Տիկին Սամսոնյանը կամ օրենք չի կարդացել, կամ չի հասկացել, կամ էլ պոպուլիստ է․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
ՔաղաքականությունԱյսօր՝ հունիսի 21-ին, Աժ-ում քննարկվում է աղբահանության խնդիրների վերաբերյալ օրենսդրական հարցը։ Հիմնական զեկուցողը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն է։ Պապոյանն, անդրադառնալով Անի Սամսոնյանի հայտարարությանը, որ Պապոյանը դիլետանտ է, ասաց․ «Տիկին Սամսոնյանը կամ օրենք չի կարդացել և պարզապես որոշեց հերթական պոպուլիստական ելույթն ունենալ, կամ կարդացել է և չի հասկացել. այս դեպքում պատրաստ եմ հանդիպել և բացատրել նրան, կամ երրորդ՝ կարդացել է, լավ էլ հասկացել է, բայց պոպուլիզմը գերադասեց բանականությունից»։
Մանրամասները՝ տեսանյութում։