ԱԺ պատգամավորներին «հակաբեղմնավորիչների» տեսքով շոկոլադե կոնֆետներ են հյուրասիրել
ՀասարակությունԵրեկ Ազգային ժողովում տեղի է ունեցել «Հակաբեղմնավորիչների եվրոպական ատլասի»-ի ներկայացում, որին ներկա են եղել նաև մի շարք պատգամավորներ, այդ թվում՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արփինե Դավոյանն ու Հերիքնազ Տիգրանյանը:
Քննարկման թեման եղել է սելեկտիվ աբորտներն ու կանանց առողջության հետ կապված խնդիրները:
Հանդիպման ընթացքում «Հակաբեղմնավորիչների եվրոպական ատլասի» ներկայացուցիչ Մարինա Դավիդաշվիլին անդրադարձել է եվրոպական շուրջ 46 երկրում հակաբեղմնավորիչ միջոցների հասանելիությանն ու այդ հարցում ազգային կառավարությունների կողմից իրականացվող միջոցառումներին մարդկանց իրազեկվածությանը: Վերջինս նշել է՝ թյուր է այն կարծիքը, թե հակաբողմնավորիչների կիրառումը սահմանափակում է ծնելիությունը: Հանդիպման վերջում «Վերարտադրողական ու սեռական իրավունքի եվրոպական պառլամենտական ֆորումի» անդամները հայ ներկայացուցիչներին հյուրասիրել են «հակաբեղմնավորիչների» տեսքով շոկոլադե կոնֆետներ: