«Պարզվում է մենք «բռնարար» ազգ ենք ու տեղյակ չէինք էդ մասին». Սոֆյա Հովսեփյանի գրառումից հետո պահանջում են դնել մանդատը
BlogԵրկու օր էլ ուզում էի հասկանալ , թե էս ինչն է պատճառը, որ մի քանիսը սկսել են հիշել իրենց պատմությունները. պարզվում է մենք «բռնարար» ազգ ենք ու տեղյակ չէինք էդ մասին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով վերջին օրերին սոցիալական ցանցերում մեծ աղմուկ բարձրացրած Հայաստանում սեռական բռնությունների թեմային եւ ներկայացնող պատմություններին:
«Բավակա՛ն է էպիզոդները ներկայացնեք որպես ազգային նկարագիր՝ հանուն ձեր գաղափարների տարածման: Չի ԱՆՑՆԵԼՈՒ»,-գրել է նա:
Այս գրառումից հետո նա դարձել է քննադատությունների թիրախ, որից հետո մեկ այլ գրառում է արել՝ նշելով.
«Ես ինձ համար հանգիստ քնած էի , մեկ էլ ելա տեսնեմ ի՞նչ...
Մանդատդ դի՛ր , մենք քեզ չենք ընտրել , որ դու ասես ՉԻ Անցնելու: Հարգելիներս, հունվար ամսից էդ խնդրի հետ հաշտ չեք: Չհասկացաք, որ էդ առաջարկն ինձ ոչ վախեցնում է, ոչ անհանգստացնում է: Թե կան մարդիկ, ովքեր հավակնում են, խոստանում եմ հինգ տարին լրանալուց հետո մտածել:
Հա այնուամենայնիվ չի անցնելու»: