Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու միջնորդությունը
ՔաղաքականությունԵրեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ քիչ առաջ վերադառնալով խորհրդակցական սենյակից որոշեց մերժել պաշտպան Լեւոն Բաղդասարյանի միջնորդությունը Գրիգորյանի կալանքը անհապաղ փոխելու, ինչպես նաեւ գրավ կիրառելու վերաբերյալ:
Այսօրվա նիստի ընթացքում Մանվել Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը Գրիգորյանի կալանքը անհապաղ վերացնելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել: