Վրաստանի վարչապետը երկրում քաղաքական ճգնաժամի համար պատասխանատու է համարում Սաակաշվիլիին
ՄիջազգայինՎրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է, որ երկրում քաղաքական ճգնաժամի համար պատասխանատու է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին, հաղորդում է «Գրուզիա օնլայն»-ը:
Նրա խոսքով՝ այն, ինչ տեղի ունեցավ, ՆԳՆ-ի ընտրությունը չէր:
Միեւնույն ժամանակ, նրա խոսքով, բոլորը համամիտ են, որ առանձին դեպքերում տեղ է գտել ուժի չափից դուրս կիրառումը: Նա նշել է, որ այդ ամենը պահանջում է մանրամասն եւ թափանցիկ հետաքննություն:
«Այդ գործընթացը քաղաքական եւ իրավական գնահատականներ է պահանջում: Մենք արդեն տվել ենք քաղաքական գնահատականը եւ, իհարկե, իրավաբանական գնահատականը եւս կարեւոր նշանակություն ունի: Ինչ վերաբերում է իրավական մասին՝ դատախազությունը հետաքննություն է սկսել, ՆԳՆ գլխավոր տեսչությունը նույնպես ստուգումներ է անցկացնում: Դատախազության նախաձեռնությամբ հրավիրվել է օմբուդսմենը, ինչը ես ողջունում եմ: Մենք կապահովենք այդ գործընթացի առավելագույն թափանցիկությունը»,- հավելել է Բախտաձեն: