«Հրապարակ». ԱԺ-ում Աշոտ Արսենյանի «Բյուրեղին» փոխարինում է «Ապարան ջուրը»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ազգային ժողովի աշխատակազմը հրաժարվել է Աշոտ Արսենյանին պատկանող «Բյուրեղ» ջրից․ արդեն մի քանի օր է՝ խորհրդարանի միջանցքներում ոչ միայն նոր ջրի ապարատներ են տեղադրվել, այլեւ ջրի ապրանքանիշն է փոխվել։ «Բյուրեղին» փոխարինում է «Ապարան ջուրը»։

Հիշեցնենք, որ մինչ հեղափոխությունը ԱԺ ջրի մատակարարը Ռուբեն Հայրապետյանի «Նոյ» ընկերությունն էր։ Հեղափոխությունից ամիսներ հետո Հայրապետյանի «ծառայություններից» հրաժարվեցին, եւ խորհրդարանը մի քանի ամիս «Բյուրեղ» էր խմում:

Ըստ երեւույթին, Աշոտ Արսենյանի հետ եւս իշխանության ջուրը մի առվով չի հոսել․ մի քանի օր է՝ խորհրդարանում «Ապարան ջուր» են խմում։ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը մեզ հայտնեց, որ տենդեր է հայտարարվել, եւ տենդերի արդյունքում հաղթած ընկերությունն է նոր ջրի ապարատներով ջուր մատակարարում։ «Ես անգամ անունն էլ չեմ հիշում»,- ասաց նա եւ չմանրամասնեց, թե կոնկրետ որ ընկերություններն են մասնակցել ու հաղթող ճանաչվել։ Գալստյանը միայն հիշեց, որ մրցույթը շուտ է հայտարարվել՝ անցած տարի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Զենիթահրթիռային ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են մարտավարական պարապմունքներ Հան­րու­թյան գլխի տակ փա­փուկ բարձ դնե­լու փո­խա­րեն ճիշտ կլի­նի հա­սա­րա­կու­թյա­նը պատ­րաս­տել բարդ իրա­վի­ճա­կին Սերժ Սարգսյանը հանդիպել է ԵԺԿ ներկայացուցիչներին (լուսանկարներ) «Աչքիս դեմը թուրքի նման էրեխուս տարան» (տեսանյութ) Արցախի խորհրդարանում հյուրընկալվել են Հայաստանի կրտսեր դիվանագետները Ազգային պատկերասրահն ու Ռումինիայի հայոց թեմի առաջնորդարանը համատեղ ծրագրեր կիրականացնեն Զինակոչիկը դանակահարել է զինկոմիսարիատի աշխատակցին և դիմել փախուստի Աննա Դանիբեկյանի հեռանալու հրամայականը. Արփինե Հովհաննիսյան Մեկ շաբաթում Հայաստանում և Արցախում 2-3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 2 երկրաշարժ ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպանն այցելել է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան Սահմանվեց Սևանա լճում ձկան և խեցգետնի որսի կարգը (տեսանյութ) Գ.Ծառուկյանն ընդունել է «Վրացական երազանք» կոալիցիայի քաղխորհրդի անդամ Դավիդ Սագանելիձեին Մեկնարկել է կառավարության հերթական նիստը․ ՈՒՂԻՂ Ո՞վ էր Փաշինյանին հարցեր տվող ադրբեջանցի բլոգերը «Փաստ». Հունվարի 1-ից որ ապրանքներն են թանկանալու
Ամենաընթերցված
Աննա Դանիբեկյանի հեռանալու հրամայականը. Արփինե Հով... Դատարանն արձանագրել է Արսեն Բաբայանի իրավունքների ... «Նիկոլի միֆերը ջարդվում են». Էդուարդ Շարմազանով «Ով է լինելու Փաշինյանի իշխանության այլընտրանքը՝ ի... Ինչո՞վ է 2020թ պետբյուջեն աննախադեպ. 20 փաստ՝ Արտա... Տուրքերը բարձրանում են. Երևանի ավագանու անդամ Ինչ անել բռնապոպուլիզմի դեմ. սկիզբը Որպես մեծահոգի մարդ Արարատ Միրզոյանի օգնական Վահան... ԲՀԿ-ի թեկնածուն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժող... «Իլհամ Ալիևի պես «կիրթ» նախագահին հաջողվելու է Արց... Այժմ և երբևէ չեմ պատրաստվում մեկնաբանել իմ անձի շո... Աշոտյանը ՝ Հրայր Թովմասյանի կյանքի «մութ» դրվագներ... Նաիրի Հունանյանի շուրջը սկսել են հավաքվել այսօրվա ... Եւս մեկ զորամաս այսօրվանից անցավ զինվորների կերակր... Պետք է կատարվածից դասեր քաղենք․ Էդմոն Մարուքյան «Մնացականյանի արտահայտած ցանկացած միտք պետք է ընդո... Դուք ձեզ վառում եք ընկերներ, կողքից շատ խնդալու եք... Պարոն վարչապետ, կլինի՞ Խաչատուր Սուքիասյանին և Սամ... Խորհրդարանական դիվանագիտություն՝ 0, 0, 0. Արմեն Աշ... Ներդրողների համար «մեկ պատուհանի» սկզբունքի գործար...
website by Sargssyan