Իմ Քայլում «սևեր» են ի հայտ եկել

Համացանցում արդեն մի քանի օր է՝ շարունակվում է քննարկվել #բռնության-ձայնը հեշթեգով անանուն պատմությունները: Բռնությունների մասին պատմություններին արձագանքել է նաև «Իմ քայլ»-ի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, ով դեմ է արտահայտվել դրանց։ Նա իր ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, գրել է․ «Երկու օր էլ ուզում էի հասկանալ, թե էս ինչն է պատճառը, որ մի քանիսը սկսել են հիշել իրենց պատմությունները: Պարզվում է՝ մենք «բռնարար» ազգ ենք ու տեղյակ չէինք էդ մասին: Բավակա՛ն է էպիզոդները ներկայացնեք որպես ազգային նկարագիր՝ հանուն ձեր գաղափարների տարածման: Չի անցնելու»։
 
Այդ գրառումը լայն ռեզոնանս է առաջացրել հենց Հովսեփյանի թիմակիցների կողմից, ովքեր շտապեցին հայտարարել, որ նման պահվածքը և ընդհանրապես նման մեկնաբանությունները անթույլատրելի են: Պատճառն էլ հասկանալի է. պատգամավորը սկզբունքային դիրքորոշում է արտահայտել, որին կողմ է հասարակության մեծամասնությունը, քանի որ ելնում ենք այն սկզբունքից, որ մեր հասարակության մեծամասնությունը հեղափոխություն չի արել, որպեսզի բռնաբարվի մեր ազգային ավանդական արժեհամակարգը: Որևէ մեկը չի կարող կողմ լինել բռնությանը, և այդ երևույթը միանշանակ մերժելի և դատապարտելի է, միևնույն ժամանակ դատապարտելի է մարդկանց հուզական աշխարհի հետ խաղալով քաղաքական նպատակներ հետապնդելը: Նպատակն էլ բոլորն արդեն հասկացել են. չարաբաստիկ Ստամբուլի կոնվենցիայի ընդունումն է, որով, օրինակ՝ պետք է սահմանվի երրորդ սեռ հասկացությունը: Ինքներդ պատասխանեք, արդյո՞ք դրա համար եք մեկ տարի առաջ հեղափոխություն արել…
 
Ինչ վերաբերվում է Սոֆյա Հոսեփյանին, ապա նա իշխանական թիմի եզակի սկզբունքային գործիչներից է, ով ժամանակին սուր հայտարարություններ արեց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հասցեին, այնուհետև հանդգնեց հայտարարել, որ մշակույթի նախարարությունը փակելը մեղմ ասած սխալ որոշում է, հիմա էլ հանդգնում է դեմ գնալ սորոսականների Ստամբուլի կոնվենցիային, որը վերջիններս ջանք ու եռանդ չեն խնայում մեր առօրյա կյանք խցկելու համար: Իմ Քայլի ներսում շատ հստակ տարանջատում կա, և այդ տարանջատման հիմքում արժեհամակարգն է: Սասուն Միքայելյանի դեմ մեդիա արշավը նույնպես վկայում է այն մասին, որ հեղափոխության զավակները պատրաստ են անխտիր ուտել բոլոր նրանց, ովքեր կարտահայտեն մեծամասնության կարծիքից շեղվող դիրքորոշում կամ կպաշտպանեն այլ արժեհամակարգ: Նման իրավիճակ չէր նկատվում անգամ մերժված ՀՀԿ-ում, որտեղ յուրաքանչյուր պատգամավոր ուներ վարկանիշ, այո, գուցե ցածր, բայց վարկանիշ, և եթե վերջինս մեծամասնության կարծիքին հակառակ որևէ հայտարարություն էր անում, ապա չէր արժանանում նման կոշտ և կազմակերպված հակազդեցության: Իմ Քայլում կարծես թե իրավիաճակը այս առումով շատ ավելի մտահոգիչ է. ստեղծվել է մի իրավիճակ, երբ հանրությունն անգամ չի ճանաչում իր իսկ ընտրած պատգամավորների մեծ մասին, նրանք անդեմ են, նրանք չունեն վարկանիշ, պասիվ են. արդյունքում ձևավորվում է կոլեկտիվ միավոր, որում այլ կարծիք հնչեցնելը դառնում է տաբու: Արդյունքում բևեռների, թևերի միջև բաժանման գործընթացը նոր թափ է առնում՝ դառնալով առավել ակնհայտ...
«Վիզդ կկտրեմ». Սիրված դերասան Արտյոմ Կարապետյանը զինված հարձակման է ենթարկվել ոստիկանների ներկայությամբ Դավիթ Տոնոյանն ու Անջեյ Կասպրշիկը քննարկել են Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակը Հայաստանում կներդրվի կենդանիների հաշվառման համակարգ Հեղափոխականների կարճ հիշողությունը. ինչո՞ւ «Իմ քայլ»-ը մոռացության մատնեց մի շարք կարևոր նախագծեր Հայաստան են ներկրել խոշոր չափերով «Մետամֆետամին» տեսակի թմրամիջոց․ ԱԱԾ Իջևանի անտառում հովազը հարձակվել է քաղաքացու վրա «Սպայկա»-ի կապույտ բորբոսով պանրի արտահանումը ՌԴ թույլատրվեց Զինծառայողների անվտանգության ապահովման նպատակով անցկացվել են հրահանգավորումներ Ավինյանն անդրադարձավ Ողջի գետի աղտոտման խնդրին Գյումրու դեպոյի մեքենավարները դիմել են ԱԱԾ, դատախազություն, ոստիկանություն Գ.Ծառուկյանի հովանավորությամբ անցկացվել է բազկամարտի ուսանողական մրցաշար Դրական կարծիք ունեմ. Ավինյանը՝ «Վերնատուն» ակումբի մասին Գ.Ծառուկյանը Պետդումայում հանդիպել է Սերգեյ Նեվերովին և մասնակցել միջազգային համաժողովի Դատարանն արձանագրել է Արսեն Բաբայանի իրավունքների խախտման փաստը. Երվանդ Վարոսյան Հայաստանն ապահովել է կայուն աճ եւ դրական բարեփոխումներ. ՎԶԵԲ-ը հրապարակել է նոր զեկույց
Ամենաընթերցված
Դատարանն արձանագրել է Արսեն Բաբայանի իրավունքների ... «Նիկոլի միֆերը ջարդվում են». Էդուարդ Շարմազանով «Ով է լինելու Փաշինյանի իշխանության այլընտրանքը՝ ի... Ինչո՞վ է 2020թ պետբյուջեն աննախադեպ. 20 փաստ՝ Արտա... Տուրքերը բարձրանում են. Երևանի ավագանու անդամ Ինչ անել բռնապոպուլիզմի դեմ. սկիզբը Որպես մեծահոգի մարդ Արարատ Միրզոյանի օգնական Վահան... ԲՀԿ-ի թեկնածուն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժող... «Իլհամ Ալիևի պես «կիրթ» նախագահին հաջողվելու է Արց... Այժմ և երբևէ չեմ պատրաստվում մեկնաբանել իմ անձի շո... Աշոտյանը ՝ Հրայր Թովմասյանի կյանքի «մութ» դրվագներ... Նաիրի Հունանյանի շուրջը սկսել են հավաքվել այսօրվա ... Եւս մեկ զորամաս այսօրվանից անցավ զինվորների կերակր... Պետք է կատարվածից դասեր քաղենք․ Էդմոն Մարուքյան «Մնացականյանի արտահայտած ցանկացած միտք պետք է ընդո... Դուք ձեզ վառում եք ընկերներ, կողքից շատ խնդալու եք... Պարոն վարչապետ, կլինի՞ Խաչատուր Սուքիասյանին և Սամ... Խորհրդարանական դիվանագիտություն՝ 0, 0, 0. Արմեն Աշ... Ներդրողների համար «մեկ պատուհանի» սկզբունքի գործար... «Սա քարտ-բլանշ է Ադրբեջանին եւ սրա մեղավորը այսօրվ...
website by Sargssyan