Սոցիալական արդարության հարց կլուծվի, եթե մենք հարկենք հարստությունը․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
ՔաղաքականությունԱզգային ժողովում շարունակվում է Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթի քննարկումը։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն իր ելույթում ասաց․ «Համահարթեցման միջոցով սոցիալական խնդիր չի լուծվում, և սոցիալական արդարությունը պրոգրեսիվ հարկման միջոցով չի լուծվելու։ Մարդու աշխատանքի հարկումը չի կարող սոցիալական արդարություն լուծել։ Սոցիալական արդարության հարց կլուծվի, եթե մենք հարկենք հարստությունը, կապիտալը, անշարժ գույքը»։