Շտեմարաններն աղբանոց նետելու ժամանակն է. Դավիթ Գյուրջինյան
ՀասարակությունՀայոց լեզվի և գրականության միասնական քննություն հանձնածների 19,5 տոկոսը ձախողվել է` ստանալով «անբավարար» գնահատական: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԿԳՆ լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը` անդրադառնալով Հայոց լեզվի եւ գրականության միասնական քննությունների արդյունքներին:
«Հայոց լեզվի և գրականության միասնական քննություն հանձնածների 19,5 տոկոսը ձախողվել է` ստանալով «անբավարար» գնահատական:
Գլխավոր մեղավորը դպրոցից կտրված քննական հարցաթերթիկն է: Ժամանակն է հրաժեշտ տալ անհամ շտեմարաններին և անհամագույն հարցաթերթիկներին:
Դրանից հետո կարելի է անդրադառնալ առարկայական ծրագրերին, դասավանդման խնդիրներին, ուսուցիչներին և աշակերտների չսովորելու հիմնահարցին:
Բայց շտեմարաններն աղբանոց նետելու ժամանակն է: Աներկբա»,- գրել է նա: