Սուդանում անհայտ անձինք կրակ են բացել խաղաղ քաղաքացիների եւ հատուկջոկատայինների ուղղությամբ


Անհայտ դիպուկահարները կրակել են խաղաղ քաղաքացիների եւ հատուկջոկատայինների ուղղությամբ Սուդանի մայրաքաղաք Խարթումում ցույցի ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով «Ալ Արաբիա» հեռուստաալիքին:

 

Այդ մասին հայտնել է Սուդանի Անցումային ռազմական խորհրդի ղեկավարի տեղակալ Մուհամադ Համդան Դեքլոն:

 

Դեքլոյի խոսքով՝ դիպուկահարները կրակել էն սուդանցի երեք հատուկջոկատայինների եւ վեց խաղաղ քաղաքացիների ուղղությամբ ռազմական հոսպիտալի եւ երիտասարդական կենտրոնի շենքի մոտ: Դեքլոն հույս է հայտնել, որ դիպուկահարները կձերբակալվեն եւ կդատապարտվեն:

 

Սուդանում ռազմական հեղաշրջումը տեղի էր ունեցել ապրիլի 11-ին չորս ամիս տեւած ժողովրդական ցույցերի ֆոնին: Նախագահ Օմար ալ Բաշիրը հեռացվել էր իշխանությունից, իսկ ավելի ուշ՝ բանտարկվել: Իշխանությունը ստանձնել էր բանակի կողմից ձեւավորված անցումային ռազմական խորհուրդը, որը հայտարարել էր, որ երկու տարվա ընթացքում փոխանցելու է երկրի կառավարումն ընտրված իշխանություններին: Սակայն ժողովրդական բողոքի ցույցերը, չնայած զինվորականների խոստումներին, չեն դադարում: Ցուցարարները պահանջում են անհապաղ ձեւավորել քաղաքացիական կառավարական մարմին եւ փոխանցել նրան իշխանական բոլոր լիազորությունները:

 

Սուդանի մայրաքաղաքում եւ ընդհանուր առմամբ երկրում իրավիճակը սրվել էր հունիսի 3-ին, երբ Սուդանի զինվորականները ցրել էին Խարթումում վրանային ճամբարի մի մասը: Բախումների հետեւանքով զոհվել էին տասնյակ մարդիկ: Ընդդիմությունը պատասխանել էր զինվորականներին գործադուլի միջոցով եւ կազմակերպել անհնազանդության ակցիաներ՝ կոչ անելով հնարավորինս արագ փոխանցել իշխանությունը քաղաքացիական կառավարությանը:

 

Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. Mercedes-ը բախվել է «07»-ին եւ հայտնվել ջրանցքում Զարեհ Սինանյանը հանդիպել է Ամերիկայի Հայ դատի խորհրդի ղեկավարության հետ. Քննարկվել է Սիրիայի վերջին իրադարձությունները Օդի ջերմաստիճանը 20-21-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով. Եղանակը Հայաստանում «Ավրորա» ֆորումի մասնակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդ. Իրականացվել է «Հիշատակի ծառատունկ» (ֆոտո) Դա չպետք է լինի այնքան գայթակղիչ, որ ցանկացած միավորում ցանկանա կուսակցություն դառնալ Ուկրաինայի խորհրդարանում ձեւավորվել է Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի գծով պատգամավորական խումբ Հրայր Թովմասյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը հակասում է Եվրոպական կոնվենցիային. Գեւորգ Կոստանյան ՍԴ նախագահի հանդեպ քաղաքական հետապնդումները իշխանությունների տարանջատման սկզբունքի ոտնահարում է. Խոսրով Հարությունյան Արտակարգ դեպք Արտաշատում. 35-ամյա տղամարդը գերեզմանոցում փորձել է ինքնասպան լինել Գիշերվա այդ ժամին, անչափահաս երեխային, ամենայն հավանականությամբ, թրաֆիքինգի են ենթարկում. Բաթոյան Հարոյանը հաղթական գոլը նվիրել է Երևանի հիմնադրման 2801-ամյակին Հունան Պողոսյանն այցելել է Կապանի դրամատիկական թատրոն. Քննարկվել է թատրոնի վերանորոգման հարցը (ֆոտո) ԵՄ-ն դատապարտել է Ադրբեջանի իշխանություններին չարտոնված ցույցը ցրելու համար Գորիս-Կապան հատվածի 8-14-րդ կմ-երը բեռնատարների համար փակ են լինելու Քոնոր Մաքգրեգորը մեղադրվում է բռնաբարության մեջ
Ամենաընթերցված
Գիշերվա այդ ժամին, անչափահաս երեխային, ամենայն հավ... Հայաստանում 18-ը լրանալուն պես բոլոր աղջիկների կու... Ձեր դեղերը խմե՞լ եք, տիկին. Հովհաննես Ազոյանը՝ վար... Ձեզ շատ հետաքրքիր կլինի իմանալ, թե ով է մեր փառապա... Արա Զոհրաբյանը պատրաստ է ստանձնել Հրայր Թովմասյանի... ԱԱԾ են կանչվել Հրայր Թովմասյանի 75-ամյա թոշակառու ... ՀՀԿ գրասենյակ է այցելել ՀՔԾ քննիչը՝ առգրավելու Հրա... Ինձնից կոռուպցիոների կերպար կերտել չի ստացվի, բայց... Հմայակի գինը՝ զրո «Ամենաշատը ու անկեղծը գնահատում եմ Անդրանիկ Քոչարյ... Հոկտեմբերի 2-ը ՀՀ նորագույն պատմության մեջ կմնա որ... Բացահայտ քաղաքական հետապնդման հրաման տվողները պատժ... Հայաստանը տուն է եզդի ժողովրդի համար. Արարատ Միրզո... Մարիամ Փաշինյանը Gucci-ի մոդել Արմինեի մասին գրառո... Նման դեպքերը պետք է բացառվեն ու խստորեն պատժվեն. Բ... Երեսպաշտությունը դառնում է ձեր իշխանության երկրորդ... «Եկել եմ զորավարժությունների ընթացքին հետեւելու». ... Վաղը կարճատեւ անձրևներով օդը մաքրում ենք, և կրկին ... Ի պատասխան Երևանի ավագանու նախկին անդամ, «Այլընտրա... «Ռիվալ»-ի հերթական էջանագին պրովոկացիան
website by Sargssyan