Նիկոլ Փաշինյանն ինքնաբացարկ հայտնեց՝ բացառելու համար սուպեր լիդերությունը․ Պապիկյան
ՔաղաքականությունԲնականաբար, ինձ համար մեծ պատիվ է ստանալ նման քանակի քվեներ համաժողովի մասնակիցներից եւ միաձայն վստահության քվե՝ իմ գործընկեր վարչության անդամներից։ Այս մասին ՔՊ համաժողովից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ վարչության նորընտիր նախագահ Սուրեն Պապիկյանը։
Իսկ թե ինչու վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինքնաբացարկ հայտնելով, հրաժարվեց ՔՊ վարչության նախագահի պաշտոնից, Պապիկյանն ասաց այդ քայլը նորություն չէ նոր Հայաստանում, եւ նպատակը «սուպեր լիդերի բացառումն է, այլ գործընկերների քաղաքական ինքնադրսեւորմանն ու աճին նպաստելը»։
Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 16-ին, ՔՊ կուսակցությունը անցկացրել է իր 5-րդ համաժողովը եւ ընտրել վարչության նոր 21 անդամներին։ Ընտրությունը կատարվել է վարկանշային փակ քվեարկությամբ։ Այնուհետեւ վարչության նոր կազմը ներկայացրել է վարչության նախագահի երեք թեկնածուներ՝ Նիկոլ Փաշինյան, Արարատ Միրզոյան եւ Սուրեն Պապիկյան։ Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը ինքնաբացարկ են հայտնել, եւ համաժողովի պատվիրակները բաց քվեարկությամբ վարչության նախագահ են ընտրվել Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պասպիկյանին։
Համաժողովը ընտրել է նաեւ վերահսկող հանձնաժողովի նոր կազմը։ Հանձնաժողովի 7 տեղերի համար առաջադրվել էր 30 թեկնածու։