«Իմ սեր, Արեգ»․ Քրիստինե Պեպելյանի ամառային լուսանկարները որդու հետ
LifeԵրգչուհի Քրիստինե Պեպելյանն ինստագրամյան սթորի բաժնում որդու հետ լուսանկար է հրապարակել, որին կցել է «Իմ սեր, Արեգ» գրառումը։
Նշենք, որ Քրիստինեն մայրացել է նախորդ տարվա դեկտեմբերին։ Առաջին անգամ մայրության բերկրանքը վայելող երգչուհին սոցցանցի իր էջերում պարբերաբար գրառումներ կատարում նվիրված որդուն՝ արդեն 6-ամսական Արեգին։
Նա պարբերաբար կիսվում է նաև որդու հետ լուսանկարներով ու տեղադրում տեսանյութեր փոքրիկ Արեգի մասնակցությամբ։
Ավելի վաղ Tert.am Life-ի հետ զրույում երգչուհին նշել էր, որ որդին դայակ չունի, նրա խնամքով, երբ ինքն աշխատում է, զբաղվում է իր մայրը։
«Որդիս շատ խաղաղ երեխա է։ Իհարկե, ինձ համար էլ է բարդ, երբ իրենից հեռու եմ, սակայն ես գրեթե բաց չեմ թողել աշխատանքային ընթացքը»,– ասել էրերգչուհին ու ավելացրել, որ որդու ծննդից շատ կարճ ժամանակ անց արդեն գնում էր Կոնսերվատորիա, որտեղ աշխատում է որպես դասախոս։