Ո՞րն է Սամվել Կարապետյանի «սրացման» պատճառը. «Փաստ»
Մամուլ«Փաստ» օրաթերթը գրում է.
Երեկ լրատվամիջոցներից մեկին հարցազրույց է տվել հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: Ասել, որ այդ հարցազրույցը շատերի տարակուսանքի ու զայրույթի պատճառ է դարձել, նշանակում է ոչինչ չասել: Ամենավտանգավոր մոտիվը, որ առկա է Կարապետյանի հարցազրույցում, հայոց ողջ պատմությունը ևս հոգևոր «սևերի» ու սպիտակների բաժանումն է, որտեղ «սևերը» Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներն են, այսինքն՝ հայության մեծամասնությունը:
Դավանել Հայ Առաքելական եկեղեցի՝ նշանակում է փորել սեփական գերեզմանը. ահա մասնավորաբար այսպես է արտահայտվել Սամվել Կարապետյանը՝ ամենատարբեր այլ որակումներ տալով ՀԱԵ հետևորդներին ու մասնավորաբար պատմության մեջ հայտնի շատ մարդկանց: Ամենամեղմ որակումը ստրկամտության մեջ մեղադրելն է: Անկեղծ ասած՝ դժվար է բացատրել հուշարձանագետի այսպիսի «սրացումը».
դրա համար կարղ են լինել բազմաթիվ պատճառներ, այդ թվում՝ խիստ անձնական: Սակայն այն, որ Կարապետյանը շատ վտանգավոր խաղ է սկսել, ակնհայտ է: Առաջիկայում այս թեմային կանդրադառնանք շատ մանրամասնորեն:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում