7 երկրների պատվիրակություններ լքել են ԵԽԽՎ-ն

Ռուսական պատվիրակության լիազորությունների վերականգնումից հետո ԵԽԽՎ-ն լքել են 7 երկրների պատվիրակություններ՝ Ուկրաինա, Լեհաստան, Լիտվա, Սլովակիա, Էստոնիա եւ Վրաստան:

Վերոնշյալ երկրները հայտնել են դեմարշի մասին եւ դիմել իրենց երկրների խորհրդարաններին ու կառավարություններին՝ կապված կազմակերպությունում իրենց հետագա մասնակցության հետ: Այս մասին Facebook-ում գրել է ուկրաինացի պատգամավոր Լեոնիդ Եմեցը, հաղորդում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը:

Նա նաեւ հրապարակել է պատվիրակությունների դեմարշի համատեղ որոշման տեքստը:

«Այսօր մենք՝ մեր երկրների պատվիրակներս, չունենք պատասխան, թե ինչպես Եվրոպայի Խորհուրդը պաշտպանեց իրենց իրավունքները՝ ագրեսորին պաշտպանելով: ԵՄ ապագան սպառնալիքի տակ է գտնվում, եւ ԵԽ-ն կորցնում է մարդկանց վստահությունը, որոնց նա պաշտպանում է: Այսօր մենք վերադառնում ենք տուն, որպեսզի խորհրդակցենք մեր խորհրդարանների ու կառավարությունների հետ»,- ասվում է տեքստում:

Պատվիրակությունները նշում են, որ ռուսական պատվիրակության լիազորությունների վերականգնումը հակասում է ԵԽ արժեքներին եւ կանոնադրությանը:

«Այդ քայլը սխալ ազդանշան է մի երկրի, որը ռազմական ագրեսիա է դրսեւորում, թունավորում մարդկանց քիմիական զենքով եւ նպաստում ողջ Եվրոպայում ապակայունացմանը: Մենք հաջողություն ենք մաղթում նորընտիր գլխավոր քարտուղարին եւ հուսով ենք, որ նա կլուծի այս ճգնաժամը»,- ասվում է հայտարարության մեջ:

Ավելի ուշ Գերագույն ռադայի փոխխոսնակ, ԵԽԽՎ-ում ուկրաինական պատվիրակության անդամ Իրինա Գերաշչենկոն Facebook-ի իր էջում հրապարակել է տվյալ տեքստն ու գրել, որ այն ստորագրել են 7 երկրների պատվիրակությունները:

Նշենք, որ այսօր ԵԽԽՎ որոշմամբ՝ ՌԴ պատվիրակությունը վերադարձել է իր աշխատանքին:  

ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքները․ ՈՒՂԻՂ Կեցցե′ մեր վարչապետը․ Սոս Ջանիբեկյանը՝ Մելի մասին Փաշինյանի ելույթի վերաբերյալ ԱԺ-ում շարունակվում է 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկումը (ուղիղ) Մել Դալուզյանը նաեւ իմ անձնական պաշտպանության ներքո է. մարդ եղեք, մարդիկ. Արմեն Դարբինյան «Ժողովուրդ». Ով կփոխարինի Վազգեն Մանուկյանին. Նիկոլ Փաշինյանի հետ զրույց եղե՞լ է ՀՔԾ-ն մերժեց Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջս. Նարեկ Սամսոնյան ՀՀ կառավարությունը 2020-ին կարող է վերանայել բիզնեսին արտոնությունների տրամադրման քաղաքականությունը. ֆիննախ Խորհրդարանն սկսել է 2020 թվականի պետբյուջեի նախագծի քննարկումը (ուղիղ) ՀՀ իշխանությունների կոշտ քաղաքականությունը ապօրինի ծառահատումների հարցում չի փոխվել. փոխնախարար Հարավային Կորեայում պայթյուն է տեղի ունեցել պաշտպանական ԳՀԻ-ի լաբորատորիայում Որպես անհետ կորած որոնվող 31-ամյա Մայա Ժիդկովան հայտնաբերվել է Շատ ճիշտ են անում, որ պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը. Վարդան Ղուկասյան «Մեզ համար անընդունելի է, որ համասեռամոլները կարող են երեխա որդեգրել և դաստիարակել».Գ.Ծառուկյան ԱՄՆ Պետդեպարտամենտի աշխատակցուհին օգտագործել է Time ամսագրի կեղծ շապիկն իր լուսանկարով. NBC «Հորդորում ենք դադարեցնել դասադուլը». ԵՊՀ երկու ֆակուլտետների դասախոսական կազմի հայտարարությունը
Ամենաընթերցված
Որպես մեծահոգի մարդ Արարատ Միրզոյանի օգնական Վահան... ԲՀԿ-ի թեկնածուն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժող... «Իլհամ Ալիևի պես «կիրթ» նախագահին հաջողվելու է Արց... Այժմ և երբևէ չեմ պատրաստվում մեկնաբանել իմ անձի շո... Աշոտյանը ՝ Հրայր Թովմասյանի կյանքի «մութ» դրվագներ... Նաիրի Հունանյանի շուրջը սկսել են հավաքվել այսօրվա ... Եւս մեկ զորամաս այսօրվանից անցավ զինվորների կերակր... Պետք է կատարվածից դասեր քաղենք․ Էդմոն Մարուքյան «Մնացականյանի արտահայտած ցանկացած միտք պետք է ընդո... Դուք ձեզ վառում եք ընկերներ, կողքից շատ խնդալու եք... Պարոն վարչապետ, կլինի՞ Խաչատուր Սուքիասյանին և Սամ... Խորհրդարանական դիվանագիտություն՝ 0, 0, 0. Արմեն Աշ... Ներդրողների համար «մեկ պատուհանի» սկզբունքի գործար... «Սա քարտ-բլանշ է Ադրբեջանին եւ սրա մեղավորը այսօրվ... Գիշերվա այդ ժամին, անչափահաս երեխային, ամենայն հավ... Հայաստանում 18-ը լրանալուն պես բոլոր աղջիկների կու... Ձեր դեղերը խմե՞լ եք, տիկին. Հովհաննես Ազոյանը՝ վար... Ձեզ շատ հետաքրքիր կլինի իմանալ, թե ով է մեր փառապա... Արա Զոհրաբյանը պատրաստ է ստանձնել Հրայր Թովմասյանի... ԱԱԾ են կանչվել Հրայր Թովմասյանի 75-ամյա թոշակառու ...
website by Sargssyan