10 բան , որոնցից վախենում են տղաները , սակայն երբեք դա չեն խոստովանում . Տեսանյութ

Տղամարդը վախենում է սիրել

Տարօրինակ է, ինչո՞ւ են տղամարդիկ վախենում սիրել: Չէ՞ որ նրան բնությունից է տրված նվաճել կնոջը , այսինքն նա այդ նուրբ ու զգացմունքային գործում ակտիվ դերակատարը պետք է լինի: Միանգամից պետք է նշենք, որ տղամարդն ու կինը բոլորովին այլ կերպ են հասկանում սիրո զգացմունքը: Տղամարդիկ հաճախ սերն ընկալում են որպես կախում: Եվս մեկ նրբերանգ կա, որը բացատրում է , թե ինչու է տղամարդը վախենում սիրել՝ ընտանիքն ապահովելու գործառույթը, որը առաջին հերթին տղամարդու ուսերին է դրված: Նրանց համար պարտքը ցանկացած սիրուց վեր է ու նրանք համարում են, որ այսուհետ պետք է եռակի շատ աշխատեն: Իհարկե ամենեւին էլ ոչ բոլոր տղամարդիկ են այդպես համարում, բայց համենայն դեպս՝ մեծամասնությունը:

Տղամարդը վախենում է սիրել, քանի որ հենց հայտնվի իր հրասքանչ սիրեցյալի ոռոգայթներում, շատ հնարավոր է որ նա իր դիմաց կտեսնի ոչ թե այն գեղեցիկ ու խելացի կնոջը, որին հնարավոր չէր չսիրահարվել, այլ մեկ այլ կնոջ, որը համարում է որ հիմա արդեն տղամարդու կյանքը տնօրինելու ու նրան պարտավորությունները թելադրելու իրավունք ունի: Եկեք այլեւս չվախեցնենք մեր սիրելի տղամարդկանց նման հիմնավոր, բայց ոչ միշտ պարտադիր պահանջներով:

Այնուամենայնիվ ինչո՞ւ է տղամարդը վախենում սիրահարվել առաջին անգամ:

Ըստ երեւույթին ներքին ձայնը միայն կանանց մոտ չէ զարգացած, եւ երիտասարդ տղամարդը նույնպես զգում է անկեղծանալու վտանգը: Ինչ էլ ասենք՝ տղամարդիկ կարող են կանանցից ավելի խոցելի լինել, մանավանդ եթե նրանք խաբեության զոհ են դառնում: Հզորագույն հարվածը, որը դեռ բազմիցս կհիշեցնի իր մասին բոլոր կանանց հետ փոխհարաբերություններում, անպատասխան սերն է: Ինքնասիրության վրա մնացած սպին կարո ղ է հետագայում անդրադառնալ մի բոլորովին անմեղ աղջկա վրա, որը այդ տղային սիրահարվելու դժբախտություն է ունեցել :

Տղամարդիկ վախենում են ամուսնանալ:

Այո, պետք է խոստովանել, որ տղամարդկանց մեծ մասը վախենում է ամուսնանալ: Պատճառն այն է, որ նրանք կանանցից ավելի լուրջ են: Տղամարդն ու կինը ամուսնությանն այլ կերպ են վերաբերվում: Կնոջ համար ամուսնությունը՝ կնոջ ու մոր իր արժանի դերի հաստատումն է: Դրանով նա իրեն լիարժեք կին է ազգում: Երբեմն կանայք կարծում են, որ եթե տղամարդը վախենում է ամուսնանալ, ուրեմն չի սիրում:

Տղամարդու համար ամուսնությունը մի քիչ այլ նշանակություն ունի՝ առաջին տեղում ընտանիքին ապահովելու պատրաստակամությունն է: Եվ քանի որ տղամարդը հակված է այդ պահին իրատեսորեն գնահատել իր հնարավորությունները, նա չի ստանձնի մի դեր, որն իր ուժերից վեր է: Եթե տղամարդիկ վախենում են ամուսնանալ, ուրեմն նրանք դեռ հոգեպես ու նյութապես պատրաստ չեն դրան: Դրա համար էլ պետք է մի քիչ սպասել ու ոգեւորել ձեր ընտրյալին: Տղամարդիկ ամուսնանալուց շատ վախենում են չկայացած լինելուց:

Տղամարդիկ վախենում են կույսերից

Կարող եք հարցնել՝ թե այստեղ վախենալու ի՞նչ կա: Շատ բան՝ կպատասխանեն տղամարդիկ: Հոգեբանները համարում են, որ տղամարդիկ վախենում են կույսերից, քանի որ վախենում են պատասխանատվություն ստանձնելուց:

Բայց ոչ միայն. պարզվում է, որ տղամարդիկ կույսերից վախենում են, քանի որ կարծում են, թե աղջկան ցավ կպատճառեն: Նրանք վախենում են, որ իրենց չի հաջողվի ամեն ինչ այնպես անել, ինչպես պետք է: Տղամարդիկ կույսերից վախենում են նաեւ որովհետեւ արյունից են վախենում : Տղամարդիկ վախենում են կույսերից, քանի որ կասկածում են, որ աղջիկն այդ առաջին հարաբերություններից կկարողանա բավականություն ստանալ ու չեն ուզում աղջկա հոգում ցավի հետ ասոցացվել։

Տղամարդը վախենում է հարաբերություններ սկսել խելացի կնոջ հետ

Ինչո՞ւ է խելացի աղջկա համար այդքան դժվար ծանոթանալը, ինչո՞ւ են բոլորը հիմարիկներին նախընտրում: Որովհետեւ տղամարդիկ վախենում են խելացի կանանցից:

Տղամարդը առհասարակ վախենում է հարաբերություններ սկսել գրավիչ, էլ ուր մնաց թե խելացի կնոջ հետ: Նման կինը այսպես թե այնպես մի օր կդրսեւորի իր խելքը: Խելացի կնոջ հետ չես կարող հիմարություններ խոսել, չես կարող խելացի դեմքի արտահայտությամբ խոսել բոլորին հայտնի փաստերի մասին: Խելացի կանանցից տղամարդկանց վախը միանգամայն պատճառաբանված է՝ չէ՞ որ երբեմն խելացի աղջիկը, կարելի է ասել, բավականություն է ստանում դիմացինի սխալները ու թերությունները մատնանշելուց: Տղամարդիկ վախենում են նման հարաբերություններից, քանի որ ստիպված են լինելու միշտ զգոն լինել: Տղամարդիկ վախենում են խելացի կանանցից, քանի որ այդ դեպքում մեծ է ձախողման հավանականությունը:

Եվ այսպես, ամփոփենք, թե ինչից են վախենում տղամարդիկ: Պարզվում է նրանք շատ խոցելի են, ու նրանց ինքնասիրությունը կարելի է հեշտությամբ խոցել:

Տղամարդիկ վախենում են խելացի կանանցից, գեղեցկուհիներից ու կույսերից: Ընդ որում, տղամարդը վախենում է հարաբերություններ սկսել, սիրահարվել ու ամուսնանալ:

Զարմանալի է, թե այս բոլոր վախերով հանդերձ, ինչպե՞ս է մարդկությանը հաջողվել առայսօր պահպանել իր գոյությունը:

«Վիզդ կկտրեմ». Սիրված դերասան Արտյոմ Կարապետյանը զինված հարձակման է ենթարկվել ոստիկանների ներկայությամբ Դավիթ Տոնոյանն ու Անջեյ Կասպրշիկը քննարկել են Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակը Հայաստանում կներդրվի կենդանիների հաշվառման համակարգ Հեղափոխականների կարճ հիշողությունը. ինչո՞ւ «Իմ քայլ»-ը մոռացության մատնեց մի շարք կարևոր նախագծեր Հայաստան են ներկրել խոշոր չափերով «Մետամֆետամին» տեսակի թմրամիջոց․ ԱԱԾ Իջևանի անտառում հովազը հարձակվել է քաղաքացու վրա «Սպայկա»-ի կապույտ բորբոսով պանրի արտահանումը ՌԴ թույլատրվեց Զինծառայողների անվտանգության ապահովման նպատակով անցկացվել են հրահանգավորումներ Ավինյանն անդրադարձավ Ողջի գետի աղտոտման խնդրին Գյումրու դեպոյի մեքենավարները դիմել են ԱԱԾ, դատախազություն, ոստիկանություն Գ.Ծառուկյանի հովանավորությամբ անցկացվել է բազկամարտի ուսանողական մրցաշար Դրական կարծիք ունեմ. Ավինյանը՝ «Վերնատուն» ակումբի մասին Գ.Ծառուկյանը Պետդումայում հանդիպել է Սերգեյ Նեվերովին և մասնակցել միջազգային համաժողովի Դատարանն արձանագրել է Արսեն Բաբայանի իրավունքների խախտման փաստը. Երվանդ Վարոսյան Հայաստանն ապահովել է կայուն աճ եւ դրական բարեփոխումներ. ՎԶԵԲ-ը հրապարակել է նոր զեկույց
Ամենաընթերցված
Դատարանն արձանագրել է Արսեն Բաբայանի իրավունքների ... «Նիկոլի միֆերը ջարդվում են». Էդուարդ Շարմազանով «Ով է լինելու Փաշինյանի իշխանության այլընտրանքը՝ ի... Ինչո՞վ է 2020թ պետբյուջեն աննախադեպ. 20 փաստ՝ Արտա... Տուրքերը բարձրանում են. Երևանի ավագանու անդամ Ինչ անել բռնապոպուլիզմի դեմ. սկիզբը Որպես մեծահոգի մարդ Արարատ Միրզոյանի օգնական Վահան... ԲՀԿ-ի թեկնածուն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժող... «Իլհամ Ալիևի պես «կիրթ» նախագահին հաջողվելու է Արց... Այժմ և երբևէ չեմ պատրաստվում մեկնաբանել իմ անձի շո... Աշոտյանը ՝ Հրայր Թովմասյանի կյանքի «մութ» դրվագներ... Նաիրի Հունանյանի շուրջը սկսել են հավաքվել այսօրվա ... Եւս մեկ զորամաս այսօրվանից անցավ զինվորների կերակր... Պետք է կատարվածից դասեր քաղենք․ Էդմոն Մարուքյան «Մնացականյանի արտահայտած ցանկացած միտք պետք է ընդո... Դուք ձեզ վառում եք ընկերներ, կողքից շատ խնդալու եք... Պարոն վարչապետ, կլինի՞ Խաչատուր Սուքիասյանին և Սամ... Խորհրդարանական դիվանագիտություն՝ 0, 0, 0. Արմեն Աշ... Ներդրողների համար «մեկ պատուհանի» սկզբունքի գործար... «Սա քարտ-բլանշ է Ադրբեջանին եւ սրա մեղավորը այսօրվ...
website by Sargssyan