Կենդանակերպի նշան, որի համար մայիսը հաջող կլինի Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ Ակարմազյան Իսրայելը Իրանի ուղղությամբ հրթիռային հարվածներ է սկսել Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) 7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում Լավ լուր այն ծնողների համար, ովքեր երեխային մանկապարտեզ են տանում Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար «Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Մյասնիկյան պողոտայում ուժեղ խցանում է․ շրջանցեք


«Սևան» ազգային պարկի տնօրենը պատրաստ է կրկին լճից ջուր խմել

Հասարակություն

«Կովերի անկման հանգամանքով բարձրացված աղմուկը գյուղացիների անգրագիտության, ոչ մասնագետ-խորհրդատուներին լսելու արդյունք է: Հարցին արձագանքեցին նաև Սննդի ապահովության տեսչության պետը, Անասնաբուժական ծառայության ներկայացուցիչները: Պարզվեց, որ անկած անասունները մտել են առվույտի դաշտ և չափից շատ առվույտով կերել, այնուհետև իջել են ջուր խմելու, ճանապարհին սատկել են: Կենդանիներին ոչինչ չէր լինի, եթե մոտակայքում անասնաբույժ լիներ և արագ օգնություն ցույց տար: Երբ նրանց մորթել են, տեսել են, որ ուռած են եղել և ստամոքսի ամբողջ պարունակությունը եղել է առվույտ»,- Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Շրջակա միջավայրի նախարարության «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանը՝ անդրադառնալով օրերս տարածված տեղեկություններին, թե Սևանա լճից ջուր խմելու հետևանքով կովեր են անկել:

Ինչ վերաբերում է Սևանա լճի «ծաղկման» պատճառներին. մասնագետների պնդմամբ այն իշխանության անգործության ու հանցավոր գործունեության հետևանք է: Նրանք խնդրի առաջացման 3 պատճառ են նշում. լճի ջրի օգտագործում ոռոգման նպատակով, ձկան պաշարների անխնա ոչնչացում և թափոնների անվերահսկելի արտանետում լիճ:

Անդրադառնալով այս խնդրին «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի տնօրենը նշեց, որ հանրային լողափերում որևէ վտանգ չկա, կապտականաչ ջրիմուռները կուտակվում են խորշերում, որտեղ խորհուրդ չի տրվում գնալ: Սակայն նկատեց՝ ինչպես այս, այնպես էլ նախորդ տարի եղել է ջրիմուռների բուռն աճ. «Ջերմաստիճանի բարձրացման, 92 համայնքների կոյուղագծեր չունենալու, ջրի բարձրացման արդյունքում անտառային զանգվածի՝ ջրի տակ հայտնվելու հետևանքով այսպիսի երևույթներ են նկատվում:  Տարբեր գործոններ կան, որոնց հետևանքով մեծ քանակությամբ հող և օրգանական նյութեր են հայտնվում լճի տակ: Տեղի են ունենում բնական երևույթներ, որի միջոցով լիճն ազատվում է օրգանական նյութերից: Բնությունն ինքնամաքրվում է, բայց կանխել հնարավոր է, ինչը կախված է մեզանից և մեր ազգաբնակչությունից, որոնք ուղիղ ազդեցություն են գործում Սևանա լճի վրա»,- ասաց նա: 

Նշենք, որ անցած տարի ևս Սևանա լճի ջրի հետ կապված մեծ աղմուկ էր բարձրացել, մարդկանց խուճապից դուրս հանելու և սեփական փորձով ապացուցելու համար, որ ջուրն անվտանգ ու մաքուր է, «Սևան» ազգային պարկի տնօրենը հրապարակավ խմեց լճի ջրից: Դրանից հետո տեղեկություններ տարածվեցին, թե նրա ինքնազգացողությունը վատացել է, ինչը Գուլանյանը հերքեց։ Նշենք՝ նրա օրինակին էին հետևել նաև ֆլեշմոբի այլ մասնակիցներ։

Հետաքրքրվեցինք՝ կրկին պատրա՞ստ է լճից ջուր խմել՝ ապացուցելու, որ ջրի հետ ամեն ինչ նորմալ է, Գուլանյանը դրական պատասխան տվեց. «Միանշանական պատրաստ եմ: Բայց կարծում եմ՝ էֆեկտը ավելի թույլ կլինի: Մեկ անգամ ապացուցելը հերիք է, որ մեր հետազոտության տվյալները ճիշտ են և հստակ պատկերացնում ենք՝ ինչ է կատարվում լճում»,- եզրափակեց Վահե Գուլանյանը: 

Նշենք, որ Շրջակա միջավայրի նախարարությունը, որպես ստեղծված իրավիճակից լուծում, կառավարությանն առաջարկել է Սևանա լիճ լցվող շուրջ 3 տասնյակ գետերի հուների մաքրման ծրագիր։ Կառավարությունը, Էրիկ Գրիգորյանի խոսքով, նախնական համաձայնություն տվել է այդ առաջարկին, և այժմ ծախսերի հաշվարկ է իրականացվում։

Սոնա Հարությունյան

Կենդանակերպի նշան, որի համար մայիսը հաջող կլինի Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻսրայելը Իրանի ուղղությամբ հրթիռային հարվածներ է սկսել Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) 7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Լավ լուր այն ծնողների համար, ովքեր երեխային մանկապարտեզ են տանում Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Մյասնիկյան պողոտայում ուժեղ խցանում է․ շրջանցեք «Զգացի, որ ղեկը չի շարժվում, ոչ մի բանը չէր աշխատում». Ինչ է պատմում «Ուրալ»-ի վթարից վիրավորված կինըՓոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Թուրքիայում 3-րդ երկրաշարժն է գրանցվել՝ ավելի ուժգին «Հրապարակ». Տավուշյան հանելուկ․ ինչպես Փաշինյանը «համոզեց» ԱլիեւինԽոշոր ավտովթար՝ Հայաստանում․ կանայք տեղափոխվել են հիվանդանոցԹուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել (տեսանյութ) «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանFastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացելՀայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Թաեքվոնդոյի» ֆեդերացիայի նախագահը ծեծի է ենթարկել․ նա տեղափոխվել է հիվանդանոց Ֆրանկ Փալոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին Քաջարան֊Կապան ճանապարհից ձերբակալվել էին մի կին ու երիտասարդ. հայտնաբերվել էր ահռելի քանակի թմրամիջոց Անահիտ Ավանեսյանը պաշտոնա՞նկ կարվի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունըԿայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը 13-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնություն գործադրած անձինք խոստովանել են կատարվածը Էրդողանի անհաջող միջնորդությունը Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտանAmio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում 72-ամյա տաքսու վարորդը և 70-ամյա ուղևորը բռնաբարել են անչափահաս աղջկան և նրա մորը. «Հրապարակ» Ձյուդոյի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 3 մարզիկովՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը լույս է ընծայել «Ohannes Tchekidjian: Life and Career» աշխատությունը՝ նվիրված Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 95-ամյակին Ռուս խաղաղապահների Արցախից հեռանալը նախևառաջ ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումը Պարող հարսնացուն հարսանիքի ժամանակ ընկել է լողավազանը և խեղդվել (լուսանկար) Նիկոլին բերել են բոլոր նրանք, ովքեր մերժել են Սերժ Սարգսյանին. Էդուարդ Շարմազանով Վարդենիսում երկու տղամարդ արցախցի 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Ադրբեջանցի վարորդը դանակահարել է մոսկվացուն, ով նկատողություն է արել կայանելու համար․ զոհ կա (տեսանյութ) Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն Լավրովը բացահայտել է ՌԴ-ի հետ հարաբերություններում «Փաշինյանի տրանսֆորմացիայի» մանրամասները ԱՄՆ-ն ու ԵՄ-ն «կդավաճանեն» Հայաստանին․ ՌԴ ԱԳՆՌԴ խաղաղապահները հեռանում են Արցախից․ նոր կադրեր (տեսանյութ) Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացիՈւժեղացված ծառայություն՝ Կառավարության շենքի մոտ
Ամենադիտված