Հայտնի են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման նոր ցուցակներում համարների միջակայքերը Վախդատ թաղամասի ինը բնակիչ է ձերբակալվել «Crocus City»-ի գործով Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին «Այս տարածաշրջանը պատկանում է մեզ»․ Ալիևի օգնականի հայտարարությունը Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը չի քննարկվի. Ստանոն՝ ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման մասին Փաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են Ադրբեջանական հեռուստաալիքը պարզաբանել է՝ ինչու չի ցուցադրել Արայիկ Հարությունյանի հարցազրույցը Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են. լուսանկարներ Բարձրահարկ շենքում հզոր հրդեհ է բռնկվել․ Բրազիլիա


Մենք համաձայնություն ունենք աշխատել այդ ուղղությամբ. ՀՀ ԱԳ նախարարը՝ Մամեդյարովի հետ հանդիպման մասին (վիդեո)

Քաղաքականություն

Կարծում եմ՝ մենք պահպանում ենք մեր հանդիպումների դինամիկան։Այս մասին հունիսի 20-ին, Վաշինգտոնում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ խոսելով իր եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի ահնդիպման մասին։

 Ի՞նչ քննարկեցիք այսօր։ Որո՞նք են հիմնական առաջնահերթություննեը։

 Պարոն նախարար ասացին, որ փաստաթղթեր են շրջանառվել ....

Կան փաստաթղթեր, որոնք գույություն ունեն, գույություն ունեցել են, բայց այստեղ փաստաթղթերի խնդիրը չէ: Այստեղ խնդիրն այն է, թե ինչ սկզբունքներով ենք մենք մոտենում, որովհետեւ սկզբունքորեն այսօր անհրաժեշտ է առաջին  հերթին կենտրոնացած մնալ այն միջավայրի վրա, որը ապահովում է մեզ համար առաջընթացը գործընթացի: Ինչ վերաբերվում է սկզբունքային մոտեցումներին, դրանք հայտնի են բոլորին, արտահայտված են Հայաստանի կողմից տարբեր առիթներով: Եվ այդ կոնտեքստում է, որ մենք բոլոր դեպքերում դիտարկում ենք բոլոր տարբեր տարբերակներն այն կոնտեքստում, թե որքանով է դա արտահայտում, թե որքանով ենք մենք կարողանում տեսնել, որ մեր առաջնային խնդիրեները, մեր առաջնային շահերը ստանում են իրենց արտահայտությունը: Իհարկե բավական երկար քննարկում ունեցանք եւ մեզ անհրաժեշտ է ժամանակ, որպեսզի ավելի, այսպես ասած, ուսումնասիրենք, վերլուծենք, գնահատենք այս փուլը: Նախատեսում ենք շարունակել այս գործընթացը քննարկման: Կհայտարարվի, երբ համաձայնությունը ունենանք՝ հաջորդ փուլում ինչ ենք անում, երբ դա կլինի: Համանախագահները նույնպես իրենց մասով անելիք ունեն:

Այդ առումով հիմա մեզ անհրաժեշտ է ուղղակի շատ ուշադիր վերլուծել, թե ինչպես ենք  կարողանում պահպանել այդ դինամիկան, որը հնարավորություն է տալիս ունենալ քաղաքական կամք եւ շարժվել դեպի խաղաղ կարգավորում:

Հարցն այն է, թե հակամարտությունից 25 տարի անց ինչ է փոխվել բանակցային գործընթացի առումով: Խոսքս վերաբերում է 1994 մինչ 2019թ-ը ընկած ժամանակահատվածին: Ի՞նչ է փոխվել առարկայական երկխոսության առումով:

Այնպիսի հարց եք տալիս, որը շատ երկար վերլուծական հետազոտություն է պահանջում: Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք՝ իմ գործընկերոջ եւ համանախագահների հետ միասին մի քանի ժամ տեւած կարեւոր զրույց ենք ունեցել, նման վերլուծական հետազոտության մեջ ներգարվվելը այն չէ, ինչով ես կցանկանայի զբաղվել: Սակայն կարծում եմ, որ շատ կարեւոր է հասկանալ Հայաստանի եւ Արցախի բացարձակ առաջնահերթությունները: Արցախի ժողովրդի անվտանգության բացարձակ  առաջնահերթությունը, որից բխում է կարգավիճակի հարցը, շատ հստակ սահմանում է այն, թե մենք ինչպես ենք դիտարկում այս հարցը: Իհարկե, պետք է գիտակցել, որ ամբողջ խաղաղ կարգավորումը նշանակում է փոխզիջում, իսկ փոխզիջումը նշանակում է երկկողմ ճանապարh: Ուստի, կարծում եմ, որ պետք է շատ զգայուն կերպով մոտենամ նրան, թե ինչպես ենք ընկալում մեր բացարձակ անվտանգության մտահոգությունները: Եվ մենք նաեւ պետք է հաշվի առնենք մյուս կողմի մտահոգությունները: Ուստի կարծում եմ այս զգուշավոր մոտեցման եւ քաղաքական կամքի շրջանակներում պատրաստ ենք շարժվել առաջ: 

Պարոն Նախարար, բանակցություններն ընթանում էին հակամարտության սրման ժամանակ...

Դա այն է, ինչ ես ասում էի այս ամբողջ ընթացքում։ Իհարկե, սա շատ վատ ազդեցություն ունեցավ, որովհետեւ բանակցել այն պայմաններում, երբ կան լարվածության աճի տարրեր եւ այս գործընթացը խաթարելու վտանգներ, իհարկե, դրանք շատ վատ ազդեցություն ունեն, եւ հնարավոր չէ դրանից խուսափել։

Սակայն այսօր արտաքին գործերի նախարարների, ինչպես նաեւ համանախագահների համար շատ կարեւոր է գնտել ուղին, որով կկարողանանք աշխատել՝ կայունացնելու ղեկավարների մակարդակով ձեռք բերված երկխոսության, համաձայնության եւ փոխըմբռման արդյունքում ձեւավորված միջավայրը։ Կարծում եմ՝ շատ կարեւոր մարտահրավեր է այդ համաձայնությունների եւ փոխըմբռնման պահպանումը, որոնք ձեւավորել են միջավայր, որի շրջանակներում տեղի է ունենում խաղաղ գործընթացը։

Կա՞ն ապագայի վերաբերյալ հստակ համաձայնություններ։

Մենք ունենք որոշ համաձայնություններ։ Մենք ունենք համաձայնություններ, որոնք պետք է իրականացվեն, եւ, կարծում եմ, վերահաստատել ենք այն, ինչ վերաբերում է լրագրողներին, կալանքի մեջ գտնվող անձանց, հրադադարի ռեժիմի ամրապնդմանը եւ կայունությանը, լարվածության ռիսկերը նվազեցմանը նպաստող միջավայրի կայունությանը: Սրանք պահանջում են բազմաթիվ հստակ քայլերի ձեռնարկում, եւ մենք պետք է աշխատենք դրանք ի կատար ածելու ուղությամբ:

Հայաստանի դիրքորոշման մեջ կա՞ որեւէ փոփոխություն՝ կապված Արցախին ներգրավելու հետ:

Որեւէ փոփոխություն չկա եւ չի էլ կարող լինել, եւ շատ հստակ եմ նշում. Հայաստանի դիրքորոշումը կառուցված է շատ գործնական հիմքի, գործնական մոտեցման վրա, այն է՝ Արցախի շահառու է եւ հանդիսանում է այս ամենի  սուբյեկտը, եւ նրանք պետք է ունենան սեփականության համապատասխան զգացում, եթե մենք իրապես վճռական ենք բանակցային գործընթացում գործնական առաջընթաց ապահովելու հարցում: Ուստի, կարծում եմ՝ մենք շատ հստակ ենք եղել մեր մոտեցումներում, մենք փորձում ենք ընդգծել, որ սա մասնավորապես քաղաքական կամքի գործնական հարց է՝ բանակցություններում ապահովելու գործնական առաջընթաց: Այս բանակցությունների սուբյեկտը եւ շահառուն՝ Արցախը, պետք է ունենա սեփականության անմիջական զգացում: Ուստի, սա եղել է երկխոսության մաս, իհարկե մենք պետք է դա հաշվի առնենք: Սակայն, ինչպես ես ասացի, շատ կարեւոր է հանգամանքն այն է, որ այս խնդիրները փոխկապակցված են, եւ մենք շատ զգուշորեն պետք է մոտենանք դրանց:

Դուք լավատեսորե՞ն ենք տրամադրված այսօրվա բանակցություններին։

Ես շատ զգույշ եմ լավատեսության կամ հոռետեսության մասին այդ գնաատականներում, սակայն կարծում եմ, որ սա պատասխանատվություն է, քանի որ այս բանակցությունները շատ ուղղակի ազդեցություն ունեն մարդկանց կյանքերի վրա։ Եվ երբ հարցը այս հարթության մեջ է դիտարկվում, պետք է գիտակցել, որ այն ինչ արվում է, պետք է ծառայի խաղաղության հաստատման նպատակին։ Դա լավ է Ադրբեջանի, Հայաստանի, Արցախի համար, դա լավ է ամբողջ տարածաշրջանի համար։

Բայց դա պետք է լինի այնպես, որ բոլոր կողմերը զգան, որ ընդունվող հանձնառությունները համարժեք են, որ կա փոխզիջման վրա հիմնված այնպիսի լուծում, որ կողմերից յուրաքանչյուրը զգա, որ այն արտահայտում է իր ազգային շահերն ու միմյանց մտահոգությունները եւ գտնում այնպիսի ելք, որի շրջանակներում համարժեք հանձնառությունների ստանձնումն ապահովում է այդ անհրաժեշտ հավասարակշռությունը։  Սա է փոխզիջման էությունը։

Մամեդյարովը ասաց` հաջորդ հանդիպումը չի ուշանա…

Այո, ես կարող եմ հաստատել, որ մենք համենայնդեպս համաձայնություն ունենք, որ անհրաժեշտ է աշխատել այդ ուղղությամբ եւ հաջորդ հանդիպման մասին նորից կվերջնականացնենք համաձայնությունը։ Մենք դեռեւս նոր ենք դուրս եկել, եւ հասկանում եք, որ նույնիսկ ներկայիս այս զրույցը առաջին, այսպես ասած, արտացոլումն է, թե ինչպես ենք մենք զգում այս բանակցությունների արդյունքը։ Մենք բնականաբար պատրաստ ենք շարունակել եւ պատրաստ ենք հայտարարել այդ հաջորդ կետը, երբ համաձայնությունը կունենանք, բայց նույնպես կվերահաստատենք որ սպասել չի տա: Բայց միեւնույն ժամանակ շատ էական է, որպեսզի մենք կարողանանք վերահաստատել այն հանձնառությունները, որոնք վերաբերվում են համապատասխան միջավայրին եւ զինադադարի ամրապնդմանը եւ համապատասխան մեխանիզմներին, որոնք մաս են նման միջավայրին։

Հարցս վերաբերում է նրան, որ Դուք նշեցիք Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության մասին, իսկ ի՞նչ կասեք  7 հարակից շրջանների, Ադրբեջանի ներքին տեղահանված անձանց մասին։

Ես խոսում էի Հայաստանի առաջնահերթությունների մասին: Եվ, բնականաբար, մյուս կողմի համար առաջնահերթություն հանդիսացող հարցերը նույնպես առկա են: Եվ ինչպես ասում էի...

Ինչպիսի՞ն է դիրքորոշումը...

Լուծումն իրենից ներկայացնում է հանձնառություն: Կարծում եմ ինձնից չեք ակնկալում այս խնդիրների վերաբերյալ ծավալուն քննարկում կամ վերլուծություն այս բանակցություններից անմիջապես հետո: Դա ամենեւին այն չէ, ինչի հետ մենք հիմա գործ ունենք: Բայց ինչպես նշեցի, մենք ունենք մեր առաջնահերթությունները եւ խոսում ենք մեր առաջնահերթությունների մասին, բայց դուք կհիշեք, երբ վարչապետն ասում էր, որ խաղաղությանը հասնելու ուղին այն է, որի միջոցով կկարողանանք պատասխան տալ տարատեսակ այն հարցերին, որոնք հուզում են բոլոր կողմերին: Կուզեի նաեւ հիշեցնել, որ Հայաստանի վարչապետն այդ մասին ասել է նախկինում, եւ մենք բազմիցս վերահաստատել ենք դա. ինչպիսի հանգուցալուծում էլ ձեռք բերվի, այն պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովրդների համար:

Այս պահին, ինչպես ես ասացի, այդ շատ մտահոգիչ զարգացումները, հրադադարի խախտումները, որոնք կյանքեր են խլում, շատ կարեւոր մարտահրավերներ են, որոնց մենք պետք է առերեսվենք, որոնք պետք է արձագանքենք, եւ մենք պետք նվազեցնենք էսկալացիայի ռիսկերը, որպեսզի կարողանանք պահպանել խաղաղությանը նպաստող միջավայրը:

Եվ այսօր այս զրույցն ունեցանք եւ այդ առումով համանախագահների, իմ գործընկերոջ հետ լավ քննարկում ունեցանք: 

Վերջին հարցը անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ հանդիպման մասին, որեւէ մեկնաբանություն կանե՞ք...

Մենք շատ ինտենսիվ, ներառական եւ շատ արդյունավետ երկխոսություն ունեցանք դեսպան Բոլթոնի հետ: Մենք հնարավորություն ունեցանք քննարկելու հարցերի լայն շրջանակ, որում, իհարկե, ամենակարեւոր մասն էին կազմում ամենակարեւորն տարածաշրջանային անվտանգությունը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը։ ԱՄՆ-ն համանախագահ երեք երկրներից մեկն է եւ որպես համանախագահ՝ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հետ միասին շատ կարեւոր շահառու է այս ամենում: Մենք ունենք տարածաշրջանային անվտանգությանը եւ դինամիկային առնչվող շատ կարեւոր հարցեր, մենք, իհարկե, պետք է շարունակենք այս երկխոսությունը, այս զրույցը: ԱՄՆ-ն շատ կարեւոր գործընկեր է Հայաստանի համար: Մենք ունենք բավական հարուստ երկկողմ օրակարգ, որը մենք արժեւորում ենք: Ուստի, բոլոր առումներով սա շատ կարեւոր զրույց էր ԱՄՆ-ի՝ Հայաստանի կարեւոր գործընկերոջ հետ հարցերի լայն շրջանակի շուրջ: Եվ ես ասացի, որ սա շատ արդյունավետ, հետաքրքիր երկխոսություն, զրույց, քննարկում էր դեսպան Բոլթոնի հետ:

Հայտնի են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման նոր ցուցակներում համարների միջակայքերը Վախդատ թաղամասի ինը բնակիչ է ձերբակալվել «Crocus City»-ի գործովUcom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին «Այս տարածաշրջանը պատկանում է մեզ»․ Ալիևի օգնականի հայտարարությունըԾանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա ԵրևանումՀայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը չի քննարկվի. Ստանոն՝ ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման մասին Փաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են Ադրբեջանական հեռուստաալիքը պարզաբանել է՝ ինչու չի ցուցադրել Արայիկ Հարությունյանի հարցազրույցը Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են. լուսանկարներԲարձրահարկ շենքում հզոր հրդեհ է բռնկվել․ Բրազիլիա Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Ալիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը Ազգությամբ հայը նշանակվել է Պաղեստինի Արտաքին գործերի նախարարԳետավանից գերեվարել ու Բաքվի բանտում են պահում 71-ամյա մեր հայրենակիցներից մեկինՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևան-նոյեմբերյան միջպետական ճանապարհն է. սա անցնում է ադրբեջանցիներին. Սուրեն Պետրոսյան «Կրոկուս»-ի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել40–ամյա երևանցին հարվածել է հորը, հարևան կանանցից մեկին է սպանել, մյուսի նկատմամբ՝ սպանության փորձ կատարել Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Հունաստանում ԶՊՄԿ ընկերության` 4600-ը գերազանցող աշխատակիցներից շուրջ 700-ը ճարտարագետ են «Պուտինին զարմացրել էր Փաշինյանի որոշումը»․ Լավրով «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել է․ ոստիկանություն Զախարովան «խանդում» է Փաշինյանին․ Պետդեպն արձագանքել էԱրտակարգ դեպք ԵրևանումՆիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԻմ անունից սուտ հայտարարություններ են արվում․ Լևոն Քոչարյան Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է Մեթյու Միլլերը անդրադարձել է Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպման վերաբերյալ Ռուսաստանի արձագանքինԼավրովի խոստովանությունըԻնչ չի կարելի անել Զատիկին. արդյո՞ք խախտում եք հիմնական ավանդույթը Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում 4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել Կրասնոյարսկ մեկնող չվերթում Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումԱհազանգ Արարատից․ քարաթափում է տեղի ունեցելՌԴ ՊՆ-ից տեղեկացնում ենՎիճաբանություն և ծեծկռտnւք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են«Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ ՌԴ ԱԳՆ-ն՝ Ռումինիայում ՆԱՏՕ-ի բազա կառուցելու մասինԵրևանում ու Գողթանիկում մեծաքանակ զենք, զինամթերք են հայտնաբերվել․ ի՞նչ է հայտնի
Ամենադիտված