«Իրատես». Պետք է սկսել «պռավա» վաճառողներին պատժելուց

«Իրատես» թերթը գրում է.

«Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ «հավանաբար բոլոր վարորդական իրավունքները պետք է չեղարկել եւ բոլորից նորից շատ խիստ քննություն վերցնել» ֆեյբուքյան գրառումը քննարկումների առարկա է դարձել: Նախարարը գրառումը կատարել է՝ նշելով Վրաստանի Գորի քաղաքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարը, որի ժամանակ 3 մարդ է զոհվել: Պարզվել է՝ ավտոմեքնայի բեռնախցիկում անգամ մարդիկ են նստած եղել, իսկ վթարի հիմնական պատճառը ղեկին քնած վարորդն է:

Իհարկե, նրա՝ ղեկին քնելու հանգամանքը որեւէ աղերս չունի երթեւեկության կանոններն իմանալու հետ, բայց այն, որ բեռնախցիկում ուղեւոր տեղափոխելը խախտում է, ապացուցման կարիք չունի: Թորոսյանի առաջարկն ինձ համար մասամբ ընդունելի է: Ոչ միայն վարորդներին պետք է «քննության կանչել», այլեւ գտնել, պարզել ու պատասխանատվության ենթարկել այն կազմակերպություններին, որոնք տասնամյակներ շարունակ գումարի դիմաց վարորդական իրավունք են տրամադրել ու տրամադրում՝ այն էլ մի քանի ժամվա ընթացքում: Եթե իմ շրջապատում հարցում անեմ, թե վարորդական իրավունք ստացողներից քանիսն են առանց գումարի այն ձեռք բերել, ապա տխուր պատկեր կստացվի: Ընկերս, որ հանուն սկզբունքի որոշել էր առանց գումարի ստանալ իրավունքը, այսպես կոչված, «езда»-ի ժամանակ խնդրի առաջ էր կանգնել: Շատ ուղիղ տեքստով ասել էին՝ մինչեւ չվճարես, չես ստանա: Ցավալին այն է, որ մարդիկ, որոնք իրապես տիրապետում են թե՛ ճանապարհային նշաններին, թե՛ օրենքներին, թե՛ լավ են վարում, ստիպված են «մաղարիչ» անել՝ ձեռք բերելու համար օրենքով հասանելիքը:

Գուցե հարցը առողջապահության նախարարին չի վերաբերում ընդհանրապես, բայց որ այն առկա է, փաստ է, ինչի մասին բարձրաձայնել ու բարձրաձայնում եմ պատեհ բոլոր առիթներով: Թե ինչքանով է իրատեսական Թորոսյանի կարծիքը, քննարկելու, վերլուծելու հարց է: Նախ՝ պետք է հասկանալ՝ վթարների քանի՞ տոկոսն է երթեւեկության կանոնների չիմացության արդյունքը, ապա որոշել՝ ի՞նչ կտա վարորդներին «վեթինգի» ենթարկելը, եւ արդյո՞ք կլինեն մարդիկ, որ, իրավ, մեքենա վարելու իրավունքից կզրկվեն:

Ճանապարհատրանսպորտային վթարներից հնարավորինս խուսափելու համար, առաջին հերթին, կարծում եմ, պետք է ուժեղացնել վերահսկողությունը: Ինձ համար բնավ ողջունելի չէր այն հանգամանքը, երբ նախորդ տարի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ մի շարք օրինազանց վարորդների խախտում-տուգանքները ներվեցին: Դրանից հետո նրանցից շատերը գուցե մտածած կլինեն՝ եթե կարմիր լույսի տակով անցնելը ներվել է, ուրեմն ոչ սթափ վիճակում վարելը նույնպես կներվի: Ընդունելի չէր նաեւ կարեւորագույն որոշ մայրուղիներից արագաչափ-տեսախցիկների ապամոնտաժումը: Դրանց առկայության պարագայում վարորդները, գիտակցելով, թե տեսախցիկը ֆիքսելու է խախտումը, ու տուգանվելու են, վարում էին ըստ սահմանված արագության: Պետք է ավելացնել ճանապարհային երթեւեկության նշանները, ապահովել դրանց պատշաճ տեսանելիությունն ու հասանելիությունը:

Նշաններ կան, որ ծառերի ճյուղերն են փակել, կամ ջնջվել են, կամ էլ՝ թույլատրված «50» արագությունը «խելամիտ» վարորդների ձեռամբ դարձել է «60» եւ այլն: Ճանապարհների որակի ու հետապնդող փոսերի մասին էլ այնքան է ասվել, որ հույս էլ չկա, թե մի օր հնարավոր կլինի երթեւեկել առանց ցնցումների»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Գ.Ծառուկյանն արձագանքել է ապարանցիների նամակներին. զինվորների բազմաթիվ ծնողներ մեկնել են Արցախ Զենիթահրթիռային ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են մարտավարական պարապմունքներ Հան­րու­թյան գլխի տակ փա­փուկ բարձ դնե­լու փո­խա­րեն ճիշտ կլի­նի հա­սա­րա­կու­թյա­նը պատ­րաս­տել բարդ իրա­վի­ճա­կին Սերժ Սարգսյանը հանդիպել է ԵԺԿ ներկայացուցիչներին (լուսանկարներ) «Աչքիս դեմը թուրքի նման էրեխուս տարան» (տեսանյութ) Արցախի խորհրդարանում հյուրընկալվել են Հայաստանի կրտսեր դիվանագետները Ազգային պատկերասրահն ու Ռումինիայի հայոց թեմի առաջնորդարանը համատեղ ծրագրեր կիրականացնեն Զինակոչիկը դանակահարել է զինկոմիսարիատի աշխատակցին և դիմել փախուստի Աննա Դանիբեկյանի հեռանալու հրամայականը. Արփինե Հովհաննիսյան Մեկ շաբաթում Հայաստանում և Արցախում 2-3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 2 երկրաշարժ ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպանն այցելել է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան Սահմանվեց Սևանա լճում ձկան և խեցգետնի որսի կարգը (տեսանյութ) Գ.Ծառուկյանն ընդունել է «Վրացական երազանք» կոալիցիայի քաղխորհրդի անդամ Դավիդ Սագանելիձեին Մեկնարկել է կառավարության հերթական նիստը․ ՈՒՂԻՂ Ո՞վ էր Փաշինյանին հարցեր տվող ադրբեջանցի բլոգերը
Ամենաընթերցված
Աննա Դանիբեկյանի հեռանալու հրամայականը. Արփինե Հով... Դատարանն արձանագրել է Արսեն Բաբայանի իրավունքների ... «Նիկոլի միֆերը ջարդվում են». Էդուարդ Շարմազանով «Ով է լինելու Փաշինյանի իշխանության այլընտրանքը՝ ի... Ինչո՞վ է 2020թ պետբյուջեն աննախադեպ. 20 փաստ՝ Արտա... Տուրքերը բարձրանում են. Երևանի ավագանու անդամ Ինչ անել բռնապոպուլիզմի դեմ. սկիզբը Որպես մեծահոգի մարդ Արարատ Միրզոյանի օգնական Վահան... ԲՀԿ-ի թեկնածուն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժող... «Իլհամ Ալիևի պես «կիրթ» նախագահին հաջողվելու է Արց... Այժմ և երբևէ չեմ պատրաստվում մեկնաբանել իմ անձի շո... Աշոտյանը ՝ Հրայր Թովմասյանի կյանքի «մութ» դրվագներ... Նաիրի Հունանյանի շուրջը սկսել են հավաքվել այսօրվա ... Եւս մեկ զորամաս այսօրվանից անցավ զինվորների կերակր... Պետք է կատարվածից դասեր քաղենք․ Էդմոն Մարուքյան «Մնացականյանի արտահայտած ցանկացած միտք պետք է ընդո... Դուք ձեզ վառում եք ընկերներ, կողքից շատ խնդալու եք... Պարոն վարչապետ, կլինի՞ Խաչատուր Սուքիասյանին և Սամ... Խորհրդարանական դիվանագիտություն՝ 0, 0, 0. Արմեն Աշ... Ներդրողների համար «մեկ պատուհանի» սկզբունքի գործար...
website by Sargssyan