ՈՒՂԻՂ. ՎԵՏՕ–ի բողոքի ակցիան՝ ՍԴ–ի դիմաց

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը այսօր՝ հունիսի 25-ին, կրկին բողոքի ակցիա է կազմակերպել Սահմանադրական դատարանի դիմաց: Նրանք հավաքվել են, որպեսզի թույլ չտան ՍԴ-ի աշխատանքի բնականոն ընթացքի խափանում տեղի ունենա:

Նշենք, որ երեկ մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին կազմակերպել ՍԴ-ի դիմաց: Նրանք պահանջում էին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականը:

«Մեր իրավաբան գործընկերները, որոնք որ ձեռնպահ էին մնում մեկնաբանություն տալուց, հիմա արդեն մեկնաբանում են, եւ այդ սառույցը վերջին օրերին շարժվել է: Մենք հստակորեն տեսնում ենք, որ իրավաբանական համայնքը այս 2-ին գումարած 2 հավասար է 4 մոտեցմանը գնալով ավելի վճռական են մերժում: Այս ամենը իշխանության յուրացման նախապատրաստության դրսեւորում է: Միաժամանակ, մենք կարող ենք փաստել, որ լուրջ քննարկման առարկա են նաեւ այլ հարցեր, որոնք վերաբերում են ավելի վառ շրջանի գործունեությանը: Այն ժամանակ, երբ մենք խնդիրներ էինք տեսնում, որ 1 ամիս առաջ դատարանների արգելափակումը նշանակում է, որ այսուհետ ցանկացած դատական ակտ, որ կայացվի Հայաստանի Հանրապետությունում ինքնին վիճարկելի կարող է լինել ուղղակի իշխող քաղաքական ուժի ներգրավվածության առումով, այսօր մենք տեսնում ենք այդ դրսեւորումները»,- ասաց Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը:

Հիշեցնենք, որ երեկվա բողոքի ակցիայի ընթացքում շարժման նախաձեռնող Նարեկ Մալյանը կոչ արեց բոլոր հայրենանվեր քաղաքական գործիչներին միանալ իրենց շարժմանը, որպեսզի Սահմանադրության կարգի վերականգնում իրականացնեն:

Բողոքի ակցիային է միացել նաեւ ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը: Նշենք, որ մի քանի ժամ առաջ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում կատարել էր գրառում, որ պատրաստվում է այցելել Բաղրամյան պողոտա եւ միանալ արդեն մի քանի օր շարունակվող բողոքի ակցիաներին:

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի մտահոգ քաղաքացիներ Արձագանքելով ձեր բազմաթիվ կոչերին՝ այսօր ժամը 16:00-ին, պատրաստվում եմ այցելել Բաղրամյան պողոտա եւ միանալ արդեն մի քանի օր շարունակվող բողոքի ակցիաներին՝ ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետության եւ մեր հայրենիքում Սահմանադրության պահպանման: Կոչ եմ անում իմ մտահոգությունները կիսող քաղաքացիներին այսօր՝16:00-ին, միանալ հավաքին»:

Գ.Ծառուկյանի աջակցությունը Գեղարքունիքի մարզի զինծառայողների ծնողներին և անապահով ընտանիքներին Եղեգնաձոր քաղաքի Նորավան թաղամասում 26 տարուց ավելի է` կոյուղի չկա. բնակիչները դժգոհեցին Նիկոլ Փաշինյանի հաջորդ կանգառը Եղեգնձորում էր. նա դժգոհեց արդյունքներից Նիկոլ Փաշինյանը Վայքում ծանոթանում է սուբվենցիոն ծրագրերին ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը փակագծեր են բացվել. Արայիկ Հարությունյան Գիտնականները մշակել են օդից օղի ստանալու տեխնոլոգիա Ունենք բոլոր նախադրյալները` ստանձնելու Արցախի քաղաքական պատասխանատվությունը․Արայիկ Հարությունյանը՝ նախագահի թեկնածու ՀՀԿ-ն Ծաղկաձորում աշխատաժողով է անցկացրել. ելույթ է ունեցել Սերժ Սարգսյանը Մեսին հավասարվել է Ռոնալդուին Գորիսի կարեւոր փողոցներից մեկը կապիտալ նորոգվում է. Գորիսի քաղաքապետ ԱԺ-ի վարչական տարածքում գտնվող շինության տանիքում բռնկված հրդեհից տուժած ֆինն տղամարդու վիճակը ծանր է (լուսանկարներ, տեսանյութ) Բրիտանական հետախուզությունը քաղաքական գործիչների հեռախոսները պաշտպանել է ռուսաստանցի հաքերներից. ԶԼՄ ՈՒՂԻՂ.Նիկոլ Փաշինյանը Գորիսում է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Մահացող մայրը փրկել է իր երեխային՝ մարմնով փակելով նրան ավազակների հարձակման ժամանակ
Ամենաընթերցված
ԲՀԿ-ի թեկնածուն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժող... «Իլհամ Ալիևի պես «կիրթ» նախագահին հաջողվելու է Արց... Այժմ և երբևէ չեմ պատրաստվում մեկնաբանել իմ անձի շո... Աշոտյանը ՝ Հրայր Թովմասյանի կյանքի «մութ» դրվագներ... Նաիրի Հունանյանի շուրջը սկսել են հավաքվել այսօրվա ... Եւս մեկ զորամաս այսօրվանից անցավ զինվորների կերակր... Պետք է կատարվածից դասեր քաղենք․ Էդմոն Մարուքյան «Մնացականյանի արտահայտած ցանկացած միտք պետք է ընդո... Դուք ձեզ վառում եք ընկերներ, կողքից շատ խնդալու եք... Պարոն վարչապետ, կլինի՞ Խաչատուր Սուքիասյանին և Սամ... Խորհրդարանական դիվանագիտություն՝ 0, 0, 0. Արմեն Աշ... Ներդրողների համար «մեկ պատուհանի» սկզբունքի գործար... «Սա քարտ-բլանշ է Ադրբեջանին եւ սրա մեղավորը այսօրվ... Գիշերվա այդ ժամին, անչափահաս երեխային, ամենայն հավ... Հայաստանում 18-ը լրանալուն պես բոլոր աղջիկների կու... Ձեր դեղերը խմե՞լ եք, տիկին. Հովհաննես Ազոյանը՝ վար... Ձեզ շատ հետաքրքիր կլինի իմանալ, թե ով է մեր փառապա... Արա Զոհրաբյանը պատրաստ է ստանձնել Հրայր Թովմասյանի... ԱԱԾ են կանչվել Հրայր Թովմասյանի 75-ամյա թոշակառու ... ՀՀԿ գրասենյակ է այցելել ՀՔԾ քննիչը՝ առգրավելու Հրա...
website by Sargssyan