Դուք սրանով ուզում եք կռիվ գցել ընդդիմադիր խմբակցությունների տունը. Անի Սամսոնյանը՝ Արարատ Միրզոյանին

Դուք այս նախագծով կարծես ուզում եք կռիվ գցել ընդդիմադիր խմբակցությունների տունը: Այս մասին, այսօր՝ հունիսի 25-ին, ԱԺ-ում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ դիմելով ԱԺ նախագահ Արարտ Միրզոյանին, ով ներկայացնում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված նախագծերի փաթեթը:

Նշենք, որ այս նախագծով առաջարկվում է, որ ՏՄՊՊՀ-ում եւ ՀԾԿՀ-ում ընդդիմադիր խմբակցություններն իրավունք ունենան թեկնածու առաջադրելու:

«Ենթադրենք ԱԺ-ում կա 6 ընդդիմադիր խմբակցություն, ինչպես եք պատկերացնում, որ այդ 6 ուժերը կարողանան գալ համաձայնության եւ ինքնավար մարմնի համար ներկայացնել մեկ թեկնածու»,-ասաց Սամսոնյանը:

Ի պատասխան Արարատ Միրզոյանն ասաց. «Ես շատ լավ պատկերացնում եմ, որ ընդդիմադիր խմբակցությունները պետք է նստեն ու պայմանավորվեն, որ այսինչ մարմնում առաջարկում են այս թեկնածուին, մյուս մարմնում՝ մեկ այլ թեկնածուի: Հիմա ես կտամ հակառակ հարցը՝ ինչպե՞ս եք պատկերացնում, որ գրենք յուրաքանչյուր խմբակցություն: Ասենք ԱԺ-ում կա 8 ընդդիմադիր խմբակցություն, իսկ այս մարմնիում սաղ-սաղ 7 տեղ է»:

Անի Սամսոնյանը նշեց, որ այս նախագիծը  վերահսկողության առումով խնդիրներ է ստեղծում ընդդիմադիր խմբակցությունների համար, որովհետեւ մեկ միասնական թեկնածու  ներկայացնելու դեպքում, դա լինելու է թեկնածու մեկ խմբակցությունից, իսկ մյուս խմբակցությունը միգուցե ընթացքում ունենա անվստահության խնդիր այդ թեկնածուի նկատմամբ:

Արարատ Միրզոյանը չհամաձայնեց այդ տեսակետի հետ. «Դուք առանց կռվի կարող եք ասել՝ հյուրանոցը մերն է, խոհանոցը ձերը եւ տանը կռիվ չի լինի: Մյուս կողմից կարող ենք ասել՝ լավ, ժողովուրդ ջան, եկեք չանենք այս փոփոխությունը եւ ունենանք այն, ինչ ունենք: Բոլոր հանձնաժողովներում թող թեկնածություն առաջադրի միայն վարչապետը»:

 

ՀՔԾ-ն մերժեց Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջս. Նարեկ Սամսոնյան ՀՀ կառավարությունը 2020-ին կարող է վերանայել բիզնեսին արտոնությունների տրամադրման քաղաքականությունը. ֆիննախ Խորհրդարանն սկսել է 2020 թվականի պետբյուջեի նախագծի քննարկումը (ուղիղ) ՀՀ իշխանությունների կոշտ քաղաքականությունը ապօրինի ծառահատումների հարցում չի փոխվել. փոխնախարար Հարավային Կորեայում պայթյուն է տեղի ունեցել պաշտպանական ԳՀԻ-ի լաբորատորիայում Որպես անհետ կորած որոնվող 31-ամյա Մայա Ժիդկովան հայտնաբերվել է Շատ ճիշտ են անում, որ պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը. Վարդան Ղուկասյան «Մեզ համար անընդունելի է, որ համասեռամոլները կարող են երեխա որդեգրել և դաստիարակել».Գ.Ծառուկյան ԱՄՆ Պետդեպարտամենտի աշխատակցուհին օգտագործել է Time ամսագրի կեղծ շապիկն իր լուսանկարով. NBC «Հորդորում ենք դադարեցնել դասադուլը». ԵՊՀ երկու ֆակուլտետների դասախոսական կազմի հայտարարությունը Կարծում եմ նախարարի հրաժարականը ոչինչ չի փոխում. ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Գ.Ծառուկյանի հովանավորությամբ «Արմավիրի կանանց խորհուրդ» ասոցիացիան նշել է հիմնադրման 60-ամյակը Դավիդ Վիլյան կհայտարարի կարիերան ավարտելու մասին Ուսանողները եւ ՀՅԴ երիտասարդները իրազեկման հերթական երթով շարժվում են նախարարությունների շենք (ուղիղ) Որպես մեծահոգի մարդ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանին մի խորհուրդ տամ.
Ամենաընթերցված
Որպես մեծահոգի մարդ Արարատ Միրզոյանի օգնական Վահան... ԲՀԿ-ի թեկնածուն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժող... «Իլհամ Ալիևի պես «կիրթ» նախագահին հաջողվելու է Արց... Այժմ և երբևէ չեմ պատրաստվում մեկնաբանել իմ անձի շո... Աշոտյանը ՝ Հրայր Թովմասյանի կյանքի «մութ» դրվագներ... Նաիրի Հունանյանի շուրջը սկսել են հավաքվել այսօրվա ... Եւս մեկ զորամաս այսօրվանից անցավ զինվորների կերակր... Պետք է կատարվածից դասեր քաղենք․ Էդմոն Մարուքյան «Մնացականյանի արտահայտած ցանկացած միտք պետք է ընդո... Դուք ձեզ վառում եք ընկերներ, կողքից շատ խնդալու եք... Պարոն վարչապետ, կլինի՞ Խաչատուր Սուքիասյանին և Սամ... Խորհրդարանական դիվանագիտություն՝ 0, 0, 0. Արմեն Աշ... Ներդրողների համար «մեկ պատուհանի» սկզբունքի գործար... «Սա քարտ-բլանշ է Ադրբեջանին եւ սրա մեղավորը այսօրվ... Գիշերվա այդ ժամին, անչափահաս երեխային, ամենայն հավ... Հայաստանում 18-ը լրանալուն պես բոլոր աղջիկների կու... Ձեր դեղերը խմե՞լ եք, տիկին. Հովհաննես Ազոյանը՝ վար... Ձեզ շատ հետաքրքիր կլինի իմանալ, թե ով է մեր փառապա... Արա Զոհրաբյանը պատրաստ է ստանձնել Հրայր Թովմասյանի... ԱԱԾ են կանչվել Հրայր Թովմասյանի 75-ամյա թոշակառու ...
website by Sargssyan