Քոչարյանի գործով բողոքները քննող դատավոր Արմեն Դանիելյանը դարձյալ ինքնաբացարկ չհայտնեց
ՔաղաքականությունՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Արմեն Դանիելյանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, որոշում կայացրեց մերժել Քոչարյանի պաշտպան Հավհաննես Խուդոյանի՝ իր դեմ ներկայացված ինքնաբացարկի երրորդ միջնորդությունը։
Նշենք, որ դատավորին ինքնաբացարկ ներկայացնելու հիմքն այս անգամ նախագահող դատավոր Արմեն Դանիելյանի՝ հունիսի 18–ի դատական նիստում դրսևորած վարքագիծն էր։
Պաշտպանական կողմը պնդում էր, որ դատավորի գործողությունների արդյունքում սահմանափակվել են իրենց իրավունքները, ինչը հիմք է տվել պնդելու, որ նախագահող դատավորը կանխակալ վերաբերմունք ունի մեղադրյալների նկատմամբ։