամու էլեկտրակայան Կարո՞ղ է Հայաստանը կրկնել Գազայի ճակատագիրը. ոչ թե խաղաղություն, այլ սրացում Սրանք մեր գլխին կարող են նոր պատերազմ բերել և դարձյալ մեղադրել այլոց. Արմեն Մանվելյան Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կնվազի. եղանակն առաջիկա օրերին Փոփոխություն՝ ենթասպայական կազմի հավելավճարների հաշվարկման կարգում Ամերիկյան ապտակ՝ Փաշինյանի «ժողովրդավարության բաստիոնին» ՀՀ քաղաքացիները ևս մեկ երկիր կկարողանան մեկնել առանց վիզայի


Դաժան սպանդ Էջմիածնում, սպանվել են նաև քաղաքապետարանի կողմից ստերջացված շներ (լուսանկարներ)

Ուշադրության կենտրոնում

Զգուշացում. հրապարկումը պարունակում է դաժանություն ցուցադրող կադրեր: Հայաստանում շարունակվում են կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին վկայող դեպքերը: Օրերս թափառող կենդանիների սպանդ է իրականացվել Էջմիածին քաղաքում, որտեղ Էջմիածնի քաղաքապետարանի ծրագրով և «Դինգո թիմ» ՀԿ աջակցությամբ իրականացվում է ստերջացման ծրագիր։ «Դինգո թիմ» ՀԿ համակարգող Գոհար Մանուշակյանի խոսքերով՝ իրականացվող ծրագիրն արդեն մոտենում էր ավարտին և քաղաքում մնացել են հաշված թվով չստերջացված շներ, բայց միևնույն ժամանակ անհայտ անձի կամ անձանց կողմից սպանվել են կենդանիներ։  Հուլիսի 18-ին Էջմիածին քաղաքի կենդանասերների կողմից համացանց բեռնվեցին սպանված կենդանիների լուսանկարներ, որոնք հավանաբար կամ թունավորվել են կամ սպանվել հրազենի միջոցով։

Այնուամենայնիվ, նույն օրը «Դինգո թիմ» ՀԿ համակարգող Գոհար Մանուշակյանը Էջմիածնից Երևանում գտնվող կենդանաբուժական կլինիկա է տեղափոխել հրազենի վնասվածքներով շուն, որի ստացած վնասվածքները մահացու չեն եղել և նրան հնարավոր է եղել փրկել։ Արդեն այսօր՝ հուլիսի 19-ին, Էջմիածին քաղաքում կրկին հայտնաբերվել են սպանված կենդանիների դիակներ։ Հիշեցնենք, որ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը մարտ ամսին մեզ հետ զրույցում ասել է․ «Մենք գերադասում են միջազգային լավագույն փորձը և բացառում ենք կենդանիների նկատմամբ բռնությունը։ Սպանդն առաջին հայացքից ավելի մատչելի և արագ մեթոդ է, բայց հեռահար իմաստով ավելի թանկարժեք և ոչ արդյունավետ, որովհետև բնությունը ինքնակարգավորվում է և ավելի մեծ թափով է բազմանում։ Ստերջացումից հետո նրանք այլևս ոհմակներով չեն շրջում, չեն հարձակվում մարդկանց վրա, նաև պաշտպանում են ու հսկում տարածքը այլ շների ներթափանցումից»։  Իսկ այսօր քաղաքում տեղի ունեցող իրադարձությունները վկայում են իրավապահ մարմինների թերի աշխատանքի մասին, ինչի հետևանքով ոչ միայն սպանվում են կենդանիներ, այլև վնասվում է համայնքային սեփականությունը, որի վրա ներդրվել են գումարներ համայնքային բյուջեից։

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 173-րդ հոդվածի հատկանիշներով սահմանվում է․ Հոդված 173. Հրազենից կրակելը բնակավայրերում և դրա համար չհատկացված տեղերում կամ սահմանված կարգի խախտումով Հրազենից կրակելը բնակավայրերում և դրա համար չհատկացված տեղերում, ինչպես նաև դրա համար հատկացված տեղերում սահմանված կարգի խախտումով` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով` հրազենի և ռազմամթերքի բռնագրավմամբ կամ առանց դրա:  Բացի այդ, գործում է նաև կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը սահմանող հոդվածը։  Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 92-րդ հոդվածը վարչական պատասխանատվություն է սահմանում: 92-րդ հոդվածն ասում է. «Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացման կամ խեղման, ինչպես նաև կենդանիներին խոշտանգելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով»:

Զրուցեցինք նաև հոգեբան Իրինա Ծատուրյանի հետ, որը նշեց՝ կենդանիների նկատմամաբ դաժան վերաբերմունք դրսևորող անձը չի կարող համարվել հոգեպես առողջ: «Այդ մարդը հոգեպես առողջ չի կարող համարվել և կարող է հասարակության համար շատ վտանգավոր լինել: Կենդանու նկատմամբ վերաբերմունքից պարզ երևում է՝ մարդն իրենից ինչ է ներկայացնում: Մեկը մյուսի հետ կապված է: Եթե նա իրենից փոքրին, անպաշտպանին այդպիսի վնաս է պատճառում, ուրեմն այդ մարդը նորմալ չէ: Դա ակնհայտ է»,- ասաց նա: Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունք սահմանող օրենքի անհրաժեշտության մասին բարձրաձայնել ենք բազմիցս: ՀՀ-ում նախատեսվում են նշված ոլորտը կանոնակարգող օրենսդրական փոփոխություններ․ ՀՀ ԱԺ մի քանի պատգամավորների նախաձեռնությամբ և կենդանասերների աջակցությամբ նախատեսվում է մշակել և ընդունել «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» ՀՀ օրենքը։ Նշենք, որ սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդագրություն հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է ՀՀ ոստիկանության և մյուս իրավապահ մարմինների ուշադրությունը:  Լուսանկարները՝ համացանցից։

Նյութի աղբյուրը` Econews.am

1 օրում գրանցվել է 11 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել վնասվածքներ Իշխանությունները խուճապի մեջ են. «Մեր ձևով շարժումը» սպառնում է Փաշինյանի պաշտոնավարմանը Մահացել է «Շռամ Էդոն»՝ ՀՀ ամենալավ հետախույզներից մեկը․ 44–օրյա պատերազմի պարտությունը նա էլ չտարավ... Կոստեստի ՀԷԿ-ում կկառուցվեն լողացող արևային էլեկտրակայան և քամու էլեկտրակայան Հայաստանի Հանրապետությունը վերածվել է բանկային օլիգարխիայի պահակախմբի. Հրայր Կամենդատյան Կարո՞ղ է Հայաստանը կրկնել Գազայի ճակատագիրը. ոչ թե խաղաղություն, այլ սրացումՍրանք մեր գլխին կարող են նոր պատերազմ բերել և դարձյալ մեղադրել այլոց. Արմեն ՄանվելյանՕդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կնվազի. եղանակն առաջիկա օրերին Փոփոխություն՝ ենթասպայական կազմի հավելավճարների հաշվարկման կարգում Ամերիկյան ապտակ՝ Փաշինյանի «ժողովրդավարության բաստիոնին» ՀՀ քաղաքացիները ևս մեկ երկիր կկարողանան մեկնել առանց վիզայի Team-ը առաջինը տարածաշրջանում կանջատի 2G-ն՝ փոխարինելով այն առաջադեմ տեխնոլոգիաներով․ գործում է նոր հեռախոսների տրամադրման հատուկ ծրագիր ՔՊ-ն կարող է ընտրությունների գնալ դաշինքով Երեք ֆուտբոլիստ ազատվեց պարտադիր զինվորական ծառայությունից ԿԳՄՍՆ–ն կգնահատի դպրոցների աշխատանքը, աջակցություն կտրամադրվի դպրոցներին, որտեղ չկա բավարար արդյունք ԱՄՆ դեսպան Քվինի այցը «Սպայկա»Ucom-ի ֆիքսված ցանցն արդեն գործում է Երևանի Սիլիկյան թաղամասում Հայաստան – Պորտուգալիա հանդիպման տոմսերը վաճառքում ենԱդրբեջանում զարգացնում են հանքարդյունաբերությունը, Հայաստանում՝ տապալում լսումները Կրակոցներ՝ Կոտայքի մարզում՝ «Չաղ Ռուստամ» մականվամբ քրեական հեղինակության տան մոտ գտնվող կամրջի տակ․ կա վիրավոր Ամուսինը կնոջ վրա բենզին է լցրել՝ պատճառելով այրվածքներ․ ՔԿ Հարյուր միլիարդավոր դոլար ներդրումների մասին սուտը․ Հրայր ԿամենդատյանԳնալով ամեն ինչ վատանում է, չգիտենք` ինչ անել. քաղաքացիՋուր չի լինելու Մահացել է «Արև-երեխաներ» ՀԿ-ի սան Շավարշ Ֆիդանյանը ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 73-ամյա վարորդը «Renault»-ով «Զվարթնոց» օդանավակայանի մոտ բախվել է երկաթե ճաղավանդակներին․ 4 վիրավորներից 2-ը երեխաներ են Վաշինգտոնյան համաձայնագիր․ խաղաղությո՞ւն, թե նոր վտանգներ Հայաստանի համարԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Բերքլի, Սթենֆորդ, Visa ինովացիոն կենտրոն և շատ ավելին․ բացառիկ հնարավորություն Հայաստանի 10 ուսանողի համար«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը 2025 թվականի օգոստոսի 13-ին ժամը 20:00-ին ելույթ կունենա «Զվեզդա» ռադիոկայանի «Ազգային անվտանգության ռազմավարություն» հաղորդաշարումՀերացու փողոցում բախվել են «Lexus»-ն ու «Volkswagen»-ը. վերջինն ինքնաբերաբար առաջ է ընթացել ու բռնկվել Զելենսկին ժամանել է ԲեռլինՆույն բնակարանից 3-րդ անգամ գողություն կատարած երիատասարդին գտել ու ձերբակալել են Բաքվում արդեն քննարկում են` ով պետք է լինի Ադրբեջանի դեսպանը ՀայաստանումԱկնհայտ է, որ ՌԴ ռազմավարական մոտեցումները, ստեղծված նոր իրադրության պայմաններում, կտրուկ փոփոխության են ենթարկվելու. Աբրահամյան Արմավիրցի երիտասարդը ձերբակալվել է․ հայտնաբերվել է խոշոր չափերի մարիխուանա 2025 թվականի օգոստոսին երեք կենդանակերպի նշանների համար կգա կախարդական երջանկության շրջան Ադրբեջանի հետ կնքված ցանկացած փաստաթուղթ միակողմանիորեն ծառայեցվում է ՀՀ-ի դեմ. Ավետիք Չալաբյան Մեկ օրում բացահայտվել է 153 հանցագործություն. ՆԳՆ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է մտահոգիչ տվյալներ' ինքնասպանությունների թվի աճի վերաբերյալՁորափի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Սամվել Կարապետյանը՝ սպասվող դատական նիստի և «Մեր ձևով» շարժման մասին Դաստիարակչուհին ուժգին հարվածել է 2 տարեկան երեխայի գլխին Խոշոր ավտովթար Երևանում` Սիլիկյան խճուղում. կան վիրավորներ Սա միջանցք է, որքան էլ վարչախումբը խաբի մեզ. Մենուա Սողոմոնյան Սոնա Մնացականյանի ընտանիքը 10 մլն դրամի փոխհատուցում է պահանջումԳորիսում հետախուզվող է ձերբակալվել Երևանում 4-րդ անգամ կանցկացվի Գարեջրի փառատոնը․ ի՞նչ է սպասվում եռօրյա միջոցառման ընթացքումԱշխարհաքաղաքականության դժվար, բայց կարևոր դասեր
Ամենադիտված