«Լեքսուսի» ոչ սթափ վարորդը բերվել է ոստիկանություն. Նա միտումնավոր խախտումներ է արել
ՀասարակությունՃՈ ծառայողները հուլիսի 16-ին ուժեղացված ծառայության ընթացքում նկատել են միտումնավոր խախտումներ կատարող եւ երթեւեկության մյուս մասնակիցներին նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորող արտասահմանյան համարանիշներով «Լեքսուս»-ի վարորդին:
Վերջինս չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին. Մեքենան հարկադրաբար կանգնեցվել է եւ պարզվել է, որ վարորդը ոչ սթափ վիճակում է: Նա բերվել է ոստիկանության բաժին, իսկ մեքենան տեղափոխվել է ՃՈ պահպանվող հատուկ տարածք: