ՍԴ կայքում «կառուցվածք» բաժինը փոփոխվել է
ՔաղաքականությունՍահմանադրական դատարանի կայքում արագ-արագ փոխել են «ՍԴ կառուցվածք» բաժնի «ՍԴ անդամներ» ենթաբաժինը և բովանդակության անվանումները: Եթե նախկինում այդ ենթաբաժինը կոչվում էր ՍԴ անդամներ, այժմ այն դարձել է «ՍԴ դատավորներ»:
Այս մասին տեղեկանում ենք «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագահ Սուրեն Դեհերյանի ֆեյսբուքյան գրառումից:
«Դա արել են այս երկու օրը, եթե ոչ երեկ, քանի որ ուրբաթ դեռ «ՍԴ անդամներ» էր: Բայց փոքրիկ տեխնիկական բացթողման պատճառով այդ փոփոխւթյունը մինչ այժմ նկատելի է»,- գրել է Դեհերյանը: