«Փաստ». Կարող է հրաժեշտ տալ նախարարի պաշտոնին

«Փաստ» թերթը գրում է.

«Իշխանական կուլիսներում «պտտվող» տեղեկությունների համաձայն, շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի շուրջ մութ ամպեր են կուտակվում. խոսակցություններ կան, որ առաջիկայում Գրիգորյանը կարող է հրաժեշտ տալ պաշտոնին: Գրիգորյանի անձի շուրջ խմորումներն սկսվել էին դեռեւս նախորդ տարի՝ Ամուլսարի շուրջ ընթացող գործընթացների ժամանակ, նրա անունը բուռն քննարկվում էր նաեւ մի շարք ՀԷԿերի շինթույլտվությունների հետ կապված հարցերում: Ներկայումս, Սեւանա լճում ստեղծված կոլապսային վիճակի հետ կապված նետերն էլի ուղղվում են դեպի հենց նախարար Գրիգորյանը՝ հատկապես անգործության եւ մասնագետների կարծիքները հաշվի չառնելու տեսակետից:

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս մասին վարչապետին իրենց դժգոհությունն են հայտնել իշխանական խմբակցության որոշ պատգամավորներ՝ փոխանցելով նաեւ ոլորտի մի շարք մասնագետների տեսակետներն ու հանրային արձագանքները: Ի դեպ, հենց օրերս խորհրդարանում տեղի ունեցած քննարկման ժամանակ նաեւ քաղաքական մեծամասնության ներկայացուցիչ պատգամավորներն էին բավականին սուր հարցադրումներ ու քննադատություն հնչեցնում Էրիկ Գրիգորյանի հասցեին: Բանն այն է, որ ԱԺում այն երկու օրենսդրական փաթեթների մատուցումը, որոնք ներկայացնում էր Գրիգորյանը, այդքան էլ սահուն ընթացք չստացան, քանի որ նախարարը հաճախ տալիս էր ոչ կոմպետենտ պատասխաններ, ավելին՝ մի դեպքում անգամ կրճատվող աշխատակիցների թվին չէր տիրապետում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Պրոֆեսիոնալ դիմահարդար Մանե Սահակյանը Master Class էր կազմակերպել (տեսանյութ) Տավուշի մարզի նոր ոստիկանապետ է նշանակվել Մեկնարկել են Երեւան-Սեւան-Իջեւան-հայ-ադրբեջանական սահման հատվածի միջին նորոգման աշխատանքները Փաշինյանն ուկրաիներենով շնորհավորել է Զելենսկիին Ինչու է Հայաստանը Վրաստանից քիչ օգնություն ստանում ԵՄ-ից. Սվիտալսկու պարզաբանումը Խոշոր ավտովթար Երեւանում․ բախվել են Mercedes-ն ու Opel-ը. վերջինը գլխիվայր շրջվել է․ կա վիրավոր (ֆոտո) Նիկոլ Փաշինյանը այսօրվանից գնում է արձակուրդ. Կվերադառնա օգոստոսին Արցախում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին ու հրդեհվել. Այն վերածվել է մոխրակույտի (ֆոտո) «Մեխի վրա եմ նստել». գերեզմանոցում 18-ամյա տղան դանակահարել է 16-ամյա պատանուն Հանրությունը դեռ թմբիրի մեջ է, չեն գիտակցում՝ ինչ է կատարվում. ֆրանսահայ փաստաբանը՝ Քոչարյանի գործի մասին Խորենացու փողոցի վրա այրվում է բնակելի տուն Տաղանդավոր գեներալները հաղթում են առանց պատերազմի. մեզ ահա այդպիսի խաղաղություն է հարկավոր. Փաշինյան «Գ.Ծառուկյան» հիմնադրամն օգնել է Գեղարքունիքի մարզի երեխաներին ռուսերենի անվճար դասընթացներ անցնել Տավուշի մարզպետը խնդրում է տավուշցիներին ուշադիր լինել անտառների նկատմամբ (տեսանյութ) Ուսումնասիրվում են պատմական փաստերը. Հայ եկեղեցին պատասխանել է ասորական համայնքին
Ամենաընթերցված
Արցախում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին ու հր... Նուբարաշենի գերեզմանատանը ինչ-որ սատանայական ծեսեր... ՀԷՑ-ի հաշվետվությունների վերլուծությունը ցույց է տ... Ինչո՞ւ Արսեն Թորոսյանը չի մասնակցել Սեւանա լճի թեմ... Մեր Հայաստանը, որը կեցցե՛ որ վաղը պիտի գար ու պարզ... Զով եղանակը կպահպանվի նաև այս շաբաթվա ընթացքում. Գ... Թեթև վթարի մեջ եղել եմ, երբ աչքերս ոչ թե դիմացս էր... Աշնանը կկայանա հայ-վիետնամական գործարար համաժողով ... Կան հատուկ ուղղորդված խմբեր, որ փորձում են ամեն ին... «Պարզվում է մենք «բռնարար» ազգ ենք ու տեղյակ չէինք... Սահմանադրությունը որբի գլուխ չէ, որ ով ինչպես ուզե... Տղերք, շնորհավորեք ձեր գործընկերներին, շնորհքի եւ ... Հարգելի հայրենակիցներ, այս դեպքերը մեր վերահսկողու... Սառնասրտությունդ կհաղթի ամեն պատերազմ. Ռուզաննա Խա... Երկու օր էլ դիմացեք. Գագիկ Սուրենյան Քննարկում ենք մերձեցման երեկո կազմակերպելու հարցը,... «Թուրքիայում գիտակցում են պետության և պետականությա... Պաշտոնական այցելությամբ որևէ տեղ գնացողը թող գլուխ... Շիրակի մարզի դատախազի այցի արդյունքում «Արթիկ» ՔԿՀ... Ադրբեջանի 5 կմ 100մ երկարությամբ դրոշը անց է կացվե...
website by Sargssyan