Աննա Հակոբյանը Հանոյում այցելել է արյան հիվանդություններ ունեցող երեխաներին

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 6-ին այցելել է Վիետնամի արյան փոխներարկման ազգային ինստիտուտ։

Ինչպես հայտնեցին Աննա Հակոբյանի գրասենյակից, ինստիտուտի փոխտնօրեն Նգյուեն Հա Թանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը եղել է ինստիտուտի մանկական բաժնում, շփվել բուժում ստացող երեխաների հետ, նրանց նվիրել հայկական ձեռագործ տիկնիկներ, հայկական խորհրդանիշերով այլ հուշանվերներ։ «Ես մաղթում եմ ձեզ առողջություն, ուզում եմ, որ դուք միշտ ժպտաք ու արագ հաղթահարեք բոլոր դժվարությունները։ Հայաստանում այս ձեռագործ տիկնիկները պատրաստել են ձեզ համար մեծ սիրով և ես հույս ունեմ, որ այս տիկնիկները ձեզ ուրախություն կպարգևեն»,- ասել է Աննա Հակոբյանը։

Ավելի ուշ Նգյուեն Հա Թանի և ինստիտուտի բժշկական անձնակազմի հետ հանդիպման ժամանակ Աննա Հակոբյանը ներկայացրել է իր ղեկավարած «Ժպիտների քաղաք» հիմնադրամի գործունեությունը։ «Հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն եմ, աջակցում է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաներին հաղթահարել հիվանդությունը։ Հենց դա է պատճառը, որ տարբեր երկրներ այցելությունների ժամանակ անպայման այցելում եմ նմանօրինակ կենտրոններ, որպեսզի Ձեր հաջողված փորձը տանեմ Երևան»,- ասել է Աննա Հակոբյանը՝ կարևորելով երկկողմ համագործակցությունը։

«Շնորհակալ ենք Ձեր այցի և այն նվերների համար, որ դուք բերել եք մեր երեխաներին։ Մենք միշտ համարել ենք Հայաստանը բարեկամ երկիր և մենք էլ լիահույս ենք, որ այս այցը կնպաստի ապագա համագործակցությանը»,- ասել է Նգյուեն Հա Թանը։

Արյան փոխներարկման ազգային ինստիտուտում տարեկան բուժում է 1200 պացիենտ, ևս 3000 պացիենտ բուժումը ստանում է տան պայմաններում։ Ինստիտուտում հիվանդությունը հաղթահարում է հիվանդների 80 տոկոսը։

Կեցցե′ մեր վարչապետը․ Սոս Ջանիբեկյանը՝ Մելի մասին Փաշինյանի ելույթի վերաբերյալ ԱԺ-ում շարունակվում է 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկումը (ուղիղ) Մել Դալուզյանը նաեւ իմ անձնական պաշտպանության ներքո է. մարդ եղեք, մարդիկ. Արմեն Դարբինյան «Ժողովուրդ». Ով կփոխարինի Վազգեն Մանուկյանին. Նիկոլ Փաշինյանի հետ զրույց եղե՞լ է ՀՔԾ-ն մերժեց Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջս. Նարեկ Սամսոնյան ՀՀ կառավարությունը 2020-ին կարող է վերանայել բիզնեսին արտոնությունների տրամադրման քաղաքականությունը. ֆիննախ Խորհրդարանն սկսել է 2020 թվականի պետբյուջեի նախագծի քննարկումը (ուղիղ) ՀՀ իշխանությունների կոշտ քաղաքականությունը ապօրինի ծառահատումների հարցում չի փոխվել. փոխնախարար Հարավային Կորեայում պայթյուն է տեղի ունեցել պաշտպանական ԳՀԻ-ի լաբորատորիայում Որպես անհետ կորած որոնվող 31-ամյա Մայա Ժիդկովան հայտնաբերվել է Շատ ճիշտ են անում, որ պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը. Վարդան Ղուկասյան «Մեզ համար անընդունելի է, որ համասեռամոլները կարող են երեխա որդեգրել և դաստիարակել».Գ.Ծառուկյան ԱՄՆ Պետդեպարտամենտի աշխատակցուհին օգտագործել է Time ամսագրի կեղծ շապիկն իր լուսանկարով. NBC «Հորդորում ենք դադարեցնել դասադուլը». ԵՊՀ երկու ֆակուլտետների դասախոսական կազմի հայտարարությունը Կարծում եմ նախարարի հրաժարականը ոչինչ չի փոխում. ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան
Ամենաընթերցված
Որպես մեծահոգի մարդ Արարատ Միրզոյանի օգնական Վահան... ԲՀԿ-ի թեկնածուն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժող... «Իլհամ Ալիևի պես «կիրթ» նախագահին հաջողվելու է Արց... Այժմ և երբևէ չեմ պատրաստվում մեկնաբանել իմ անձի շո... Աշոտյանը ՝ Հրայր Թովմասյանի կյանքի «մութ» դրվագներ... Նաիրի Հունանյանի շուրջը սկսել են հավաքվել այսօրվա ... Եւս մեկ զորամաս այսօրվանից անցավ զինվորների կերակր... Պետք է կատարվածից դասեր քաղենք․ Էդմոն Մարուքյան «Մնացականյանի արտահայտած ցանկացած միտք պետք է ընդո... Դուք ձեզ վառում եք ընկերներ, կողքից շատ խնդալու եք... Պարոն վարչապետ, կլինի՞ Խաչատուր Սուքիասյանին և Սամ... Խորհրդարանական դիվանագիտություն՝ 0, 0, 0. Արմեն Աշ... Ներդրողների համար «մեկ պատուհանի» սկզբունքի գործար... «Սա քարտ-բլանշ է Ադրբեջանին եւ սրա մեղավորը այսօրվ... Գիշերվա այդ ժամին, անչափահաս երեխային, ամենայն հավ... Հայաստանում 18-ը լրանալուն պես բոլոր աղջիկների կու... Ձեր դեղերը խմե՞լ եք, տիկին. Հովհաննես Ազոյանը՝ վար... Ձեզ շատ հետաքրքիր կլինի իմանալ, թե ով է մեր փառապա... Արա Զոհրաբյանը պատրաստ է ստանձնել Հրայր Թովմասյանի... ԱԱԾ են կանչվել Հրայր Թովմասյանի 75-ամյա թոշակառու ...
website by Sargssyan