Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի նախագահին
ՄիջազգայինՀայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի Հանրապետության նախագահ Գուդնի Յոհաննեսոնին երկրի Ազգային տոնի կապակցությամբ:
Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը Գուդնի Յոհաննեսոնին մաղթել է քաջառողջություն և նորանոր ձեռքբերումներ, իսկ Իսլանդիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և առաջընթաց։