Մնացականյանը եւ Բոլթոնը հանդես են եկել հայ-ամերիկյան համագործակցության օրակարգը խորացնելու պատրաստակամությամբ
ՔաղաքականությունՀունիսի 20-ին աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Հանդիպման սկզբում զրուցակիցներն անդրադարձել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ եւ մասնակցությամբ կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը:
ԱԳ նախարար Մնացականյանը կարեւորել է ԼՂ խաղաղ գործընթացի շարունակականությունը եւ այս ուղղությամբ ԱՄՆ եւ մյուս համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը: Այս համատեքստում Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծել է հրադադարի ամրապնդման եւ ռիսկերի նվազեցման միջոցների իրականացման անհրաժեշտութունը:
ԱՄՆ նախագահի խորհրդականը եւ Հայաստանի ԱԳ նախարարն անդրադարձել են տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության օրակարգային հարցերին:
Զրուցակիցները հանդես են եկել հայ-ամերիկյան երկկողմ համագործակցության օրակարգն ընդլայնելու եւ խորացնելու պատրաստակամությամբ: