Հայաստանի Ազգային ժողովի նախագահն ընդունել է Վիետնամի խորհրդարանական պատվիրակությանը


ՀՀ խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանը հունիսի 25-ին ընդունել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահի տեղակալ Նգույեն Ման Թիենի գլխավորած պատվիրակությանը:

 

Ինչպես NEWS.am–ը տեղեկանում է  Ազգային ժողովի լրատվական ծառայությունից, ողջունելով հյուրերին Ազգային ժողովում` Արարատ Միրզոյանն արժեւորել է հայ-վիետնամական հաստատված միջխորհրդարանական կապերը` հույս հայտնելով, որ պատգամավորական պատվիրակության ներկա այցը նոր ազդակ կհաղորդի երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ փոխգործակցության հետագա ընդլայնմանը: Նրա խոսքով` ի տարբերություն խորհրդարանական հարաբերությունների` ցանկալի մակարդակի չեն այլ ոլորտներում երկկողմ կապերը, այն դեպքում, երբ զգալի ներուժ է առկա տնտեսության, մշակույթի, զբոսաշրջության եւ շատ այլ բնագավառներում: Խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ առաջիկայում Երեւանում եւս կգործի ՎՍՀ դեսպանությունը, ինչը նոր խթան կհաղորդի երկկողմ հարաբերություններին:

 

Նշելով, որ իր գլխավորածը Վիետնամից Երեւան այցելած առաջին խորհրդարանական պատվիրակությունն է` Նգույեն Ման Թիենը դա բնորոշել է որպես վառ ապացույց` Հայաստանի հետ համագործակցության իր երկրի ունեցած մեծ հետաքրքրվածության: «Մենք բարձր ենք գնահատում երկու խորհրդարանների միջեւ կապերը եւ ակնկալում, որ նման փոխադարձ այցերը հնարավորություն կտան իրագործելու այլ ոլորտներում առկա մեծ ներուժը»,-նշել է Նգույեն Ման Թիենը` Արարատ Միրզոյանին փոխանցելով իրենց խորհրդարանի ղեկավարի` Վիետնամ այցելելու հրավերը:

 

Վիետնամցի խորհրդարանականի խոսքով` Հայաստանն իրենք դիտարկում են մի երկիր, որը լավ կամուրջ կարող է լինել Ասիայի եւ Եվրոպայի միջեւ, ուստի ակնկալում են, որ հայկական կողմն ակտիվ մասնակցություն ու դերակատարություն կունենա տարածաշրջանային մի շարք կառույցներում:

 

ԱԺ նախագահը, շնորհակալություն հայտնելով ՎՍՀ այցելելու հրավերի համար, ընդգծել է, որ հայկական կողմը մեծ շահագրգռվածություն ունի ինչպես Վիետնամի, այնպես էլ տարածաշրջանի այլ երկրների հետ հարաբերությունների խորացմամբ: Նրա խոսքով` ժամանակն է փոխգործակցության առումով անցնել գործնական քայլերի:

 

Պրոֆեսիոնալ դիմահարդար Մանե Սահակյանը Master Class էր կազմակերպել (տեսանյութ) Տավուշի մարզի նոր ոստիկանապետ է նշանակվել Մեկնարկել են Երեւան-Սեւան-Իջեւան-հայ-ադրբեջանական սահման հատվածի միջին նորոգման աշխատանքները Փաշինյանն ուկրաիներենով շնորհավորել է Զելենսկիին Ինչու է Հայաստանը Վրաստանից քիչ օգնություն ստանում ԵՄ-ից. Սվիտալսկու պարզաբանումը Խոշոր ավտովթար Երեւանում․ բախվել են Mercedes-ն ու Opel-ը. վերջինը գլխիվայր շրջվել է․ կա վիրավոր (ֆոտո) Նիկոլ Փաշինյանը այսօրվանից գնում է արձակուրդ. Կվերադառնա օգոստոսին Արցախում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին ու հրդեհվել. Այն վերածվել է մոխրակույտի (ֆոտո) «Մեխի վրա եմ նստել». գերեզմանոցում 18-ամյա տղան դանակահարել է 16-ամյա պատանուն Հանրությունը դեռ թմբիրի մեջ է, չեն գիտակցում՝ ինչ է կատարվում. ֆրանսահայ փաստաբանը՝ Քոչարյանի գործի մասին Խորենացու փողոցի վրա այրվում է բնակելի տուն Տաղանդավոր գեներալները հաղթում են առանց պատերազմի. մեզ ահա այդպիսի խաղաղություն է հարկավոր. Փաշինյան «Գ.Ծառուկյան» հիմնադրամն օգնել է Գեղարքունիքի մարզի երեխաներին ռուսերենի անվճար դասընթացներ անցնել Տավուշի մարզպետը խնդրում է տավուշցիներին ուշադիր լինել անտառների նկատմամբ (տեսանյութ) Ուսումնասիրվում են պատմական փաստերը. Հայ եկեղեցին պատասխանել է ասորական համայնքին
Ամենաընթերցված
Արցախում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին ու հր... Նուբարաշենի գերեզմանատանը ինչ-որ սատանայական ծեսեր... ՀԷՑ-ի հաշվետվությունների վերլուծությունը ցույց է տ... Ինչո՞ւ Արսեն Թորոսյանը չի մասնակցել Սեւանա լճի թեմ... Մեր Հայաստանը, որը կեցցե՛ որ վաղը պիտի գար ու պարզ... Զով եղանակը կպահպանվի նաև այս շաբաթվա ընթացքում. Գ... Թեթև վթարի մեջ եղել եմ, երբ աչքերս ոչ թե դիմացս էր... Աշնանը կկայանա հայ-վիետնամական գործարար համաժողով ... Կան հատուկ ուղղորդված խմբեր, որ փորձում են ամեն ին... «Պարզվում է մենք «բռնարար» ազգ ենք ու տեղյակ չէինք... Սահմանադրությունը որբի գլուխ չէ, որ ով ինչպես ուզե... Տղերք, շնորհավորեք ձեր գործընկերներին, շնորհքի եւ ... Հարգելի հայրենակիցներ, այս դեպքերը մեր վերահսկողու... Սառնասրտությունդ կհաղթի ամեն պատերազմ. Ռուզաննա Խա... Երկու օր էլ դիմացեք. Գագիկ Սուրենյան Քննարկում ենք մերձեցման երեկո կազմակերպելու հարցը,... «Թուրքիայում գիտակցում են պետության և պետականությա... Պաշտոնական այցելությամբ որևէ տեղ գնացողը թող գլուխ... Շիրակի մարզի դատախազի այցի արդյունքում «Արթիկ» ՔԿՀ... Ադրբեջանի 5 կմ 100մ երկարությամբ դրոշը անց է կացվե...
website by Sargssyan