Արթուր Դավթյանը՝ Մինսկից․ Սպասում էի, որ մրցանակակիր կլինեմ, բայց որ չեմպիոն կդառնամ՝ չէի սպասում

Շատ ուրախ եմ ոսկե մեդալ նվաճելուս համար։ Այս անգամ բախտն ինձ ժպտաց, բայց իրականում այդքան էլ չէի սպասում, որ կնվաճեմ չեմպիոնի տիտղոսի կոչումը։ Այս մասին NEWS.am Sport–ի թղթակցի հետ զրույցում Մինսկից ասաց Եվրոպական խաղերի նորընծա չեմպիոն, սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը։

Հենացատկի վարժությունում Արթուր Դավթյանը  15.016 միավորով հռչակվեց Եվրոպական խաղերի չեմպիոն։

«Մեդալի ակնկալիք ունեի։ Սպասում էի, որ մրցանակակիր կլինեմ, բայց որ չեմպիոն կդառնամ, չէի սպասում։ Մինսկ գալուց առաջ նպատակս անպայման մեդալ նվաճելն էր։ Մտածում էի, որ գոնե մեդալով պետք է վերադառնամ։ Ցատկերս շատ լավ արեցի։ Կյանքում այսպես չէի կատարել, շատ լավ ստացվեց։ Այսօր իմ օրն էր։ Բոլորին շնորհակալ եմ, ով երկրպագում էր ինձ»,- ասաց Արթուր Դավթյանը։

Արթուր Դավթյանը Եվրոպական խաղերում դուրս էր եկել բազմամարտի, ազատ վարժությունների եզրափակիչ։ Ազատ վարժությունում Դավթյանը 6-րդն էր, բազմամարտում՝ 5-րդը։

Եվրոպական խաղերի վերջին օրը սպորտային մարմնամարզության օղակների վարժությունում արծաթե մեդալակիր է դարձել Վահագն Դավթյանը։

Ոսկե մեդալներ են նվաճել բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամներ Արթուր Հովհաննիսյանն ու Հովհաննես Բաչկովը, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը։ Մինսկում չեմպիոն էր դարձել նաեւ սամբիստ Տիգրան Կիրակոսյանը, որը եզրափակիչում 4։0 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Աղասիֆ Սամադովին։

Լուսինե Շահբազյան

Գ.Ծառուկյանն արձագանքել է ապարանցիների նամակներին. զինվորների բազմաթիվ ծնողներ մեկնել են Արցախ Զենիթահրթիռային ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են մարտավարական պարապմունքներ Հան­րու­թյան գլխի տակ փա­փուկ բարձ դնե­լու փո­խա­րեն ճիշտ կլի­նի հա­սա­րա­կու­թյա­նը պատ­րաս­տել բարդ իրա­վի­ճա­կին Սերժ Սարգսյանը հանդիպել է ԵԺԿ ներկայացուցիչներին (լուսանկարներ) «Աչքիս դեմը թուրքի նման էրեխուս տարան» (տեսանյութ) Արցախի խորհրդարանում հյուրընկալվել են Հայաստանի կրտսեր դիվանագետները Ազգային պատկերասրահն ու Ռումինիայի հայոց թեմի առաջնորդարանը համատեղ ծրագրեր կիրականացնեն Զինակոչիկը դանակահարել է զինկոմիսարիատի աշխատակցին և դիմել փախուստի Աննա Դանիբեկյանի հեռանալու հրամայականը. Արփինե Հովհաննիսյան Մեկ շաբաթում Հայաստանում և Արցախում 2-3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 2 երկրաշարժ ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպանն այցելել է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան Սահմանվեց Սևանա լճում ձկան և խեցգետնի որսի կարգը (տեսանյութ) Գ.Ծառուկյանն ընդունել է «Վրացական երազանք» կոալիցիայի քաղխորհրդի անդամ Դավիդ Սագանելիձեին Մեկնարկել է կառավարության հերթական նիստը․ ՈՒՂԻՂ Ո՞վ էր Փաշինյանին հարցեր տվող ադրբեջանցի բլոգերը
Ամենաընթերցված
Աննա Դանիբեկյանի հեռանալու հրամայականը. Արփինե Հով... Դատարանն արձանագրել է Արսեն Բաբայանի իրավունքների ... «Նիկոլի միֆերը ջարդվում են». Էդուարդ Շարմազանով «Ով է լինելու Փաշինյանի իշխանության այլընտրանքը՝ ի... Ինչո՞վ է 2020թ պետբյուջեն աննախադեպ. 20 փաստ՝ Արտա... Տուրքերը բարձրանում են. Երևանի ավագանու անդամ Ինչ անել բռնապոպուլիզմի դեմ. սկիզբը Որպես մեծահոգի մարդ Արարատ Միրզոյանի օգնական Վահան... ԲՀԿ-ի թեկնածուն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժող... «Իլհամ Ալիևի պես «կիրթ» նախագահին հաջողվելու է Արց... Այժմ և երբևէ չեմ պատրաստվում մեկնաբանել իմ անձի շո... Աշոտյանը ՝ Հրայր Թովմասյանի կյանքի «մութ» դրվագներ... Նաիրի Հունանյանի շուրջը սկսել են հավաքվել այսօրվա ... Եւս մեկ զորամաս այսօրվանից անցավ զինվորների կերակր... Պետք է կատարվածից դասեր քաղենք․ Էդմոն Մարուքյան «Մնացականյանի արտահայտած ցանկացած միտք պետք է ընդո... Դուք ձեզ վառում եք ընկերներ, կողքից շատ խնդալու եք... Պարոն վարչապետ, կլինի՞ Խաչատուր Սուքիասյանին և Սամ... Խորհրդարանական դիվանագիտություն՝ 0, 0, 0. Արմեն Աշ... Ներդրողների համար «մեկ պատուհանի» սկզբունքի գործար...
website by Sargssyan