Հայաստանի եւ Բելառուսի ԶՈՒ ներկայացուցիչները քննարկել են կապի միջոցների զարգացման հեռանկարները
ՔաղաքականությունՀայաստանի Հանրապետության եւ Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության ծրագրի համաձայն՝ հունիսի 17-ից 20-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ ԶՈՒ կապի եւ ԱԿՀ վարչության եւ ԲՀ ԶՈՒ ԳՇ կապի վարչության ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումը: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից։
Աշխատանքային հանդիպման նպատակն էր կապի կազմակերպման, կապի ստորաբաժանումների կիրառման ոլորտում փորձի փոխանակումը, կապի միջոցների զարգացման հեռանկարների քննարկումը:
Կողմերը, մասնավորապես, քննարկել են Հայաստանի եւ Բելառուսի զինված ուժերի կապի համակարգերի վիճակը եւ զարգացման հեռանկարները, զինված ուժերում կիրառվող շարժական ռադիո, ռադիոռելեային, լարային եւ կապի այլ համալիրների արդիականացման, կապի եւ տեղեկատվական համակարգերի մասնագետների պատրաստման եւ կապի համակարգի զարգացմանն ուղղված այլ հարցեր: Բելառուսի ԶՈՒ ներկայացուցիչները ծանոթացել են ՀՀ ԶՈՒ կապի զորքերում կիրառվող ռազմական նշանակության թվային միջոցների եւ համալիրների նոր նմուշներին: