«Դուխով» արտաքին քաղաքականության միակ չափելի արդյունքը

Հեղափոխության օրերին ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը բազմիցս քննադատել է Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությունը և հատկապես՝ Սարգսյանի պաշտոնական այցերը արտասահմանյան երկրներ, որոնք, ըստ Փաշինյանի, մեր երկրին որևէ գործնական օգուտ չեն բերում: Ասել է թե, Փաշինյանը Սարգսյանին մեղադրում էր թույլ արտաքին քաղաքականություն վարելու մեջ:
 
Վարչապետը հուլիսի 1-ի դրությամբ ընդամենը երեք պաշտոնական այց էր կատարել արտերկիր` Վրաստան, Իրան, Գերմանիա։ Այս օրերին Փաշինյանը պաշտոնական չորրորդ այցն է կատարում՝ Վիետնամ, այնուհետև մեկնելու է Սինգապուր՝ այցի ձևաչափը կրկին պաշտոնական է: Նախորդ երեք դեպքերում վարչապետը ձեռնունայն է վերադարձել այդ «ուղեւորություններից». որեւէ կոնկրետ պայմանավորածության, երկկողմ համագործակցության առարկայական ծրագրերի մասին խոսք չկա։ Մնացածը աշխատանքային այցեր են` բազմակողմ ֆորումների, հանդիպումների շրջանակներում, որոնք եղանակ չեն ստեղծում միջպետական հարաբերություններում։ Ասել է թե, Փաշինյանի արտաքին քաղաքականությունը շատ ավելի պասիվ է, օրակարգից զուրկ, քան նախորդ իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը: Փաշինյանի՝ Չինաստան կատարած այցի շրջանակում , քննարկվել է Հայաստանի «Հյուսիս-Հարավ» ծրագիրը՝ որպես չինական «Մեկ գոտի մեկ ճանապարհ» նախագծի մի մաս դիտարկելու հարցը: Սակայն, գաղտնիք չէ, որ այդ հարցը օրակարգ է մտել դեռևս Սերժ Սարգսյանի՝ Չինաստան կատարած այցի ժամանակ և Հայաստանի նոր իշխանություններն այստեղ հեծանիվ չեն հորինել, կամ հայ-չինական հարաբերություններում նոր օրակարգ չեն ներմուծել՝ նախընտրելով շարժվել նախկինների թողած ժառանգության իներցիայով: Սինգապուր վարչապետի կատարվելիք այցին ընդառաջ հայտնի դարձավ, որ կառավարությունը հավանություն է տվել այդ երկրի հետ կրկնակի հարկումը բացառող համաձայնագրին: Ի դեպ, այդ համաձայնագիրը բանակցվել և վերջնական տեսքի է բերվել դեռևս նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Սինգապուր կատարած այցի շրջանակներում:
 
Ինչպես երևում է՝ չունենալով արտաքին քաղաքականության սեփական օրակարգը, ռազմավարությունը, ինչպես նաև չկարողանալով ՀՀ միջազգային գործընկերներին, շահագրգռիռ կողմերին ներկայացնել նոր և երկկողմ շահավետ առաջարկներ՝ Փաշինյանին պաշտոնական այցերի էֆֆեկտիվությունը պետք է գնահատել այդ այցերի ընթացքում արված սելֆիների և համտեսած խորտիկների քանակով…
«Վիզդ կկտրեմ». Սիրված դերասան Արտյոմ Կարապետյանը զինված հարձակման է ենթարկվել ոստիկանների ներկայությամբ Դավիթ Տոնոյանն ու Անջեյ Կասպրշիկը քննարկել են Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակը Հայաստանում կներդրվի կենդանիների հաշվառման համակարգ Հեղափոխականների կարճ հիշողությունը. ինչո՞ւ «Իմ քայլ»-ը մոռացության մատնեց մի շարք կարևոր նախագծեր Հայաստան են ներկրել խոշոր չափերով «Մետամֆետամին» տեսակի թմրամիջոց․ ԱԱԾ Իջևանի անտառում հովազը հարձակվել է քաղաքացու վրա «Սպայկա»-ի կապույտ բորբոսով պանրի արտահանումը ՌԴ թույլատրվեց Զինծառայողների անվտանգության ապահովման նպատակով անցկացվել են հրահանգավորումներ Ավինյանն անդրադարձավ Ողջի գետի աղտոտման խնդրին Գյումրու դեպոյի մեքենավարները դիմել են ԱԱԾ, դատախազություն, ոստիկանություն Գ.Ծառուկյանի հովանավորությամբ անցկացվել է բազկամարտի ուսանողական մրցաշար Դրական կարծիք ունեմ. Ավինյանը՝ «Վերնատուն» ակումբի մասին Գ.Ծառուկյանը Պետդումայում հանդիպել է Սերգեյ Նեվերովին և մասնակցել միջազգային համաժողովի Դատարանն արձանագրել է Արսեն Բաբայանի իրավունքների խախտման փաստը. Երվանդ Վարոսյան Հայաստանն ապահովել է կայուն աճ եւ դրական բարեփոխումներ. ՎԶԵԲ-ը հրապարակել է նոր զեկույց
Ամենաընթերցված
Դատարանն արձանագրել է Արսեն Բաբայանի իրավունքների ... «Նիկոլի միֆերը ջարդվում են». Էդուարդ Շարմազանով «Ով է լինելու Փաշինյանի իշխանության այլընտրանքը՝ ի... Ինչո՞վ է 2020թ պետբյուջեն աննախադեպ. 20 փաստ՝ Արտա... Տուրքերը բարձրանում են. Երևանի ավագանու անդամ Ինչ անել բռնապոպուլիզմի դեմ. սկիզբը Որպես մեծահոգի մարդ Արարատ Միրզոյանի օգնական Վահան... ԲՀԿ-ի թեկնածուն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժող... «Իլհամ Ալիևի պես «կիրթ» նախագահին հաջողվելու է Արց... Այժմ և երբևէ չեմ պատրաստվում մեկնաբանել իմ անձի շո... Աշոտյանը ՝ Հրայր Թովմասյանի կյանքի «մութ» դրվագներ... Նաիրի Հունանյանի շուրջը սկսել են հավաքվել այսօրվա ... Եւս մեկ զորամաս այսօրվանից անցավ զինվորների կերակր... Պետք է կատարվածից դասեր քաղենք․ Էդմոն Մարուքյան «Մնացականյանի արտահայտած ցանկացած միտք պետք է ընդո... Դուք ձեզ վառում եք ընկերներ, կողքից շատ խնդալու եք... Պարոն վարչապետ, կլինի՞ Խաչատուր Սուքիասյանին և Սամ... Խորհրդարանական դիվանագիտություն՝ 0, 0, 0. Արմեն Աշ... Ներդրողների համար «մեկ պատուհանի» սկզբունքի գործար... «Սա քարտ-բլանշ է Ադրբեջանին եւ սրա մեղավորը այսօրվ...
website by Sargssyan