Շիրակի մարզի դատախազի այցի արդյունքում «Արթիկ» ՔԿՀ-ի երկու կալանավոր դադարեցրել է հացադուլը

ՀՀ դատախազության մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում և հայտնել, որ մարզի դատախազի այցի արդյունքում «Արթիկ» ՔԿՀ-ում պահվող երկու կալանավորված անձինք դադարեցրել են հացադուլը և ջրադուլը.

«ՀՀ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն այցելել է ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ և հանդիպել տվյալ ՔԿՀ-ում հունիսի 9-ից հացադուլ հայտարարած կալանավորված անձ Հ.Դ.-ին և հունիսի 17-ից հացադուլ և ջրադուլ հայտարարած կալանավորված անձ Վ.Մ.-ին:

Դատախազի կողմից նշված անձանց սահմանված կարգով հարցման ենթարկելու արդյունքում Հ.Դ.-ն հայտնել է, որ հացադուլը հայտարարել է իրեն առաջադրված մեղադրանքի, իսկ Վ.Մ.-ն՝ իր նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի հետ համաձայն չլինելու պատճառով:

Կայացած ընդունելության ընթացքում մարզի դատախազը անհրաժեշտ պարզաբանումներ է տվել նրանց բարձրացրած հարցերի, մի դեպքում մեղադրանքի էության, հիմնավորվածության, մյուս դեպքում՝ տվյալ խափանման միջոցի կիրառման հիմքերի, անհրաժեշտության հանգամանքների վերաբերյալ, բացատրել նրանց կողմին ընտրված բողոքը նման ծայրահեղ միջոցներով արտահայտելու բացասական հետևանքները և հորդորել հացադուլը և ջրադուլը փոխարինել իրենց իրավունքների իրացման իրավական միջոցներով:

Ընդունելության վերջում նշված անձինք հայտնել են, որ բավարարված են դատախազի այցով և տված պարզաբանումներով և նույն օրը դադարեցրել են հացադուլը և ջրադուլը»:

Գյումրիից թռանք Լոս Անջելես. Նիկոլ Փաշինյան Փարաքարի համայքնապետի ամենահավանական թեկնածուն՝ ըստ փարաքարցիների Հայաստան է ժամանել Բելառուսի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը (ֆոտո) Ամենամեծ հերոսները մեր այն զինվորներն են, ովքեր կանգնած են սահմանին. Փաշինյանը` Գյումրիում Իրանի Կենտրոնական բանկի դեմ պատժամիջոցներն ԱՄՆ «անելանելիության» նշան են. Զարիֆ Դու՝ մենք ենք, սահմանի տղերքն են, բոլորս ենք. որովհետեւ դու հայրենիք ես. Արթուր Վանեցյան Չեմ կարծում, թե կառավարությունը Ամուլսարի շահագործման մասով արդեն ունի որոշում. Մհեր Գրիգորյան Արտաշատի համաչափ զարգացման հստակ քայլեր է հարկավոր մշակել և իրականացնել Ուզում եմ հավատալ, որ երկիրն իր մեջ ուժ կգտնի դիմակայելու վերահաս վտանգին. Քոչարյանի շնորհավորական ուղերձը Խոնարհվում եմ մեր անկախությունը նվաճած ու սահմաններն ամուր պահող հերոսների առջև. Արման Վարդանյան Ազատ և անկախ հայրենիքի հռչակումը մեր նորագույն պատմության կարևորագույն ձեռքբերումն ու հաղթանակն է. Գագիկ Ծառուկյանն ուղերձ է հղել Արդար ու բարի գործերով պիտի վկայենք, որ արժանի ենք զրկանքներով վաստակյալ անկախ պետականությանը. Գարեգին Բ Պետք է վե՛ր կանգնել անձնական ճղճիմ շահերից, որոնք մեր երկիրը աղետալի ցնցումների են տանում. Սեյրան Օհանյան Շնորհավոր Ձեր տոնը, Անկախության Ազատամարտիկնե՛ր․ Փաշինյան «Ժողովուրդ». Պուտինը կգա Հայաստան
Ամենաընթերցված
Գյումրիից թռանք Լոս Անջելես. Նիկոլ Փաշինյան Պետք է վե՛ր կանգնել անձնական ճղճիմ շահերից, որոնք ... Շնորհավոր Ձեր տոնը, Անկախության Ազատամարտիկնե՛ր․ Փ... Նյու Յորքում տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի Ա... Նիկոլ,սխալ կուպե ես նստել. Շարմազանով Նիկոլ Փաշինյանին նայելիս տպավորություն է առաջանում... ՀՊՏՀ նոր ղեկավարությունից շատերը քարոզում են, թե ի... Դե ինչ,հարգելիներս, թևակոխեցինք մանիպուլյացիոն նոր... Կլուծվի ծայրահեղ աղքատ ընտանիքներին աջակցություն տ... 150 000-ից մինչև 2 մլն դրամ աշխատավարձ ստացող սեգմ... Տաքանում է. Երեւանում ջերմաստիճանը կհասնի մինչեւ +... Գիշերվա ընթացքում երկու թույլ ցնցումներ ենք ունեցե... Սեպտեմբերի 13-ին Գեղարդ վանական համալիրը փակ կլինի... «Ով ինձ զոմբի կասի, իրա...». Ավան վարչական շրջանի ... Արցախից եկող մտահոգություն Այս տարվա առաջին կիսամյակում կենսաթոշակների եւ նպա... «Պարոն Փաշինյան կհանդիպենք Ամուլսարի ստորոտներում»... Երկու ծրագրերի շրջանակներում ներդրումների աճը կազմ... Սրտանց շնորհավորում ենք Ծառուկյան և Սուքիասյան ընտ... Միայն թե բուժվի փոքրիկը. մանրամասներ 6-րդ հարկից ը...
website by Sargssyan