Սվո Ռաֆի հուղարկավորության օրը ընտանիքի անդամները տարօրինակ բան նկատեցին. Այն ինչ եղել էր այդ օրը դեռ երկար կհիշեն բոլորը

Մոսկվայում մահացել էր քրեական աշխարհի կնքահայրը` Ռաֆայել Բաղդասարյանը` Սվո Ռաֆը: Նրան պետք է հուղարկավորեին Երեւանում: 
Թաղման թափորը դուրս է գալիս Նորքի բարձունքից: Այնտեղ Սվո Ռաֆը բնակարան ուներ: Հետո մարդկային բազմությունը ոտքով իջնում, անցնում է Սարալանջի փողոցը հատող կամարաձեւ կամրջի տակով, ապա շարժվում Մյասնիկյան պողոտա, անցնում  Նալբանդյան փողոցով ու հասնում Ալավերդյան` այժմ արդեն Հանրապետության փողոց: Հենց այնտեղ` ավելի կոնկրետ 82-րդ տանն է մանկությունն անցկացրել Ռաֆայել Բաղդասարյանը: Հարեւանները, պատուհաններից կախված, հետեւում են իրենց բակի ամենաքրեական անցյալն ունեցող հեղինակության վերջին հրաժեշտին: Մուտքի մոտ նվագում է սգո երաժշտախումբը: Սեւազգեստ մի տղամարդ աննկատ մոտենում է դուդուկահարին ու գրպանը փող դնում: Դա նշանակում էր, որ երաժիշտը պետք է աներ առավելագույնը` սգավորներին գոհացնելու համար:

Հանգուցյալի տեղափոխումն ինչպես հարկն է ապահովելու համար կային ցուցումներ տվող մարդիկ: Նրանք էին հրահանգում դագաղը պտտել, տեղաշաժել կամ կանգ առնել: Թափորի առջեւից խաչը ձեռքին` դագաղն էր ուղեկցում Սուրբ Գայանե եկեղեցու քահանա Տեր Գուրգենը, ավազանի անունով` Առուշան: Սգավորների մեջ աչքի էին զարնում երեք կանայք` Սվո Ռաֆի քույրերը` Ալլան ու Էմման եւ կինը: Նրան հեշտ էր տարբերելը. խիստ ռուսական արտաքին ուներ: Ալլայի բարձրաձայն ողբը խլեցնում էր մարդկանց միալար լացը:

Սվո Ռաֆի մորաքրոջ աղջիկը` Նելլի Տեր-Սահակյանը, հետո պատմել է, որ եղբորը Մոսկվայից բերել են կարդինալական կարմիր դագաղով, ինչով հուղարկավորել են նաեւ Բրեժնեւին: Բայց վերջին պահին Երեւանում որոշել են, որ գույնը համապատասխան չէ, ու փոխել են: Մեծ դժվարությամբ են նորը հայթայթել, քանի որ Ռաֆայելը շատ բարձրահասակ էր, հետեւաբար ստանդարտ չափսերը չէին համապատասխանում նրա մարմնին: Դիակը գերեզմանոց են հասցնում արտասահմանյան արտադրության, ինչպես այն ժամանակ էին ասում` ֆիրմա մեքենայով:

Սվո Ռաֆին, ի վերջո, հուղարկավորեցին այսօրվա Կենտրոնական գերեզմանատանը` բոլորիս հայտնի Թոխմախ անունով:

Մանրամասները՝ այստեղ

«Վիզդ կկտրեմ». Սիրված դերասան Արտյոմ Կարապետյանը զինված հարձակման է ենթարկվել ոստիկանների ներկայությամբ Դավիթ Տոնոյանն ու Անջեյ Կասպրշիկը քննարկել են Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակը Հայաստանում կներդրվի կենդանիների հաշվառման համակարգ Հեղափոխականների կարճ հիշողությունը. ինչո՞ւ «Իմ քայլ»-ը մոռացության մատնեց մի շարք կարևոր նախագծեր Հայաստան են ներկրել խոշոր չափերով «Մետամֆետամին» տեսակի թմրամիջոց․ ԱԱԾ Իջևանի անտառում հովազը հարձակվել է քաղաքացու վրա «Սպայկա»-ի կապույտ բորբոսով պանրի արտահանումը ՌԴ թույլատրվեց Զինծառայողների անվտանգության ապահովման նպատակով անցկացվել են հրահանգավորումներ Ավինյանն անդրադարձավ Ողջի գետի աղտոտման խնդրին Գյումրու դեպոյի մեքենավարները դիմել են ԱԱԾ, դատախազություն, ոստիկանություն Գ.Ծառուկյանի հովանավորությամբ անցկացվել է բազկամարտի ուսանողական մրցաշար Դրական կարծիք ունեմ. Ավինյանը՝ «Վերնատուն» ակումբի մասին Գ.Ծառուկյանը Պետդումայում հանդիպել է Սերգեյ Նեվերովին և մասնակցել միջազգային համաժողովի Դատարանն արձանագրել է Արսեն Բաբայանի իրավունքների խախտման փաստը. Երվանդ Վարոսյան Հայաստանն ապահովել է կայուն աճ եւ դրական բարեփոխումներ. ՎԶԵԲ-ը հրապարակել է նոր զեկույց
Ամենաընթերցված
Դատարանն արձանագրել է Արսեն Բաբայանի իրավունքների ... «Նիկոլի միֆերը ջարդվում են». Էդուարդ Շարմազանով «Ով է լինելու Փաշինյանի իշխանության այլընտրանքը՝ ի... Ինչո՞վ է 2020թ պետբյուջեն աննախադեպ. 20 փաստ՝ Արտա... Տուրքերը բարձրանում են. Երևանի ավագանու անդամ Ինչ անել բռնապոպուլիզմի դեմ. սկիզբը Որպես մեծահոգի մարդ Արարատ Միրզոյանի օգնական Վահան... ԲՀԿ-ի թեկնածուն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժող... «Իլհամ Ալիևի պես «կիրթ» նախագահին հաջողվելու է Արց... Այժմ և երբևէ չեմ պատրաստվում մեկնաբանել իմ անձի շո... Աշոտյանը ՝ Հրայր Թովմասյանի կյանքի «մութ» դրվագներ... Նաիրի Հունանյանի շուրջը սկսել են հավաքվել այսօրվա ... Եւս մեկ զորամաս այսօրվանից անցավ զինվորների կերակր... Պետք է կատարվածից դասեր քաղենք․ Էդմոն Մարուքյան «Մնացականյանի արտահայտած ցանկացած միտք պետք է ընդո... Դուք ձեզ վառում եք ընկերներ, կողքից շատ խնդալու եք... Պարոն վարչապետ, կլինի՞ Խաչատուր Սուքիասյանին և Սամ... Խորհրդարանական դիվանագիտություն՝ 0, 0, 0. Արմեն Աշ... Ներդրողների համար «մեկ պատուհանի» սկզբունքի գործար... «Սա քարտ-բլանշ է Ադրբեջանին եւ սրա մեղավորը այսօրվ...
website by Sargssyan