Արմեն Ամիրջանյանին դանակահարողի ինքնությունը ոստիկանները պարզել են
ՀասարակությունՌեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ Արմեն Ամիրջանյանին դանակահարողի ինքնությունը ոստիկանները պարզել են։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:
Նա ասաց, որ բերման ենթարկված անձ կա. «Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն»:
Հիշեցնենք, որ Ամիրյան փողոցի ավտոկայանատեղիում այսօր՝ հունիսի 25-ին, դանակահարել էին Ռեֆորմիստներ կուսակցության խորհրդի անդամ Արմեն Ամիրջանյանին:
«Նրան ինչ-որ տղամարդ է մոտեցել, ասել է` մեքենադ քաշի, հայհոյել է նրան, որից հետո դանակով հարվածել»,- NEWS.am-ին պատմել է Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը:
Նա նշել էր, որ Արմենը եղել է ընկերոջ հետ, նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ առաջին օգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է տուն։