Դանակահարություն՝ վրեժխնդիր լինելու շարժառիթով. 51-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել

ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձոր քաղաքի 55-ամյա բնակչի դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 51-ամյա համաքաղաքացուն:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, շարժառիթը:

Այսպես, Վանաձոր քաղաքի բնակիչը՝ ծնված 1968 թվականին, տեղեկացել է, որ իր՝ ազատազրկման ձևով պատիժը կրելու ընթացքում համաքաղաքացի տղամարդը՝ ծնված 1964 թվականին, մտերիմ հարաբերություններ է հաստատել իր ընկերուհու հետ: Պատժի կրումից հետո վերադառնալով՝ 55-ամյա տղամարդուն հորդորել է հեռու մնալ ընկերուհուց:

Պարզաբանումներ ստանալու համար 51-ամյա տղամարդը զանգահարել է ընկերուհուն, ով հրաժարվել է հանդիպել նրա հետ, իսկ տուժողը, զայրանալով պարբերական զանգերից, հեռախոսով հայհոյելով պահանջել է այլևս չզանգել:

Արդյունքում, իր հասցեին հնչեցված հայհոյանքներից վիրավորված և վրեժխնդիր լինելու նպատակով 51-ամյա տղամարդը գնացել է նախկին ընկերուհու բնակարան և, մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել 55-ամյա տղամարդուն՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս, ու դիմել փախուստի:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Վանաձոր քաղաքի՝ 1968թ. ծնված բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Կաշառքի դիմաց թույլատրել են «սիգի» ապօրինի արդյունահանումը. ԱԱԾ բացահայտումը (տեսանյութ) «Արաբկիր» բժշկական կենտրոնում 14-ամյա երեխա է մահացել Նուբարաշենի գերեզմանատանը ինչ-որ սատանայական ծեսեր են իրականացրել․ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյան (ֆոտո) «Ժամանակ». Հարկային նոր արտոնություն է լինելու. Ում է առաջարկվում այն տրամադրել Ստեփանակերտում վերսկսվել է նոր բնակելի թաղամասի շինարարությունը Ինձ վրա հարձակված ՀՅԴ 2 անձանց նկատմամբ քրեական հետապնդումը չի ավարտվել․ ՀԱԿ ակտիվիստ Դաժան սպանդ Էջմիածնում, սպանվել են նաև քաղաքապետարանի կողմից ստերջացված շներ (լուսանկարներ) Ինչպե՞ս ՄԻԵԴ-ը կարող է «փրկել» Փաշինյանին «Գանձասար-Կապան»-ը հաղթանակ է տոնել (տեսանյութ) «Փյունիկ»-ի հանդերձարանը հաղթանակից հետո (լուսանկար) Մոսկվա-Երևան չվերթի ուղևորը պատմել է չվերթի դադարեցման մասին (տեսանյութ) ԱԺ նախագահը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականների հետ Դատախազությունը՝ Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկության մասին Արդյոք Վենետիկի հանձնաժողովի հրապարակած զեկույցը գաղտնի էր․ մեկնաբանում է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը Ծառահատման մենաշնորհը Փաշինյանի ազգականի՞նն է
Ամենաընթերցված
Նուբարաշենի գերեզմանատանը ինչ-որ սատանայական ծեսեր... ՀԷՑ-ի հաշվետվությունների վերլուծությունը ցույց է տ... Ինչո՞ւ Արսեն Թորոսյանը չի մասնակցել Սեւանա լճի թեմ... Մեր Հայաստանը, որը կեցցե՛ որ վաղը պիտի գար ու պարզ... Զով եղանակը կպահպանվի նաև այս շաբաթվա ընթացքում. Գ... Թեթև վթարի մեջ եղել եմ, երբ աչքերս ոչ թե դիմացս էր... Աշնանը կկայանա հայ-վիետնամական գործարար համաժողով ... Կան հատուկ ուղղորդված խմբեր, որ փորձում են ամեն ին... «Պարզվում է մենք «բռնարար» ազգ ենք ու տեղյակ չէինք... Սահմանադրությունը որբի գլուխ չէ, որ ով ինչպես ուզե... Տղերք, շնորհավորեք ձեր գործընկերներին, շնորհքի եւ ... Հարգելի հայրենակիցներ, այս դեպքերը մեր վերահսկողու... Սառնասրտությունդ կհաղթի ամեն պատերազմ. Ռուզաննա Խա... Երկու օր էլ դիմացեք. Գագիկ Սուրենյան Քննարկում ենք մերձեցման երեկո կազմակերպելու հարցը,... «Թուրքիայում գիտակցում են պետության և պետականությա... Պաշտոնական այցելությամբ որևէ տեղ գնացողը թող գլուխ... Շիրակի մարզի դատախազի այցի արդյունքում «Արթիկ» ՔԿՀ... Ադրբեջանի 5 կմ 100մ երկարությամբ դրոշը անց է կացվե... «Հայաստան-ԵՄ՝ անշուք հրաժեշտ». Արմեն Աշոտյան
website by Sargssyan