Մանվել Գրիգորյանի վիճակի մեջ դրական դինամիկա չի նկատվում. «Նաիրի» ԲԿ-ի տնօրեն

Գեներալ, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի վիճակը կայուն է, առանց փոփոխությունների, միջին ծանրության։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց «Նաիրի» ԲԿ-ի տնօրեն Անատոլի Գնունին:

«Ընդամենը մի քանի օր է անցել, ինչ ընդունվել է «Նաիրի» ԲԿ, ուստի դրական դինամիկա նկատել չենք կարող։ Նա ունի քրոնաիկական հիվանդություն՝ շաքարային դիաբետ, հետևաբար, պետք է լինի հսկողության տակ, ամբողջ կյանքի ընթացքում պետք է ստանա համապատասխան դեղորայք և սննդային ռեժիմը չխախտի։ Ինքը դեղադուլ էր հայտարարել, ինչից հետո վիճակն ավելի էր վատթարացել, հիմա մենք կարգավորում ենք իր սննդակարգը, մնացածը ժամանակը ցույց կտա»,- ասաց նա։

Անդրադառնալով Գրիգորյանի՝ բուժումը «Նաիրի» ԲԿ-ում շարունակելուն, Անատոլի Գնունին նշեց, որ Քրեակատարողական վարչությունը այդ հարցով նամակով դիմել է իրենց․ «Մեզ նամակ են ուղարկել, որ Մանվել Գրիգորյանը ցանկություն ունի տեղափոխվել «Նաիրի» ԲԿ և որքանո՞վ ենք մենք պատրաստ ընդունել նրան։ Մենք պատասխանել ենք՝ պատրաստ ենք ընդունել՝ անկախ նրանից, թե ով է հիվանդը։ Մեզ համար տարբերություն չկա՝ դա Մանվել Գրիգորյանն է, թե այլ անձ։ Մեր պարտականությունն է մարդկանց բուժսպասարկում ապահովելը և մեզ համար բացարձակապես տարբերություն չկա, թե ով է մեզ դիմում»,- ասաց նա։

Նա նաև փոխանցեց, որ Մանվել Գրիգորյանը դիմել է խնամակալի համար և իրենք թույլատրել են, որպեսզի նրա հարազատներից որևիցե մեկը խնամի նրան․ «Ինքը ցավեր ունի ոտքերի, մեջքի հատվածում, դրա համար մենք դեմ չենք, որ ինչ-որ մեկն իրեն խնամի, որպեսզի կարողանա տեղաշարժվել»,- նշեց «Նաիրի» ԲԿ։ 

Նշենք, որ հունիսի 14-ին Մանվել Գրիգորյանին Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել էին «Նաիրի» բժշկական կենտրոն։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը «Նաիրի» ԲԿ-ում էր բուժում ստանում եւ նրա պաշտպանների պահանջով ՄԻԵԴ-ը պարտավորեցրել էր ՀՀ իշխանություններին նրա բուժումը շարունակել քաղաքացիական հիվանդանոցում՝ կոնկրետ «Նաիրի» ԲԿ-ում։

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար:

Մել Դալուզյանը նաեւ իմ անձնական պաշտպանության ներքո է. մարդ եղեք, մարդիկ. Արմեն Դարբինյան «Ժողովուրդ». Ով կփոխարինի Վազգեն Մանուկյանին. Նիկոլ Փաշինյանի հետ զրույց եղե՞լ է ՀՔԾ-ն մերժեց Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջս. Նարեկ Սամսոնյան ՀՀ կառավարությունը 2020-ին կարող է վերանայել բիզնեսին արտոնությունների տրամադրման քաղաքականությունը. ֆիննախ Խորհրդարանն սկսել է 2020 թվականի պետբյուջեի նախագծի քննարկումը (ուղիղ) ՀՀ իշխանությունների կոշտ քաղաքականությունը ապօրինի ծառահատումների հարցում չի փոխվել. փոխնախարար Հարավային Կորեայում պայթյուն է տեղի ունեցել պաշտպանական ԳՀԻ-ի լաբորատորիայում Որպես անհետ կորած որոնվող 31-ամյա Մայա Ժիդկովան հայտնաբերվել է Շատ ճիշտ են անում, որ պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը. Վարդան Ղուկասյան «Մեզ համար անընդունելի է, որ համասեռամոլները կարող են երեխա որդեգրել և դաստիարակել».Գ.Ծառուկյան ԱՄՆ Պետդեպարտամենտի աշխատակցուհին օգտագործել է Time ամսագրի կեղծ շապիկն իր լուսանկարով. NBC «Հորդորում ենք դադարեցնել դասադուլը». ԵՊՀ երկու ֆակուլտետների դասախոսական կազմի հայտարարությունը Կարծում եմ նախարարի հրաժարականը ոչինչ չի փոխում. ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Գ.Ծառուկյանի հովանավորությամբ «Արմավիրի կանանց խորհուրդ» ասոցիացիան նշել է հիմնադրման 60-ամյակը Դավիդ Վիլյան կհայտարարի կարիերան ավարտելու մասին
Ամենաընթերցված
Որպես մեծահոգի մարդ Արարատ Միրզոյանի օգնական Վահան... ԲՀԿ-ի թեկնածուն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժող... «Իլհամ Ալիևի պես «կիրթ» նախագահին հաջողվելու է Արց... Այժմ և երբևէ չեմ պատրաստվում մեկնաբանել իմ անձի շո... Աշոտյանը ՝ Հրայր Թովմասյանի կյանքի «մութ» դրվագներ... Նաիրի Հունանյանի շուրջը սկսել են հավաքվել այսօրվա ... Եւս մեկ զորամաս այսօրվանից անցավ զինվորների կերակր... Պետք է կատարվածից դասեր քաղենք․ Էդմոն Մարուքյան «Մնացականյանի արտահայտած ցանկացած միտք պետք է ընդո... Դուք ձեզ վառում եք ընկերներ, կողքից շատ խնդալու եք... Պարոն վարչապետ, կլինի՞ Խաչատուր Սուքիասյանին և Սամ... Խորհրդարանական դիվանագիտություն՝ 0, 0, 0. Արմեն Աշ... Ներդրողների համար «մեկ պատուհանի» սկզբունքի գործար... «Սա քարտ-բլանշ է Ադրբեջանին եւ սրա մեղավորը այսօրվ... Գիշերվա այդ ժամին, անչափահաս երեխային, ամենայն հավ... Հայաստանում 18-ը լրանալուն պես բոլոր աղջիկների կու... Ձեր դեղերը խմե՞լ եք, տիկին. Հովհաննես Ազոյանը՝ վար... Ձեզ շատ հետաքրքիր կլինի իմանալ, թե ով է մեր փառապա... Արա Զոհրաբյանը պատրաստ է ստանձնել Հրայր Թովմասյանի... ԱԱԾ են կանչվել Հրայր Թովմասյանի 75-ամյա թոշակառու ...
website by Sargssyan