ՀՀ ԱԺ-ում ընթանում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնի թեկնածուի ընտրության փակ քվեարկություն
ՔաղաքականությունՀունիսի 21-ին Հայաստանի Ազգային ժողովում ընթանում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնի թեկնածուի ընտրության փակ քվեարկություն, տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը։
Նշենք, որ խորհրդարանական մեծամասնությունը՝ հանձին «Իմ քայլը» դաշինքի, առաջադրել է փաստաբան Վիգեն Քոչարյանի թեկնածությունը։ Քվեարկությունը կտեւի մինչեւ ժամը 18.15-ը։